«Մոլդովա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 33. Տող 33.
calling_code = 373 |
calling_code = 373 |
}}
}}
[[Պատկեր:Մոլդովա.png|մինի]]
'''Մոլդովա''', պաշտոնապես՝ '''Մոլդովայի Հանրապետություն''' ({{lang2|mo|ro|Republica Moldova}}), պետություն [[Արևելյան Եվրոպա]]յում։ Մայրաքաղաքն է [[Քիշնև]]ը։ Մոլդովան դեպի ծով ելք չունեցող պետություն է, որը արևմուտքից սահմանակցում է [[Ռումինիա]]յին, իսկ արևելքից, հյուսիսից և հարավից՝ [[Ուկրաինա]]յին<ref>"Moldova". CIA World Factbook</ref>։ Քաղաբնակները(Որբանիզացման մակարդակը) կազմում են բնակչության 49% -ը:
'''Մոլդովա''', պաշտոնապես՝ '''Մոլդովայի Հանրապետություն''' ({{lang2|mo|ro|Republica Moldova}}), պետություն [[Արևելյան Եվրոպա]]յում։ Մայրաքաղաքն է [[Քիշնև]]ը։ Մոլդովան դեպի ծով ելք չունեցող պետություն է, որը արևմուտքից սահմանակցում է [[Ռումինիա]]յին, իսկ արևելքից, հյուսիսից և հարավից՝ [[Ուկրաինա]]յին<ref>"Moldova". CIA World Factbook</ref>։ Քաղաբնակները(Որբանիզացման մակարդակը) կազմում են բնակչության 49% -ը:



07:27, 24 Մայիսի 2020-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոլդովա (այլ կիրառումներ)
Մոլդովայի Հանրապետություն
Republica Moldova
Մոլդովայի դրոշ
Դրոշ
Մոլդովայի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Limba noastră
Մոլդովայի դիրքը
Մոլդովայի դիրքը
Մայրաքաղաք
և ամենամեծ քաղաք
Քիշնև
Պետական լեզուներ Ռումիներեն[1][2][3]
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 33,843 կմ² 
 -  Ջրային (%) 1.4
Բնակչություն
 -  2006 նախահաշիվը 3,395,600 
 -  2004 մարդահամարը 3,383,332 
 -  Խտություն 111 /կմ² 
339 /մղոն²
Արժույթ Լեու (MDL)
Ժամային գոտի EET (ՀԿԺ+2)
 -  Ամռանը (DST) EEST (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .md
Հեռախոսային կոդ +373

Մոլդովա, պաշտոնապես՝ Մոլդովայի Հանրապետություն (մոլդ.՝ և ռումիներեն՝ Republica Moldova), պետություն Արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն է Քիշնևը։ Մոլդովան դեպի ծով ելք չունեցող պետություն է, որը արևմուտքից սահմանակցում է Ռումինիային, իսկ արևելքից, հյուսիսից և հարավից՝ Ուկրաինային[4]։ Քաղաբնակները(Որբանիզացման մակարդակը) կազմում են բնակչության 49% -ը:

Ծագումնաբանություն

Մոլդովա անունը գալիս է Մոլդովա գետի անվանումից, որի ավազանը 1359 թվականին հիմնված Մոլդավիայի իշխանության քաղաքական կենտրոնն էր[5]։ Անհայտ է գետի անվան ծագումը։ Համաձայն մոլդավական ավանդական ժամանակագիրներ Դմիտրի Քանեմիրի և Գրիգորե Ուրեխի՝ գետն անվանվել է իշխան Դրագոշի կողմից որսի ժամանակ, երբ նրա որսաշուն Մոլդան խորտակվեց գետում, որի պատվին էլ գետը ստացավ իր անվանումը։

