Դարինա Ալեքսեևնա Կրասնովեցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարինա Ալեքսեևնա Կրասնովեցկայա
Դիմանկար
Ծնվել էմայիսի 7, 2007(2007-05-07) (16 տարեկան)
ԾննդավայրՎիննիցա, Ուկրաինա
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտություներգչուհի
 Darina Krasnovetska Վիքիպահեստում

Դարինա Ալեքսեևնա Կրասնովեցկայա (ուկրաիներեն՝ Даріна Олексіївна Красновецька; մայիսի 7, 2007(2007-05-07), Վիննիցա, Ուկրաինա), պատանի ուկրաինացի երգչուհի, «Say Love»[1][2] («Ասա «սեր»»[3] կամ «Ասում եմ «սեր»») երգով Մինսկում ներկայացրել է իր երկիրը «Մանկական Եվրատեսիլ 2018»-ում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2007 թվականի մայիսի 7-ին Վիննիցայում։

6 տարեկանից (2013 թվականից) սկսել է վոկալով զբաղվել Վիննիցկի Զարյա արվեստի քաղաքային պալատի «Աստղային երազանք» էստրադային վոկալի արհեստանոցում։ Նրա առաջին ուսուցիչը եղել է Վիոլետա Ռոմանովնա Նագորնան։

2014 թվականին ընդունվել է Վիննիցայի թիվ 2 երաժշտական դպրոց, որտեղ և այժմ շարունակում է սովորել դաշնամուրի դասարանում։ Նաև սիրում է հարվածային գործիքներ նվագել։

2017 թվականին արդեն երրորդ անգամ մասնակցել է ուկրաինական Մանուկների ձայնին։ Կույր լսումներին կատարել է Ջամալայի «1944» երգը։ Ընկել է Մոնատիկի թիմ, որը շրջվել է դեպի նա երգի վեջին վայրկյաններին[4]։ Դուրս է մնացել «Մենամարտերից»։

2017 և 2018 թվականներին մասնակցել է «Սևծովյան խաղեր» մանկական փառատոնին և իր տարիքային խմբում (2017-ում կրտսեր տարիքի աղջիկների շրջանում, 2018-ում՝ միջին) երկու անգամ զբաղեցրել առաջին տեղը[5][6]։

2019 թվականին ելույթ է ունեցել ուկրաինական Մանկական Եվրատեսիլում ։

«Մանկական Եվրատեսիլ» 2018[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանկական Եվրատեսիլ 2018»։ Փորձ

Սեպտեմբերի 10-ին հաղթելով «Մանկական Եվրատեսիլ 2018»-ի ազգային մրցույթում[7]՝ նոյեմբերի 25-ին իր երկիրը ներկայացրել Է Մինսկում, որտեղ զբաղեցրել է չորրորդ տեղը[8] (ընդ որում, առավելագույն միավորներ ստանալով լեհ ժյուրիի կողմից)։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Відеовізитівка Даріни Красновецької: хто вона така?». OGAE UKRAINE. 2018 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  2. «Дитяче Євробачення і сльози Монатіка: історія юної вінничанки Даріни Красновецької». VежA. 2019 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  3. «Песня и клип есть — ждем победы». Газета «День». 2018 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  4. «Дарина Красновецкая "1944" – выбор вслепую – Голос. Дети 4 сезон - YouTube». Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  5. «Черноморские игры 2017: назвали победителей фестиваля». Без Табу. 2017 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  6. «Финал Черноморских Игр-2018: как выступили конкурсанты и имена победителей». Шоу. 2018 թ․ հուլիսի 29. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  7. «Переможцем нацвідбору на дитяче «Євробачення-2018» стала Даріна Красновецька з Вінниці». Суспільне мовлення. 2018 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  8. «Украина заняла четвертое место на детском Евровидении-2018». 112 Украина. 2018 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Интервью