Դանելիա Տուլեշովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանելիա Տուլեշովա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունղազ.՝ Данэлия Александровна Тулешова
Ծնվել էհուլիսի 18, 2006(2006-07-18)[1][2][3][…] (17 տարեկան)
Աստանա, Ղազախստան
Երկիր Ղազախստան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Daneliya Tuleshova Վիքիպահեստում

Դանելիա Ալեքսանդրի Տուլեշովա (հուլիսի 18, 2006(2006-07-18)[1][2][3][…], Աստանա, Ղազախստան), ղազախ երգչուհի, Ուկրաինայի «Մանկական ձայնը» հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի ֆինալիստ և հաղթող, «Մանկական Նոր ալիք 2015» երգի մրցույթի «Հանդիսատեսի համակրանք», «Մանկական Եվրատեսիլ 2018» երգի մրցույթի Ղազախստանի ներկայացուցիչ[4], որտեղ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, և «BraVo» երաժշտական մրցանակի դափնեկիր[5][6][7]։

Առավել հայտնի է «Stone Cold» երգի կատարմամբ, որի ձայնագրությունը «YouTube»-ում հավաքել է ավելի քան 43 միլիոն դիտում[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանելիա Տուլեշովան ծնվել է Նուր-Սուլթանում, բայց մի քանի տարի անց ընտանիքի հետ տեղափոխվել է Ալմաթի[9]։

Մանուկ հասակից երգում է։ Նրա երաժշտական տաղանդն առաջինը նկատել է հայրը, որն ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ Մայրը նույնպես ունի վոկալային տվյալներ, հայրն ու մայրն ունեն լավ լսողություն։

3 տարեկանից Դանելիան հաջող կերպով զբաղվել է մարմնամարզությամբ[10][11], նա հեշտությամբ է կատարել ձգումներ, բայց ընկել է բլուրից և ստացել լուրջ տրավմաներ, ինչից հետո մի քանի տարի բուժվել է[10]։

Այնուհետև Դանելիան հաճախել է Լինա Արիֆուլինայի անվան մասնագիտացված դպրոցը, որտեղ նա յուրաքանյուր կիրակի զբաղվել է վոկալի, պարի և դերասանական վարպետության խմբային պարապմունքներով[9], վոկալով անհատական չի զբաղվել[12]։

Զուգահեռ Դանելիան հաճախել է պարի ստուդիա․ 2016 թվականից ակտիվորեն զբաղվել է փողոցային պարերով և ներկայացել «Kinder Boogie» պարային խմբի հիփ հոփի մանկական կազմում՝ Ղազախստանում և Կենտրոնական Ասիայում հաղթելով շատ փառատոններ՝ Ալեքսանդրա Ֆիլիպովայի ղեկավարությամբ[13][14][15][16]։

Մոր խոսքերով՝ հատկապես պարերի ժամանակ ուշադրություն են դարձրել նրան՝ ինչպես է Դանելիան նրբամտորեն զգում երաժշտությունը[11]։

Արվեստի դպրոցի հաշվետու համերգում Դանելիան կատարել է IOWA-ի «Улыбайся» երգը, ինչից հետո Լինա Արուֆլինան աղջկան ուղարկել է «Այալագան Աստանա» հանրապետական մրցույթի քասթինգին, որտեղ Դանելիան հաղթել է գրան-պրի և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ[9]։ Մրցույթի մրցատյանի ներկայացուցիչ Միտյա Ֆոմինը «Smile» երգի քավեր տարբերակից հետո 8-ամյա երգչուհուն անվանել է «Մերիլին Մոնրոյի վերամարմնավորում՝ առանձնահատուկ մատնանշելով նրա արտիստիզմը[17]։

Դանելիա Տուլեշովան «Մանկական Նոր ալիք 2015» երգի մրցույթում (Արտեկ)

Հենց 2015 թվականին Դանելիան «Մանկական Նոր ալիք 2015» երգի մրցույթում ստացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը[18]։

«Այալագան Աստանա» մրցույթից հետո 2016 թվականի կեսերին ծնողները Դանելիային ուղարկել են վոկալի ուսուցիչ Նատալյա Ալեքսանդրի Չուրակովայի մոտ, որը լրջորեն զբաղվել է պատանի երգչուհու վոկալային տեխնիկայով[9]։ Ուշագրավ է, որ Չուրակովան Դանելիային հեռուսատեսությամբ առաջին անգամ տեսել է 2015 թվականին, իսկ 1,5 տարի անց աղջկան ուղարկել են Չուրակովայի մոտ՝ սովորելու։ Ընդ որում, Դանելիան արդեն կարողանում էր երգել, ուներ բնածին վոկալային տվյալներ և ձայնի լավ տեմբր։ Վոկալի ուսուցչին մնացել էր միայն բարելավել ձայնը և ընդլայնել երգեցողական ձայնածավալը[10]։

