Jump to content

Պարոնների դարը անցավ…

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պարոնների դարը անցավ…»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել էթվականը ստույգ հայտնի չէ
ՎիքիդարանՊարոնների դարը անցավ…

«Պարոնների դարը անցավ…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1905 թվականի գարնանը գյուղացիական հուզումներ են տեղի ունեցել Մուխուրի, Նապիչխավո, Չոգա, Մինգրելիայի և մի քանի այլ գյուղերում։ Ապրիլի 1-ին կնյազ Դադիանին սպանել են գյուղացիները։ Խռովությունը ճնշել է ոստիկանությունը։ Դրա մասին կարելի է ընթերցել «Революция 1905-1907 годов в Грузии, Сборник документов» (Тбилиси, «Сахелгами», 1956) գրքի 508-րդ էջում․ «Ամբողջ երեք օր շարունակվում են Մուխուրի գյուղի և նրա շրջակայքի՝ Չոգայի, Նապիչխավոյի, Սկուրիի ջարդերը»։

Այս իրադարձություններից երևում է, որ ստեղծագործությունը գրվել է 1905 թվականի գարնանը, վերը հիշատակված դեպքերի կապակցությամբ։

Բանաստեղծության թերի սևագիրը պահվում է Թումանյանի ընտանիքի արխիվում, որի մեջ «Նապիչխավո» տեղանվան հիշատակությունը հիմք է տալիս պատկերացնելու, թե այս բանաստեղծությունը մոտավորապես ե՛րբ է գրվել և ի՛նչ առիթով։

Բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին, «Լրաբեր» ամսագրի առաջին համարի 33-րդ էջում։

Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորում տպագրվել է ինքնագրից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 667.