Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ
«#LightUp»
Ամսաթվեր
Եզրափակիչ2018 թվականի նոյեմբերի 25
Հյուրընկալություն
Անցկացման վայրԲելառուս Բելառուս Բելառուս, Մինսկ, Մինսկ-Արենա
Հյուրընկալող հեռուստաալիքԿաղապար:Դրոշավորում2
ՀաղորդավարներԵվգենի Պերլին,
Հելենա Մերայի
Գործադիր տնօրենՅոն Օլա Սանդ
Մասնակցություն
ՄասնակիցներՌոքսանա Վենգել, Անջելինա (ֆրանսիացի երգչուհի), Դարինա Ալեքսեևնա Կրասնովեցկայա, Դանելիա Տուլեշովա, Anna Filipchuk?, Max & Anne?, Noam Dadon? և Fidan Hüseynova?
ԱռաջնելույթՂազախստան Ղազախստան
Ուելս Ուելս
Վերադարձել ենԱդրբեջան Ադրբեջան
Իսրայել Իսրայել
Ֆրանսիա Ֆրանսիա
Մեկնել ենԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Քվեարկություն
Ժամանակագրություն
2017 2019
junioreurovision.tv/event/minsk-2018

Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ (անգլ. Junior Eurovision Song Contest 2018, բելառուսերեն՝ Конкурс песні Дзіцячае Еўрабачанне 2018), 16-րդ Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթ, որը երկրորդ անգամ կանցկացվի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 25-ին։

Անցկացման վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 15-ին 2018 թվականի մրցույթի անցկացման վայրը հայտարարավեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկը[1]։ Սա երկրորդ անգամն է, որ մանկական եվրատեսիլը պետք է տեղի ունենա Բելառուսում, վերջին անգամ մրցույթը երկրում տեղի է ունեցել 2010 թվականին։

Նոյեմբերի 21-ին Բելառուսի փոխվարչապետ Վասիլի Ժարկոն հայտարարեց, որ մրցույթը տեղի կունենա Մինսկ Արենայում[2]։ Ավելի վաղ այստեղ էր անցկացվել «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթը։

Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ մրցույթը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 25-ին։

Մասնակիցները կբնակվեն «Նախագահ-հյուրանոց» հինգ աստղանի հյուրանոցային համալիրում, իսկ մրցույթի բացումը տեղի կունենա «Բել Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում[3]։

Նախապատրաստական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերանիշ և կարգախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարվա կարգախոսը #LightUp հեշթեգն է։  Մրցույթի լոգոտիպը արևադարձային աստղն է, որը պատրաստվել է ուղղահայաց շրջադարձային երաժշտական ալիքներից։ Ոգեշնչման աղբյուրը երիտասարդ մասնակիցների գեղարվեստական ներուժն ու ստեղծագործական ձգտումն էր[4]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համար Երկիր Արտիստ Երգ Թարգմանություն Լեզու Հորիզոնական Միավոր
1 Ուկրաինա Ուկրաինա Դարինա Կրասնովեցկայա "Say Love" "Ասա՛ սեր" ուկրաիներեն,
անգլերեն
4 182
2 Պորտուգալիա Պորտուգալիա Ռիտա Լարանժեյրա "Gosto de Tudo" "Ես հավանում եմ ամենինչ" պորտուգալերեն 18 42
3 Ղազախստան Ղազախստան Դանելիա Տուլեշովա "Ozine sen" ղազախերեն,
անգլերեն
"Հավատա՛ քեզ" 6 171
4 Ալբանիա Ալբանիա Էֆտիմիա Ջեկա "Barby" "Բարբի" ալբաներեն,
անգլերեն
17 44
5 Բելառուս Բելառուս (հյուրընկալող երկիր) Դանիել Յաստրեմսկի "Time" "Ժամանակ" ռուսերեն,
անգլերեն
10 122
6 Ռուսաստան Ռուսաստան Աննա Ֆիլիպչուկ "Unbreakable" "Անկոտրումները" ռուսերեն,
անգլերեն
13 91
7 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մաքս և Էնն "Samen" "Միասին" հոլանդերեն,
անգլերեն
16 47
8 Բելառուս Բելառուս (հյուրընկալող երկիր) Դանիել Յաստրեմսկի "Time" "Ժամանակ" ռուսերեն,
անգլերեն
11 114
9 Իռլանդիա Իռլանդիա Թեյլոր Հյունես "IOU" Այ-Օ-ՅՈՒ իռլանդերեն 15 48
10 Սերբիա Սերբիա Բոյանա Ռադովանովիչ "Svet" "Աշխարհ" սերբերեն 19 30
11 Իտալիա Իտալիա Մելիսսա և Մարկո "What Is Love" "Ի՞նչ է սերը" իտալերեն,
անգլերեն
7 51
12 Ավստրալիա Ավստրալիա Ջաել Ուենա "Champion" "Չեմպիոն" անգլերեն 3 201
13 Վրաստան Վրաստան[5] Թամար Էդիլաշվիլի[6] "Your Voice" "Քո ձայնը" վրացերեն,
անգլերեն
8 144
14 Իսրայել Իսրայել Նոամ Դադոն "Children Like These" "Այսպիսի երեխաներ ինչպես նրանք են " եբրայերեն 14 81
15 Ֆրանսիա Ֆրանսիա Անգելինա "Jamais sans toi" "Երբեք առանց քեզ" ֆրանսերեն, անգլերեն 2 203
16 Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա Մարիա Սպասովսկայա "Home" "Տուն" մակեդոներեն 12 99
17 Հայաստան Հայաստան[7] L.E.V.O.N. "L.E.V.O.N." "Լ. Ե. Վ. Ո. Ն" հայերեն 9 125
18 Ուելս Ուելս Մանվ Ռոբին "Berta" "Ամենագեղեցիկ" ուելսերեն 20 29
19 Մալթա Մալթա Էլա Մանգոն "Marchin On" "Առաջ շարժվելով" անգլերեն 5 181
20 Լեհաստան Լեհաստան Ռոքսանա Վենգել "Anyone I Want to Be" "Ինչ որ մեկը, որին ուզում եմ նմանվել" լեհերեն,
անգլերեն
1 215

