Գալլիենոս
Գալլիենոս լատին․՝ P.Licinius Egnatius Gallienus | |
---|---|
Ծնվել է | մոտ 218[1] |
Ծննդավայր | անհայտ |
Մահացել է | 268[1] |
Մահվան վայր | Mediolanum |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Կրոն | հին հռոմեական կրոն |
Մասնագիտություն | Հին հռոմեական քաղաքական գործիչ, բանաստեղծ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Cornelia Salonina? |
Ծնողներ | հայր՝ Valerian?, մայր՝ Egnatia Mariniana? |
Զբաղեցրած պաշտոններ | Հռոմի կայսր, հինհռոմեացի սենատոր և կոնսուլ |
Երեխաներ | Պուբլիոս Լիկինիոս Վալերիանոս, Saloninus?, Marinianus? և Quintus Julius Gallienus? |
Gallienus Վիքիպահեստում |
Պուբլիոս Լիկինիոս Էգնատիոս Գալլիենոս (մոտ 218[1], անհայտ - 268[1], Mediolanum), հռոմեացի կայսր, որը կառավարել է հոր՝ Վալերիանոսի հետ՝ 253-260 թվականներին, և միայնակ՝ 260-268 թվականներին։ Նա կառավարել է երրորդ դարի ճգնաժամի շրջանում, ինչն էլ գրեթե կայսրության անկման պատճառ էր դառնում։ Նա, բազմաթիվ հաղթանակներ տանելով զավթիչների և գերմանական ցեղերի դեմ, չի կարողացել կանխել կարևոր գավառների անջատումը։ Նրա 15-ամյա թագավորությունն ամենաերկարն էր վերջին կես դարում։
Ծնվել է Վալերիանոսի և Մարինիանայի հարուստ և ավանդական սենատորական ընտանիքում։ Վալերիանոսը 253 թվականի սեպտեմբերին դարձել է կայսր և Գալլիենոսին դարձրել Օգոստոս։ Վալերիանոսը կայսրությունը բաժանել է իր և որդու միջև․ արևելքը ղեկավարում էր նա, իսկ արևմուտքը՝ որդին։ Գալլիենոսը 258 թվականին հաղթել է զավթիչ Ինջենուսին, իսկ 259 թվականին Մեդիոլանումում ոչնչացրել է ալեմանների բանակը։
260 թվականին Եդեսիայի ճակատամարտում Սասանյան Պարսկաստանի կողմից Վալերիանոսի պարտությունն ու գերեվարությունը Հռոմեական կայսրությանը քաղաքացիական պատերազմի վտանգի ենթարկեցին։ Ամբողջ կայսրության կառավարումն անցավ Գալլիենոսին։ 261–262 թվականներին նա հաղթեց արևելյան զավթիչներ Մակրիանոս Մեծին և Լուցիոս Մուսսիոս Էմիլիանոսին, սակայն նրան չհաջողվեց կանխել Գալլական կայսրության ձևավորումը գեներալ Պոստումոսի օրոք։ Մեկ այլ զավթիչ՝ Ավրելիոսը, 268 թվականին իրեն հռչակեց Միլանի կայսր, սակայն քաղաքից դուրս պարտվեց Գալլիենոսից և պաշարվեց։ Մինչ պաշարումը շարունակվում էր, Գալլիենոսը դավադրաբար սպանվեց՝ դանակահարվելով սպա Կեկրոպիոսի կողմից։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդություն և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալլիենոսի ծննդյան ստույգ տարեթիվը անհայտ է։ 6-րդ դարի հույն պատմագիր Հովհաննես Մալալասը գրում է, որ Գալլիենոսը մահացել է 50 տարեկանում, այսինքն նա ծնվել է մոտավորապես 218 թվականին[2]։ Նա կայսր Վալերիանոսի և Մարինիանայի՝ հավանաբար Էգնատիոս Վիկտոր Մարինիանոսի դստեր, որդին էր, և Վալերիանոս Կրտսերի եղբայրը։ Մետաղադրամների վրայի արձանագրությունները նրան կապում են Էթրուրիայի Ֆալերիի քաղաքի հետ, որը, հավանաբար, եղել է նրա ծննդավայրը[3]։ Գալլիենոսը ամուսնացել է Կոռնելիա Սալոնինայի հետ՝ գահ բարձրանալուց 10 տարի առաջ։ Նա եղել է երեք արքայազների՝ Պուբլիոս Լիկինիոս Վալերիանոսի, որը մահացել է 258 թվականին,Սալոնինիոսի, որը կոչվում էր համակայսր,սակայն 260 թվականին սպանվել է, և Մարինիանոսի, որը սպանվել է 268 թվականին՝ հոր սպանությունից կարճ ժամանակ անց, մայրը[4]։