Ինչպես ասել է Նատալյա Չուրակովան. «Աշխատել այնպիսի երեխայի հետ, ինչպիսին Դանելիան է, հաճույք է, երբ դու տանդեմում աշխատում ես և չես պահանջում նրան որևէ բան անել, որովհետև այդպես էին ցանկանում ծնողները»[11]։

Վոկալի առաջին դասերից հետո Դանելիան «Kinder Boogie» պարային խմբի կազմում ներկայացել է «Космос» երգով[19][20]։

Առաջին անգամ Դանելիայի մայրը դեմ էր դստեր երաժշտական գործունեությանը, աղջկան դրդում էր ուսմանը, բայց «Այալագան Աստանա» և «Եվրոպայի հույս» միջազգային մրցույթներում հաջողություններ գրանցելուց հետո ամեն ինչ հարթվել է[11]։

Դմիտրի Մոնատիկը և Դանելիա Տուլեշովան Ուկրաինայի «Մանուկների ձայն»-ում (2017), Կիև

Դանելիան նաև հանդես է եկել Վրաստանում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթ»-ում[11][21]՝ Andra Day-ի «Rise Up» և «Մյուսները» երգերով[22]։

Դանելիայի հայրն օգնել է դստերը խուսափել անգլերենում շեշտադրությունից (ակցենտ), հատկապես «Stone Cold» երգի նախապատրաստական աշխատանքների ժամանակ։ Կիևում Դանելիան սովորում էր օրական 5 ժամ։ «Որպեսզի չայրվի», մնացած ժամանակն անցկացնում էր քաղաքում՝ զբոսնելով քաղաքով մեկ։ Դանելիան նաև հաճախել է ուկրաիներենի դասուսույցի մոտ, որպեսզի ավելի լավ երգի։ Դանելիայի մայրը, որը նախկինում դիմահարդար էր, օգնում էր երեխային նորաոճ ներկայանալ ելույթներին, ինչպես նաև դստեր գործունեության ղեկավարն է և պրոդյուսերը[12]։

«Մյուսները» տեսահոլովակում Դանելիան նկարահանվել է կրտսեր եղբոր և քրոջ, ինչպես նաև իր անձնակազմի՝ «Kinder Boogie»-ի հետ[9]։

Դանելիա Տուլեշովան «Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ»-ում, Մինսկ

«Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ»-ում 12-ամյա երգչուհի Դանելիա Տուլեշովան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ ներկայացնելով ղազախերեն «Өзіңе сен» («Հավատա ինքդ քեզ») երգը։ Ղազախստանն առաջին անգամ էր ներկայանում հեղինակավոր վոկալային մրցույթում[23]։

Սիրելի երաժիշտներն են Դմիտրի Մոնատիկը, Ջենիֆեր Լոպեսը, Բիյոնսեն, Մայլի Սայրուսը, Թեյլոր Սվիֆթը[24], Արիանա Գրանդեն, Շոն Մենդեսը, Նիքի Մինաժը, Քարդի Բին[25]։

2019 թվականին Դանելիան համատեղում է վոկալի ուսուցումը ֆիզիկամաթեմատիկական և ամերիկյան դպրոցներում ուսման հետ[9][26]։

Զուգերգեր հայտնի երգիչների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանելիա Տուլեշովան «Մանկական Նոր ալիք»-ում ելույթ է ունեցել երգչուհի Ժասմինի հետ։ Նրանք միասին կատարել են «Берегите родных» սրտառուչ երգը։ Բացի այդ, Դանելիան երգել է երգչուհի Նյուշայի հետ։ 2016 թվականին «Ծննդյան օրերի երգ» համերգում ելույթ է ունեցել ռուս երգչուհի Վալերիայի հետ՝ կատարելով «Маленький самолет» երգը[27]։ 2018 թվականին զուգերգ է կատարել Զազի հետ[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը Ալեքսանդր Սերգեյի Տուլեշովն է, մայրը՝ Ելենա Տուլեշովան։ Դանելիան ունի կրտսեր եղբայր՝ Թիմուրը, և կրտսեր քույր՝ Ամելին։ Երգչուհու դաստիարակությամբ ակտիվորեն զբաղվում են պապիկները և տատիկները։ Դանելիան յուրաքանչյուր հարցազրույցում առանձնակի ընգծում է մեծ ընտանիքի դերն իր աջակցության հարցում։