Պատմություն

Հնագույն պատմություն

2010 թվականին օլդովանյան հատիչ գործիքներ հայտնաբերվեցին Բայրակիում, որոնք 800,000-1.2 միլիոն տարեկան են։ Սա ցույց է տալիս, որ հնագույն մարդիկ են բնակվել Մոլդովայի տարածքում Պալեոլիթի ժամանակաշրջանում[6]։ Նեոլիթյան քարի դարում Մոլդովայի տարածքը խոշոր Կուկուտենի-Տրիպիլլական մշակույթի կենտրոնն էր, որը եզերված էր արևելքից Դնեստր գետով Ուկրաինայում և արևմուտքից՝ Կարպատյան լեռներով Ռումինիայում։ Այս քաղաքակրթության մարդիկ, որոնք ապրել են մոտավորապես Ք.Ա. 5500 թվականից մինչև Ք.Ա. մոտ 2750 թվականը, զբաղվում էին գյուղատնտեսությամբ, որսորդությամբ, անասնապահությամբ և աչքի էին ընկնում կավե անոթների յուրօրինակ ձևավորմամբ։

Հին և Միջին դարեր

Ստեֆեն Մեծը՝ Մոլդավիայի իշխանը 1457-1504 թվականներին

Անտիկ շրջանում Մոլդովայի տարածքը բնակեցված էր դակիական ցեղերով։ Մեր թվարկության առաջինից յոթերորդ դարերի միջև հարավային շրջանները գտնվում էին նախ Հռոմեական, ապա Բյուզանդական կայսրությունների տիրապետության տակ։ Կապված իր ստրատեգիկ նշանակության տարածքից Ասիայի և Եվրոպայի միջև՝ ժամանակակից Մոլդովայի տարածքը հաճախ է գրավվել ուշ հնադարում և վաղ միջնադարում տարբեր ցեղերի կողմից, այդ թվում՝ գոթերի, հուների, ավարների, բուլղարացիների, մագյարների, պեչենեգների, կումանների, մոնղոլների և թաթարների կողմից։

Մոլդավիայի իշխանությունը, հիմնված 1359 թվականին, երիզված էր Կարպատներով արևմուտքից, Դնեստր գետով արևելքից և Դանուբ գետով ու Սև ծովով հարավից։ Այդ տարածքը ներառում էր ներկայիս Մոլդովայի տարածքը, Ռումինիայի 41 երկրներից արևելյան ութը և Ուկրաինայի Չերնիվցի օբլաստն ու Բուդյակի մարզը։ Ինչպես ժամանակակից հանրապետությունն ու Ռումինիայի հյուսիսարևելյան շրջանը՝ տեղացիների կողմից այն կոչվում էր Մոլդովա: Մոլդավիան գրավվել է թաթարների և, 15-րդ դարից սկսած՝ թյուրքերի կողմից։1538 թվականին իշխանությունը դարձավ Օսմանյան կայսրության հարկատու, սակայն պահպանում էր ներքին և, մասամբ, արտաքին անկախություն[7]։

