Ռոքսանա Վենգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոքսանա Վենգել
Roksana Węgiel (2018).jpg
Բնօրինակ անունլեհ.՝ Roksana Emilia Węgiel
Ի ծնե անունլեհ.՝ Roksana Emilia Węgiel
Նաև հայտնի է որպեսRoxie
Ծնվել էհունվարի 11, 2005(2005-01-11)[1] (16 տարեկան)
Jasło, Podkarpackie Voivodeship, Լեհաստան
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Մասնագիտությունpop singer, հեռուստահաղորդավարուհի և Երաժիշտ
Գործիքներվոկալ
Կայքroksana-wegiel.pl
Roksana Węgiel Վիքիպահեստում

Ռոքսանա Էմիլիա Վենգել (լեհ.՝ Roksana Emilia Węgiel, հունվարի 11, 2005(2005-01-11)[1], Jasło, Podkarpackie Voivodeship, Լեհաստան)[2], լեհ պատանի երգչուհի, «Anyone I Want to Be» երգով հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2018»-ը։

2018 թվականին հաղթել է «Մանուկների ձայնը» նախագծի լեհական տարբերակի առաջին եթերաշրջանը և աշնանը հնարավորություն ստացել ներկայացնելու Լեհաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլում», որտեղ նաև հաղթել է։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Տեսահոլովակները «YouTube»-ում

«Մանուկների ձայնը»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին (12 տարեկանում) հաջողությամբ անցել է «Մանուկների ձայնը» հեռուստատեսային մրցույթի լեհական տարբերակի առաջին եթերաշրջանի լսումները, որի հեռարձակումն սկսվել է 2018 թվականի հունվարի 1-ին։

Կույր լսումների փուլում նա կատարել է ամերիկացի երգչուհի Բիյոնսեի «Halo» երգը[3], որի ժամանակ բոլոր երեք մարզիչները պտտվել են։ Նա, որպես իր մարզիչ, ընտրել է Էդիտա Գուրնյակին, որը 1994 թվականին «Եվրատեսիլում» «To nie ja» երգով ներկայացրել է Լեհաստանը)։

2018 թվականի փետրվարի 24-ին` եզրափակչի ժամանակ, կատարել է բացարձակապես նոր երգ` «Жий» (խոսքերի և երաժշտության հեղինակ` Յուլիուշա Կամիլյա[4]), ինչպես նաև Էդիտա Գուրնյակի «To nie ja» և Փրինսի «Purple Rain» երգերի քավեր տարբերակները։ Հաղթանակի համար ստացել է 40 հազար զլոտի (դրամական միավոր Լեհաստանում)[5]։

«Жий» երգը դարձել է նրա առաջնելութային սինգլը[4]։ Երկրորդ սինգլը` «Обецуе», թողարկվել է օգոստոսին։

«Մանկական Եվրատեսիլ 2018»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի սեպտեմբերի 21-ին հայտարարվել է, որ Ռոքսանան «Anyone I Want to Be» երգով նոյեմբերի 25-ին Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլում» պետք է ներկայացնի Լեհաստանը։ Եվրատեսիլում նա հավաքել է 215 միավոր և հաղթել` 12 միավորով գերազանցելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Անժելինային։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ծանոթագրություն Դիրք Հավաստագրումներ
և վաճառքներ
PL
2019 «Roksana Węgiel»
  • Թողարկված` 2019 թվականի հունիսի 7
  • Ձևաչափ` CD, թվային
3
  • PL` Ոսկե

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Հիթ-շքերթներ Ալբոմ
POL
[6]
2018 «Żyj»[7] «Roksana Węgiel»
«Obiecuję»[8]
«Zatrzymać chwilę»
(Էդիտա Գուրնյակի հետ)
«Hotel Transylvania 3: Summer Vacation»
«Anyone I Want to Be»[9] 4 «Roksana Węgiel»
«Święta to czas niespodzianek»
(Զուզա Յաբլոնսկիի և «4Dreamers» խմբի հետ)
2019 «Lay Low» «Roksana Węgiel»
«Bunt»
«Dobrze jest, jak jest» 14
«Potrafisz»
«Half of My Heart»
«MVP»

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Աղբյուր
2019 Ֆրեդերիկ Ձայնագրությունում տարվա առաջնելույթ Առաջադրված [10]
Nickelodeon Kids’ Choice Awards Լավագույն լեհ աստղ Առաջադրված [11]
MTV Europe Music Awards Լավագույն լեհ կատարող Հաղթանակ [12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Roksana_Węgiel
  2. Magdalena Mach (2018-11-25)։ «Roksana Węgiel wygrała Eurowizję Junior 2018. Zaśpiewała ostatnia, dostała najwięcej punktów» (լեհերեն)։ rzeszow.wyborcza.pl։ Վերցված է 2019-03-23 
  3. «Roksana Węgiel – „Halo” – Przesłuchania w ciemno – The Voice Kids Poland - YouTube»։ Վերցված է 2019-01-28 
  4. 4,0 4,1 «Roksana Węgiel - Żyj - YouTube»։ Վերցված է 2019-01-28 
  5. «The Voice Kids Polska 2018 - Roksana Węgiel „Purple Rain”»։ Antyradio.pl։ 2018-02-26։ Վերցված է 2019-01-29 
  6. «Anyone I Want to Be»: «AirPlay Top: 22.12. – 28.12.2018» (լեհերեն)։ ZPAV 
  7. «-‎Żyj - Single by Roksana Węgiel on Apple Music»։ Վերցված է 2019-01-28 
  8. «‎Obiecuję - Single by Roksana Węgiel on Apple Music»։ Վերցված է 2019-01-28 
  9. «‎Anyone I Want To Be - Single by Roksana Węgiel on Apple Music»։ Վերցված է 2019-01-28 
  10. «Fryderyki 2019 – Nominacje» (լեհերեն)։ ZPAV։ Վերցված է 2019-01-28 
  11. «KCA PL»։ Kids Choice Awards։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-23-ին։ Վերցված է 2019-04-05 
  12. Sergiusz Królak։ «MTV EMA 2019: Roksana Węgiel najlepszą polską artystką!»։ Eurowizja.org (լեհերեն)։ Վերցված է 2019-11-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]