Կոպրիվնիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կոպրիվնիցա
խորվ.՝ Koprivnica
Դրոշ Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունԿոպրիվնիցկո-Կրիժևացկայա
ՂեկավարԶվոնիմիր Մրշիչ
Առաջին հիշատակում1272
Մակերես91,8 կմ², 38,6 կմ²
ԲԾՄ149 մետր
Բնակչություն24 809 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+385 48
Փոստային դասիչ48000
Պաշտոնական կայքkoprivnica.hr
Կոպրիվնիցա (Խորվաթիա)##
Կոպրիվնիցա (Խորվաթիա)
Սուրբ Նիկոլայի եկեղեցի

Կոպրիվնիցա (խորվ.՝ Koprivnica), քաղաք Խորվաթիայի հյուսիսային մասում։ Կոպրիվնիցկո-Կրիժևացկայա ժուպանության խոշորագույն քաղաք։ Բնակչությունը կազմում է 24 809 մարդ (2001 թվական), 2005 թվականի տվյալներով՝ 25 000 մարդ։

Կոպրիվնիցան գտնվում է Զագրեբից հյուսիս-արևելք (հեռավորությունը մայրաքաղաքից 75 կմ)։ 32 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Վարաժդին քաղաքը, 30 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Կրիժևցի քաղաքը, 22 կմ հարավ-արևելք՝ Ջուրջևաց քաղաքը։

Կոպրիվնիցան խոշոր տրանսպորտային հանգույց է։ Այստեղ են հատվում երկաթուղային Զագրեբ - Բուդապեշտ և Վարաժդին - Օսիեկ մայրուղիները։

Կոպրիվնիցան արդյունաբերական քաղաք է։ Տնտեսության հիմքը կազմում է սննդի, քիմիական և փայտամշակման արդյունաբերությունը։ Քաղաքի խոշորագույն ձեռնարկություններից է Podravka ընկերությունը։ Քաղաքում տեղակայված է նաև գարեջրի Carlsberg Croatia ընկերությունը, որն արտադրում է Pan գարեջուրը[1]։

Պատմություն և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1272 թվականին, բայց քաղաքի կարգավիճակ ստացել է 1356 թվականին։

16-րդ դարում քաղաքում կառուցվել է ամրոց՝ թուրքական հարձակումներից պաշտպանելու համար։ 17-րդ դարում քաղաքը ապրել է բուռն զարգացում։ Նույն դարում բարոկկո ոճով կառուցվել է Սուրբ Նիկոլայ եկեղեցին։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում հիմնվել է Սլավեն Բելուպո ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Գրադսկի մարզադաշտում։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Carlsberg Group — Croatia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոպրիվնիցա» հոդվածին։