Purple Rain (հայերեն՝ մանուշակագույն անձրև), ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Փրինսի 8-րդ ստուդիական ալբոմը` թողարկված 1984 թվականին՝ որպես համանուն երաժշտական ֆիլմի սաունդթրեք իր իսկ մասնակցությամբ։
Purple Rain-ը ընդունվել է քննադատների կողմից և համարվում է պատմության ամենահաջողված ալբոմներից մեկը (ամբողջ աշխարհում վաճառվել է 22 միլիոն օրինակ[2], որոնցից 13 միլիոնը` ԱՄՆ-ում, ստացել է 2 «Գրեմմի» և 1 «Օսկար» մրցանակ, 24 շաբաթ եղել է 1-ին հորիզոնականում ԱՄՆ-ում։ Ալբոմից երկու երգ` «When Doves Cry» և «Let's Go Crazy» զբաղեցրել են առաջին հորիզոնականը Billboard Hot 100-ում[3]):
Փրինսը երկու Գրեմմի մրցանակ է ստացել 1985 թվականին «Purple Rain» ալբոմի համար՝ «Լավագույն վոկալային դուետային կամ խմբային ռոք կատարում» և «Ֆիլմի լավագույն սաունդթրեք» անվանակարգերում։ Այն առաջադրվել էր նաև երրորդ անվանակարգում` «Տարվա ալբոմ»։ Նույն տարում Փրինսը հաղթել է նաև 3-րդ Գրեմմի մրցանակը՝ «Լավագույն R&B երգ» անվանակարգում։ Purple Rain-ը ստացել է նաև Օսկար մրցանակ «Լավագույն երաժշտություն ֆիլմից» կատեգորիայում (1985)։
Purple Rain-ը ԱՄՆ-ում վաճառվել է 13 միլիոն օրինակով, ընդ որում 1,5 միլիոն օրինակ վաճառվել է թողարկման առաջին շաբաթում[4]` ստանալով ադամանդե կարգավիճակ RIAA-ից։ Ալբոմը գլխավորել է Billboard 200 վարկանշային աղյուսակը և առաջին տեղում է եղել Billboard ամսագրի միջազգային հիթ-շքերթում ռեկորդային քանակով շատ ժամանակահատված` 24 շաբաթ (1984 թվականի օգոստոսի 4-ից մինչև 1985 թվականի հունվարի 18)` դառնալով պատմության մեջ ամենահաջողված սաունդթրեքը ։ Purple Rain-ը երկու անգամ փոխվել է երգիչ և երաժիշտ Բրյուս Սփրինգստինի Born in the U.S.A. ալբոմի հետ 1984 և 1985 թվականներին[3]։