Այլ մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներ, որոնք մասնակցել են 2017 թվականի մրցույթին, սակայն չեն հաստատել իրենց մասնակցությունը 2018 թվականի մրցույթին։

Առաջնելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիա Ֆրանսիա՝ Մայիսի 9-ին հայտարարվեց, որ Ֆրանսիան չի վերադառնա մրցույթ։ Այնուամենայնիվ, մայիսի 12-ի պաշտոնական տեղեկությամբ Ֆրանսիան, երկարամյա դադարից հետո կվերադառնա մրցույթ[9][10]։

Հնարավոր մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբանիա Ալբանիա՝ Չնայած երկիրը մասնակցության պաշտոնական որոշում չի կայացրել, երկիրը մտադիր է շարունակել մասնակցությունը[11]
  • Սերբիա Սերբիա՝ Թեև պաշտոնական հայտարարություն Սերբիայի հեռուստառադիոհեռարձակման (RTS) սերբ հեռարձակողների կողմից չի արվել նրանք անհամբեր սպասում են Մինսկում կայանալիք հաջորդ մրցույթին, արտահայտելով հետաքրքրություն[12]։

Հնարավոր վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուլղարիա Բուլղարիա՝ BNT-ի նոր տնօրեն ընտրվելու կապակցությամբ, հավանական է, որ Բուլղարիան կվերադառնա մրցույթ 2018 թվականին[13]։
  • Իսպանիա Իսպանիա՝ RTVE հաստատել է 2016 թվականի դեկտեմբերին, որ շահագրգռված էր վերադառնալ մրցույթին[14]։

Հնարավոր ձախողում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա՝ Գուցե Մակեդոնիան դուրս կգա մրցակցությունից, քանի որ MKRTV ռադիոկայանը մեծ պարտք է կուտակել։ Նույն պատճառով, Մակեդոնիան կարող էր որակազրկվել «Եվրատեսիլ 2018» մրցույթից, սակայն հեռարձակողը EBU-ին հատուցեց պարտքի մի մասը։ Երկրի դուրս գալու կամ մասնակցության պաշտոնական հաստատման մասին դեռևս ոչինչ չի հաստատվել[14]։