Նոր դարեր

Ռուսական կայսրություն

1812 թվականի Բուխարեստի պայմանագրի համաձայն և անկախ մոլդավական ազնվականության բազմաթիվ բողոքների և անհամաձայնության, Օսմանյան կայսրությունը, որի վասսալն էր Մոլդավիան, Ռուսական կայսրությանը փոխանցեց Մոլդավիայի իշխանության արևելյան հատվածը Խոթինի և հին Բեսարաբիայի հետ միասին, որոնք Ռուսաստանն արդեն գրավել էր ու ավերել։ Ռուսական նոր գովառը կոչվեց Մոլդավիայի և Բեսարաբիայի օբլաստ և նախնական շրջանում վայելում էր մեծ ինքնավարություն։ 1828 թվականից հետո այս ինքնավարությունը զգալիորեն կրճատվեց, իսկ 1871 թվականին օբլաստը փոխակերպվեց Բեսարաբիայի գուբերնիայի, ինչը կազմում էր պետականորեն կարգավորվող ասսիմիլացիայի՝ ռուսիֆիկացիայի մի մասը։ Որպես այս պրոցեսի մաս՝ ցարական կառավարությունը աստիճանաբար հեռացրեց ռումիներենը ազգային և եկեղեցական լեզվի ստատուսից[8]։ Մոլդավիայի արևմտյան մասը, պահպանեց իր ինքնավար իշխանությունը, և 1859 թվականին, միանալով Վալախիայի հետ, հիմնեց Ռումինիայի թագավորությունը։ 1856 թվականի Փարիզի համաձայնագիրը վերադարձրեց Բեսարաբիայի երեք դքսություններ Քահուլը, Բոլգրադն ու Իսմաիլը Մոլդավիային, սակայն 1878 թվականի Բեռլինի համաձայնագիրը ստիպեց Ռումինիայի թագավորությանը վերադարձնել այս տարածքները Ռուսական կայսրությանը։ 19-րդ դարի ընթացքում ռուսական իշխանությունները խրախուսում էին ռումինացիների,[9] ուկրաինացիների, լիպովանների, կոզակների, բուլղարացիների,[10], գերմանացիների,[11] գագաուզների կողմից երկրի հարավի գաղութացումը և առավել ընդլայնեցին բնակության հնարավորությունները հրեաների համար, որպեսզի ճնշեին 1770-80 ական թվականներին՝ Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ,[12] այստեղ տարածված նոգաի թաթարներին։ Այս շրջանում մոլդովական բնակչությունը մեծացավ և հասավ 86%-ի 1816 թվականին[13]: 1905 թվականին, իսլամական հոսանքների ազդեցության ներքո՝ մոլդովական բանկչությունը կազմում էր գուբերնիայի 52%-ը[14]։ Այս շրջանում գուբերնիայում տիրական էին հակասեմական տրամադրությունները, որը բերեց հազարավոր հրեաների արտագաղթի դեպի ԱՄՆ[15]:

Ռուսական հեղափոխությունն ու Մեծ Ռումինիան

Մեծ Ռումինիայի քարտեզ

Առաջին աշխարհամարտը առաջ բերեց քաղաքական և էթնիկ-մշակութային տեղեկացվածության վերելք, մինչ 300.000 բեսարաբցիներ տեղակայվել էին 1917 թվականին կազմավորված ռուսական բանակում։ Այս շրջանում մի շարք Մոլդավացի զինվորների կոմիտեներ ստեղծվեցին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից հետո բեսարաբիական խորհրդարանը՝ Սֆաթուլ Թարիին (ռումիներեն՝ Sfatul Țării, [sfatul tsərij]) կամզավորվեց և բացվեց դեկտեմբերի երեքին։ Սֆաթուլ Թարիին հայտարարեց Մոլդավական Ժողովրդավարական հանրապետությունը՝ ռուսական դաշնային պետության ներսում, որից հետո ձևավորվեց կառավարությունը։

Բեսարաբիան հայտարարեց իր անկախությունը 1918 թվականի փետրվարի վեցին և խնդրեց Ռումինիայում տեղակայված ֆրանսիական բանակի օժանդակությունը, ինչպես նաև ռումինական բանակի օժանդակությունը։ Ապրիլի իննին Սֆաթուլ Թարիին ձայների ճնշող մեծամասնությամբ որոշում ընդունեց միավորվել Ռումինիայի հետ: Միավորումը ենթադրում էր ագրարային հեղափոխության ավարտ, ինքնավարություն և մարդու իրավունքների հանդեպ հարգանք[16]: Խորհրդարանի անդամների մի մասը համաձայնեց հետաձգել միացումը, մինչև Բուկովինան և Տրանսիլվանիան ևս կմիանան Ռումինիայի թագավորությանը, սակայն պատմաբանները պնդում են, որ նրանք այդ անելու համար չունեին համապատասխան քվորումը[17][18][19][20][21]։ Այս միությունը ճանաչվեց Անտանտի պետությունների կողմից 1920 թվականի Փարիզի համաձայնագրով, որը, սակայն, չէր վավերացվել բոլոր ստորագրողների կոմղից[22][22][23]։

