Երկու հայր
Արտաքին տեսք
Երկու հայր | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1907 |
Վիքիդարան | Երկու հայր |
«Երկու հայր», Հովհաննես Թումանյանի պատմվածքներից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործության գրման տարեթիվը հայտնի չէ։
Առաջին անգամ տպագրվել է 1907 թվականի նոյեմբերի 6-ին՝ Թիֆլիսում լույս տեսած «Նոր ալիք» թերթի № 5-ում, այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի երրորդ հատորում (էջ 60-61)[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։ Լիսիցյանների ընտանեկան արխիվում պահվում է սույն պատմվածքի՝ ուրիշի ձեռքով արտագրված օրինակը՝ հեղինակի մատիտագիր ուղղումներով, որն, ըստ երևույթին, կատարվել է նյութը երեխաներին ավելի մատչելի դարձնելու նպատակով[1]։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Նոր ալիք» թերթից։