Մերժում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդորրա Անդորրա՝ 2018 թվականի մայիսի 14-ին RTVA-ն հայտարարեց, որ երկիրը այս տարի չի սկսի առաջնելույթը[15]։
  • Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն՝ 2018 թվականի հունվարի 4-ին Բրիտանիան հայտարարեց, որ չի վերադառնա մրցակցությանը[16]։
  • Դանիա Դանիա՝ 2018 թվականի փետրվարի 16-ին հաղորդվել է, որ EBU-ն դանիացի հաղորդավարին կոչ է անում վերադառնալ «Մանկական Եվրատեսիլ» `11-ամյա ընդմիջումից հետո։ Դանիայի հեռուստաալիքի ղեկավար Յան Լագերման Լունդմը հայտարարեց, որ Դանիան չի վերադառնա մրցույթի։
  • Լիտվա Լիտվա՝ 2018 թվականի մարտի 3-ին Լիտվայի հեռարձակող LRT հեռուստաալիքը հաստատել է, որ այս տարի չի վերադառնա[17]։
  • Նորվեգիա Նորվեգիա՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին NRK-ն հայտարարել է, որ երկիրը չի վերադառնա այս տարի[18]։
  • Սլովենիա Սլովենիա՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին RTVSLO-ն հայտարարել է, որ երկիրը չի վերադառնա այս տարի[19]։
  • Ֆինլանդիա Ֆինլանդիա՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին YLE-ն հայտարարեց, որ երկիրը այս տարի չի սկսի առաջնելույթը[20]։
  • Շվեդիա Շվեդիա՝ Ապրիլի 26-ին հայտարարվեց, որ Շվեդիան չի վերադառնա մրցույթի[21]։
  • Շվեյցարիա Շվեյցարիա՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին RTS-ը հայտարարել է, որ երկիրը չի վերադառնա այս տարի[22]։
  • Շոտլանդիա Շոտլանդիա՝ 2018 թվականի մայիսի 11-ը հայտարարվեց, որ այս տարի տարածաշրջանը չի սկսի առաջնելույթը։ Հատկանշական է, որ միայն Ուելսը ելույթ ունեցավ Մեծ Բրիտանիայից Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում[23]։
  • Չեռնոգորիա Չեռնոգորիա՝ Մայիսի 9-ին հայտարարվեց, որ Չեռնոգորիան չի վերադառնա մրցույթ[24]։
  • Էստոնիա Էստոնիա՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին ERR-ը հայտարարեց, որ երկիրը այս տարի չի սկսի առաջնելույթը[25]։

Չկատարված առաջնելույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազախստան Ղազախստան՝ 2017 թվականին պատվիրակությունը Թբիլիսիում կայանալիք 2017 մրցույթին կներկայացնի առաջնելույթ։ Այնուամենայնիվ, 2017 թվականի դեկտեմբերի 23-ին EMS-ը, ի պատասխան ESCToday կայքի խնդրանքի՝ հայտնել է, որ Ղազախստանը չի կարող դառնալ EBU-ի ակտիվ անդամ, քանի որ երկիրը դուրս է Եվրոպական հեռարձակման տարածքից և չի հանդիսանում Եվրոպայի խորհրդի անդամ[26]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Minsk announced as the host city for Junior Eurovision 2018!». Junior Eurovision Song Contest (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  2. «Жарко возглавит оргкомитет по подготовке и проведению в Беларуси детского "Евровидения-2018"». БелТА. 2018 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  3. «Детское «Евровидение-2018»: Light Up! новые звёзды!». Белтелерадиокомпания. 2018 թ․ մարտի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  4. «Детское «Евровидение-2018»: Light Up! новые звёзды!». Белтелерадиокомпания. 2018 թ․ մարտի 19. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  5. Herbert, Emily (2017 թ․ հոկտեմբերի 4). «Georgia: Three-Month Competition To Select Junior Eurovision 2018 Participant». eurovoix.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. Елена Трехлебова (2018 թ․ մայիսի 18). «Грузию на «Детском Евровидении 2018» представит победительница «Ранина» Тамар Эдилашвили». 1tv.ge/ru (ռուսերեն). Первый канал Грузии. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  7. «Armenia: Depi Mankakan Evratesil to Select Next Junior Eurovision Entry - Eurovoix». Eurovoix (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  8. «Wales: Debuts in the Junior Eurovision Song Contest».
  9. «Francia: FranceTV descarta regresar a Eurovisión Junior 2018».
  10. «France: Returns to the Junior Eurovision Song Contest».
  11. «Objetivo 18: JESC 2018».
  12. «erbia: Interested in Participating in Junior Eurovision 2018».
  13. «BNT Eurovision 🇧🇬 on Twitter». Twitter (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  14. 14,0 14,1 «Festival de la Canción de Eurovisión Junior 2018».
  15. «Andorra descarta participar en cualquier festival de UER».
  16. «United Kingdom: Will Not Participate in Junior Eurovision 2018 Meetings».
  17. «Lithuania: LRT Rules Out Return To Junior Eurovision in 2018 - Eurovoix». Eurovoix (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
  18. «Noruega: NRK dice no a Eurovisión Junior 2018».
  19. «Eslovenia no participará en Eurovisión Junior 2018».
  20. «Finlandia: YLE descarta debutar en Eurovisión Junior 2018».
  21. «Suecia: TV4 no participará en Eurovisión Junior 2018».
  22. «Suiza: RTS dice no a su participación en Eurovisión Junior 2018».
  23. «Escocia descarta participar en Eurovisión Junior 2018».
  24. «Montenegro no participará en Eurovisión Junior 2018».
  25. «Estonia descarta participar en Eurovisión Jóvenes Músicos y Eurovisión Junior 2018».
  26. «Kazakhstan: EBU makes statement regarding country's Eurovision participation - Eurovoix». Eurovoix (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]