Ծանոթագրություններ

  1. «Chisinau Recognizes Romanian As Official Language». rferl.org. rferl.org. Associated Press. դեկտեմբերի 5, 2013. Վերցված է դեկտեմբերի 6, 2013-ին.
  2. Roudik, Peter (դեկտեմբերի 23, 2013). «Moldova: Romanian Recognized as the Official Language». Law Library of Congress. Վերցված է հունիսի 13, 2014-ին.
  3. «The text of the Declaration of Independence prevails over the text of the Constitution». Constitutional Court of Moldova. դեկտեմբերի 5, 2013. Վերցված է հունիսի 13, 2014-ին.
  4. "Moldova". CIA World Factbook
  5. "History, Official site of Republic of Moldova". Moldova.md. Retrieved 2013-10-09.
  6. "Articles".
  7. "Moldova Library of Congress Country Studies". Lcweb2.loc.gov. Retrieved 2013-10-09.
  8. Charles Upson Clark (1911-06-12). "Bessarabia". Depts.washington.edu. Retrieved 2013-10-09. Naturally, this system resulted not in acquisition of Russian by the Moldavians, but in their almost complete illiteracy in any language. Check date values in: |year= / |date= mismatch (help); |chapter= ignored (help)
  9. Vasile Baican, "Human settlements in Moldavia represented on "the Russian map" between 1828-1829", Scientific Annals of "Alexandru Ioan Cuza" University of Iasi - Geography series, 54, 2008, p. 65.
  10. Charles Upson Clark (1927). "Bessarabia". Depts.washington.edu. Retrieved 2013-10-09. Today, the Bulgarians form one of the most solid elements in Southern Bessarabia, numbering (with the Gagauzes, i.e., Turkish-speaking Christians also from the Dobrudja) nearly 150,000. Colonization brought in numerous Great Russian peasants, and the Russian bureaucracy imported Russian office-holders and professional men; according to the Romanian estimate of 1920, there were about Great Russians were about 75,000 in number (2.9%), and the Lipovans and Cossacks 59,000 (2.2%); the Little Russians (Ukrainians) came to 254,000 (9.6%). That, plus about 10,000 Poles, brings the total number of Slavs to 545,000 in a population of 2,631,000, or about one-fifth |chapter= ignored (help)
  11. "The Germans from Bessarabia". Ualberta.ca. Retrieved 9 October 2013.[dead link]
  12. "Mennonite-Nogai Economic Relations, 1825–1860". Goshen.edu. Retrieved 2013-10-09.
  13. Ion Nistor, Istoria Bassarabiei, Cernăuți, 1921
  14. (German) Flavius Solomon, Die Republik Moldau und ihre Minderheiten (Länderlexikon), in: Ethnodoc-Datenbank für Minderheitenforschung in Südostosteuropa, p. 52
  15. Ariel Scheib (1941-07-23). "Moldova". Jewishvirtuallibrary.org. Retrieved 2013-10-09.
  16. King, Charles (2000). "From Principality to Province". The Moldovans: Romania, Russia, and the politics of culture. Hoover Press. pp. 33–35. ISBN 0-8179-9792-X. Retrieved 2010-10-31.
  17. "Sfatul Țării ... proclaimed the Moldavian Democratic Republic" (in Romanian). Prm.md. Archived from the original on 2007-12-04. Retrieved 9 October 2013.
  18. Charles Upson Clark (1927). "24:The Decay of Russian Setiment". Bessarabia: Russia and Romania on the Black Sea – View Across Dniester From Hotin Castle. New York: Dodd, Mead & Company. Retrieved 31 October 2013.
  19. Ion Pelivan (Chronology)
  20. Petre Cazacu (Moldova, pp. 240–245)
  21. Cristina Petrescu, "Contrasting/Conflicting Identities:Bessarabians, Romanians, Moldovans" in Nation-Building and Contested Identities, Polirom, 2001, pg. 156
  22. 22,0 22,1 Malbone W. Graham (October 1944). "The Legal Status of the Bukovina and Bessarabia". The American Journal of International Law (American Society of International Law) 38 (4): 667–673. doi:10.2307/2192802. JSTOR 2192802
  23. Mitrasca, Marcel (2002). "Introduction". Moldova: a Romanian province under Russian rule: diplomatic history from the archives of the great powers. Algora Publishing. p. 13. ISBN 1-892941-86-4. Retrieved 2010-10-31.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլդովա» հոդվածին։