Jump to content

Կատանձարո (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառ
Կատանձարո
իտալ.՝ provincia di Catanzaro
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքԿալաբրիա
Ներքին բաժանումԱլբի, Ամարոնի, Ամատո, Անդալի, Արգուստո, Բադոլատո, Բելկաստրո, Բորջիա, Բոտրիչելո, Կարաֆա դի Կատանձարո, Կարդինալե, Կարլոպոլի, Կատանձարո, Չենադի, Չենտրակե, Չերվա, Կյարավալե-Չենտրալե, Չիկալա, Կոնֆլենտի, Կորտալե, Կրոպանի, Կուրինգա, Դավոլի, Դեկոլատուրա, Ֆալերնա, Ֆերոլետո-Անտիկո, Ֆոսատո-Սերալտա, Գալյատո, Գասպերինա, Ջիմիլյանո, Ջիրաֆալկո, Ջիցերյա, Գուարդավալե, Իսկա-սուլո-Իյոնիո, Յակուրսո, Լամեցիա Տերմե, Մաջիզանո, Մաիդա, Մարչեդուզա, Մարչելինարա, Մարտիրանո, Մարտիրանո Լոմբարդո, Միլերինա, Մոնտաուրո, Մոնտեպաոնե, Մոտա-Սանտա-Լուչիյա, Նոչերա Տերինեզե, Օլիվադի, Պալերմիտի, Պենտոնե, Պետրիցի, Պետրոնա, Պյանոպոլի, Պլատանիյա, Սան Ֆլորո, Սան Մանգո դ’Ակուինո, Սան Պիետրո Ապոստոլո, Սան Պիետրո ա Մայդա, Սան-Սոստենե, Սան Վիտո սուլլո Իոնիո, Սանտ Անդրեա Ապոստոլո դելլո Իոնիո, Սանտա-Կատերինա-դելո-Իյոնիո, Սատրիանո, Սելիյա, Սելիյա-Մարինա, Սերաստրետա, Սերսալե, Սետինջանո, Սիմերի Կրիկի, Սորբո Սան Բազիլե, Սովերատո, Սովերիա Մանելի, Սովերիա Սիմերի, Սկվիլաչե, Ստալետի, Տավերնա, Տիրիոլո, Տորե դի Ռուջերո, Վալեֆորիտա և Ձագարիզե
Մակերես2391,35 կմ²
Բնակչություն343 673 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0961, 0967 և 0968
Փոստային դասիչ88020–88021, 88024–88025, 88040–88044, 88050–88051, 88054–88056, 88060–88062, 88064–88070 և 88100
Ավտոմոբիլային կոդCZ
Պաշտոնական կայքprovincia.catanzaro.it
Կատանձարո (գավառ) (Իտալիա)##
Կատանձարո (գավառ) (Իտալիա)

Կատանձարո գավառը (իտալ.՝ provincia di Catanzaro)՝ գտնվում է Իտալիայի Կալաբրիա մարզում։ Կատանձարո քաղաքը հանդիսանում է և՛ գավառի, և՛ Կալաբարիա մարզի մայրաքաղաքը։ 2015 թ.-ին գավառի բնակչությունը կազմում էր 363,707 բնակիչ և գրավում է 2,415,45 կմ² հողատարածություն՝ տալով բնակչության խտությունը՝ 150,58 բնակիչ 1կմ² համար[2]։ Մայրաքաղաք Կատանձարոի բնակչությունը կազմում է 90,840 բնակիչ, որը գրավում է 112,72 կմ² հողատարածք, և բնակչության խտությունը 805,86 բնակիչ 1 կմ² համար[3]։ Գավառը ներառում է ընդհանուրը 80 կոմունաններ։ Գավառի նախագահն է Վինսենթ Բրունոն[2]։

1996 թ.-ին ստեղծվել է Կրոտոնե գավառը Կատանձարոից սահմանային բաժանումով։ Այն սահմանակից է Կրոտոնե, Կոզենցա, Ռեջիո Կալաբրիա, Վիբո Վալենտիա գավառների հետ։ Ինչպես նաև արևելքից և արևմուտքից համապատասխանաբար սահմակից է Հոնիական և Տիրենյան ծովերին[4]։

Սառցե դարաշրջանից և քարե դարից հետո այստեղ բնակվում էին որսորդ-հավաքողները։ Մոտավորապես մ.թ.ա. 3500 թ.-ին նրանք վերադարձան գյուղատնտեսությանը և սկսեցին հաստատվել գյուղերում։ Մ.թ.ա. 8-9-րդ դարերում հույները սկսեցին գաղութացնել Կալբարիայի մոտակա մարզերը՝ անվանելով այն Մեծ Հունաստան (հուն․՝ Μεγάλη Ἑλλάς, լատին․՝ Magna Graecia)։ Նրանք իրենց հետ բերել էին հունական քաղաքակրթությունը, ձիթապտուղները, թզերը և գինիները, որոնք գավառում մշակվում են մինչ օրս[5]։

