Պարոնների դարը անցավ…
«Պարոնների դարը անցավ…» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | թվականը ստույգ հայտնի չէ |
Վիքիդարան | Պարոնների դարը անցավ… |
«Պարոնների դարը անցավ…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ։
Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1905 թվականի գարնանը գյուղացիական հուզումներ են տեղի ունեցել Մուխուրի, Նապիչխավո, Չոգա, Մինգրելիայի և մի քանի այլ գյուղերում։ Ապրիլի 1-ին կնյազ Դադիանին սպանել են գյուղացիները։ Խռովությունը ճնշել է ոստիկանությունը։ Դրա մասին կարելի է ընթերցել «Революция 1905-1907 годов в Грузии, Сборник документов» (Тбилиси, «Сахелгами», 1956) գրքի 508-րդ էջում․ «Ամբողջ երեք օր շարունակվում են Մուխուրի գյուղի և նրա շրջակայքի՝ Չոգայի, Նապիչխավոյի, Սկուրիի ջարդերը»։
Այս իրադարձություններից երևում է, որ ստեղծագործությունը գրվել է 1905 թվականի գարնանը, վերը հիշատակված դեպքերի կապակցությամբ։
Բանաստեղծության թերի սևագիրը պահվում է Թումանյանի ընտանիքի արխիվում, որի մեջ «Նապիչխավո» տեղանվան հիշատակությունը հիմք է տալիս պատկերացնելու, թե այս բանաստեղծությունը մոտավորապես ե՛րբ է գրվել և ի՛նչ առիթով։
Բանաստեղծությունը առաջին անգամ տպագրվել է 1979 թվականին, «Լրաբեր» ամսագրի առաջին համարի 33-րդ էջում։
Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորում տպագրվել է ինքնագրից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան Հովհաննես (2018)։ Երկերի լիակատար ժողովածու։ Երևան: ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ։ էջ 667
|