Արտաքին պատկերներ
Լուսանկարներ
Տուլեշովյան ընտանիքի լուսանկարներ


Դանելիա անունը առաջացել է ղազախական «հատիկ» (дән) բառից։ Նրանք ուզում էին երեխային տալ Դանել անունը, բայց նրանք սխալ են թույլ տվել, երբ գրանցել են ծննդյան վկայականը, ուստի ինքնըստինքյան ստացվել է եզակի բեմական անուն[28]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Другие» (2016)
  • «Космос» (2016)
  • «Өзіңе сен» (2018)
  • «Мама» (2019)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Космос» (2016)[29]
  • «Другие» (2017)[30]
  • «Өзіңе сен» (2018)[31]
  • «Каникулы off-line» feat. AlvinToday (2019)[32]
  • «Мама» (2019)[33]

Հանրահռչակ և հաջողված (ըստ YouTube-ի դիտումների) քավեր տարբերակներն են՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://iamdaneliya.com/
  2. 2,0 2,1 https://junioreurovision.tv/participant/daneliya-tuleshova
  3. 3,0 3,1 https://kidsmusic.info/artists/daneliya-tuleshova
  4. Анастасия Вылегжанина, Алма Оразбаева (2018 թ․ սեպտեմբերի 24). «Данэлия Тулешова представит Казахстан на «Детском Евровидении»». Хабар. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Данэлия Тулешова стала обладательницей премии «BraVo» @ kids'music». Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  6. «Премия BraVo назовёт лучших классических и популярных музыкантов». ТАСС. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  7. «В Москве объявили номинации международной профессиональной музыкальной премии BraVo». Առաջին ալիք. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  8. Голос країни (2017 թ․ նոյեմբերի 5). «Данэлия Тулешова "Stone Cold" – выбор вслепую – Голос. Дети 4 сезон». Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Данэлия Тулешова для New Generation на Kazakh TV
  10. 10,0 10,1 10,2 10-летняя Данэлия Тулешова о конкурсе «Голос» и о «страшных» судьях
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Данэлия Тулешова дает интервью Первому каналу Евразия
  12. 12,0 12,1 Данэлия Тулешова интервью Комсомольской Правде
  13. Данэлия Тулешова на Showtime 2016
  14. Данэлия Тулешова в полуфинале Street dance session Astana 2016
  15. Выступление Kinder Boogie на hip hop kids в Mega Park. 01.10.2016
  16. Kinder Boogie на Street dance session Astana 2016
  17. Данэлия Тулешова ft Adam Smile Аялаган Астана 2015 день 2
  18. Данэлия Тулешова (Казахстан)
  19. VK. Александр Филиппов
  20. Данэлия Тулешова и танцевальный проект Kinder Boogie - Космос (Dance Version)
  21. Данэлия Тулешова – Andra day (Выступление на Евроклубе при Детское Евровидение 2017)
  22. Данэлия Тулешова - Другие (Выступление на Евроклубе при Eurovision Junior 2017)
  23. Данэлия Тулешова заняла 6-е место на "Детском Евровидении"
  24. Данэлия Тулешова. Блиц-Интервью журналу VintageKZ
  25. Эксклюзивное интервью! ДАНЭЛИЯ ТУЛЕШОВА _ Спела KAZKA - Плакала, Детское Евровидение-2018, MONATIK
  26. kidsmusic.info Данэлия Тулешова (Казахстан)
  27. Школьные утренники, домашние концерты и большая сцена. Все выступления Данэлиы Тулешовой
  28. «Ошибка в имени и однофамилица олигарха: что известно о победителе Голос.Діти-4». Шоу. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.
  29. Данэлия Тулешова — Космос (Премьера клипа!)
  30. Данэлия Тулешова - Другие / Daneliya Tuleshova - The Others / Official video
  31. Daneliya Tuleshova – «Өзіңе сен» | Seize the time
  32. Daneliya Tuleshova (2019 թ․ մարտի 11). «Данэлия Тулешова/Daneliya Tuleshova feat. AlvinToday - Каникулы off-line (OST "Каникулы off-line")». Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  33. Данэлия Тулешова - МАМА | Daneliya Tuleshova - MAMA
  34. МОНАТИК - Вечность / MONATIK - Eternity / Cover By Daneliya Tuleshova
  35. Данэлия Тулешова - Тримай (Христина Соловiй cover)
  36. Rihanna - Love on the brain (cover by Daneliya Tuleshova)
  37. Sia - Everyday is Christmas, Cover by Daneliya Tuleshova, Данэлия Тулешова, Live Acoustic version
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանելիա Տուլեշովա» հոդվածին։