Մ.թ.ա. 3-րդ դարում հույները նվաճվեցին Իտալիայի հյուսիսային ցեղերի կողմից՝ ներառելով նաև սամնիտիներ մի ճյուղ, որը կոչվում էր Բրուտտի։ Նրանք հաստատեցին իրենց գերիշխանությունը Կալաբարիայի վրա և հիմնեցին նոր քաղաքներ՝ ներառելով իրենց սեփական մայրաքաղաքը՝ ներկայումս հայտնի որպես Կոզենցա։ Պիրրհի պատերազմում (մ.թ.ա. 280–275 թթ.) հաղթանակից հետո, հռոմեացիները շրջափակեցին Կալաբրիան և այն մնաց նրան իշխանության տակ մինչև մ.թ. 15 դարը[5]։

Վեստգոթերցիների կողմից հռոմեացիների տապալումից հետո, հետևեց Կալաբրիայի համար ոչ կայուն ժամանակաշրջան։ Այնուամենայնիվ, 6-րդ դարի կեսերին, Բյուզանդական կայսրությունը ղեկավարում էր հարավային Իտալիան։ Կատանձարո քաղաքը ստեղծվել է բյուզանդացիների կողմից 9-րդ դարի ընթացքում։ Քաղաքը բլրի գագաքին է՝ անգլ.՝ Squilis ծոցի վերևում, որը անվանվել է Կատանձարո, որը բխում է հունական «կտուր» եւ «տակ» բառերից։ 1055 թ.-ին քաղաքը ամարացվել է, և ամրոց է կառուցվել։ 1528 թ.-ին այն թույլ է տվել դիմակայել ֆրանսիացիների ներխուժման փորձերին, որը տևել է 4 ամիս[6]։

1448–1535 թթ. Սիլա բարձրավանդակից դեպի Հոնիական ծովը ընկած տարածությունը բնակեցվեց Ալբանիայից եկած փախստականներով։ Նրանք ձևավորեցին էթնիկ փոքրամասնություն և ստեղծեցին համայնքներ՝ հայտնի որպես անգլ.՝ Greek Sila)[7]:

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատանձարո գավառը հարավային Իտալիայի Կալաբրիա մարզի 4 գավառներից մեկն է։ Հարավից և արևելքից այն ունի ծովափնյա գիծ Հոնիական ծով, իսկ հյուսիս-արևմուտքից՝ ծովափնյա գիծ Տիրենյան ծով։ Կոզենցա գավառ ձգվում է դեպի հյուսիս, իսկ Կրոտոնե գավառը՝ արևելք։ Հարավ-արևմուտքում է գտնվում Վիբո Վալենտիա և Ռեջիո Կալաբրիա գավառները։ Գավառի մայրաքաղաքը, ինչպես նաև մարզի մայրաքաղաքը, Կատանձարո քաղաքն է[8]։

Կատանձարոն 2 կողմերից շրջափակում է Կալաբրիայի Ապեննիներին և ընդհանուր մակերեսը 5,200 կմ² է։ Գավառի կենտրոնական մասը Կատանձարոյի նեղուցն է, երկար, նեղ հովիտ 30 կմ երկարությմաբ, որը միավորում է հյուսիսային և հարավային ծովածոցերը։ Այն Իտալական թերակղզու ամենանեղ մասն է։ Գավառի մնացած մասերը հիմնականում լեռնային են, հովիտային՝ ձևավորված փոքրիկ գետերով[9]։

Գավառի արևելյան մասը ձևավորում է գավառի Սիլա լեռնային բարձրահարթակը, մոտավորապես ծովի մակարդակից 1,200 մ բարձրության վրա, և 2,000 կմ² մակերեսով, որի տարածություն ձգվում է դեպի Կալաբրիայի կենտրոնական մաս։ Ամենաբարձր կետը Բոթթե Դոնաթոն է, որի բարձրությունն է 1,928 մ։ Կան շատ քանակությամբ լճեր՝ շրջապատված խիտ փշատերև անտառներով։ Գավառը իր մեջ է ներառում Սիլա Ազգային պարկի մեծ մասը՝ վայրի տարածությունը՝ արոտավայրերով և սոճու, կաղնու, հաճարենու, եղևնու անտառներով[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/app/?i=P02
  2. 2,0 2,1 «Provincia di Catanzaro». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  3. «Catanzaro». Tutt Italia. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  4. «Catanzaro». Italia.it. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  5. 5,0 5,1 Fabio, Michelle. «History of Calabria». Bleeding Espresso. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. Roy Palmer Domenico (2002). The Regions of Italy: A Reference Guide to History and Culture. Greenwood Publishing Group. էջ 45. ISBN 978-0-313-30733-1.
  7. Douglas, Norman. «The Albanians of Old Calabria». Old Calabria. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. The Times Comprehensive Atlas of the World (13 ed.). Times Books. 2011. էջ 76. ISBN 9780007419135.
  9. «Provincia di Catanzero». Italiapedia. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. Yearbook of the Italian Parks 2005, edited by Comunicazione in association with Federparchi and the Italian State Tourism Board. ISBN 88-7585-011-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատանձարո (գավառ)» հոդվածին։