Կայսր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]253 թվականի սեպտեմբերին, կայսր հռչակվելուց հետո, Վալերիանոսը խնդրել է Սենատից՝ Գալլիենոսին Օգոստոս դարձնել[5]։ 254 թվականին նա նշանակվել է կոնսուլ։ Ինչպես մեկ դար առաջ Մարկոս Ավրելիոսը և իր խորթ եղբայր Լուցիոս Վերոսը, այնպես էլ Գալլիենոսը և իր հայրը բաժանանեցին կայսրությունը։ Վալերիանոսը մեկնեց Արևելք՝ պարսիկներին կասեցնելու համար, իսկ Գալլիենոսը մնաց Իտալիայում՝ Հռենոսի և Դանուբի վրա գտնվող գերմանական ցեղերին ետ մղելու համար։ Կայսրության մեջ տետրարխիա մտցնելը դարձավ անհրաժեշտություն՝ չափերի և նրա առջև ծառացած բազմաթիվ սպառնալիքների պատճառով, ինչն էլ հեշտացրեց բանակցությունները թշնամիների հետ, ովքեր պահանջում էին անմիջականորեն հաղորդակցվել կայսեր հետ։
Վաղ կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալլիենոսը ժամանակի մեծ մասն անց է կացրել Հռենոսի շրջանի գավառներում (Ներքին Գերմանիա, Վերին Գերմանիա, Ռեցիա և Նորիկ), թեև նա 253-258 թվականներին այցելել է Դանուբի շրջան և Իլլիրիկ։ Ըստ Եվտրոպիոսի և Վիկտոր Ավրելիոսի, նա հատկապես եռանդուն և հաջողակ էր գերմանական գավառների և Գալիայի վրա զավթիչների հարձակումները կանխելու հարցում, չնայած 253 թվականին Վալերիանոսի՝ դեպի Իտալիա կատարած արշավանքի պատճառած վնասների[6]։ Ըստ դրամագիտական վկայության, այդտեղ նա տարել է բազմաթիվ հաղթանակներ[7], և Դակիայի հաղթանակը, հավանաբար, այդ շրջանում է կատարվել։ Նույնիսկ լատինական ավանդույթն է նրան վերագրում այդ հաջողությունները[8]։
255-257թվականներին Գալլիենոսը կրկին կոնսուլ է դարձել, որի պատճառով էլ նա, ենթադրաբար, այցելել է Հռոմ՝ կարճ ժամանակով, սակայն այդ մասին ոչ մի արձանագրություն չի պահպանվել[9]։ Դեպի Դանուբ այցելության ժամանակ (ըստ Դրինկուոթերի՝ 255 կամ 256 թվականին)՝ նա ավագ որդուն՝ Վալերիանոսին՝ իր և Վալերիանոսի I-ի պաշտոնական ժառանգին, դարձրել է կեսար։ Տղան, հավանաբար, Գալլիենոսին է միացել արշավանքի ժամանակ, և երբ Գալլիենոսը 257 թվականին շարժվել է դեպի արևմուտք՝ Հռենոսի գավառներ, նա մնացել է Դանուբում՝ որպես կայսերական իշխանության ներկայացուցիչ[10]։
Ապստամբներ և զավթիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինջենուսի ապստամբությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]258 և 260 թվականների ընթացքում (ստույգ տարեթիվը անհայտ է), երբ Վալերիանոսը արևելքում զբաղված էր Շապուհ I-ի ապստամբությամբ, իսկ Գալլիենոսը՝ արևմուտքի խնդիրներով, Ինջենուսը՝ Միջինդանուբյան գավառներից մեկի ղեկավարը[11], իրեն կայսր հռչակեց։ Վալերիանոս II-ը մահացել էր Դանուբում՝ մոտավորապես 258 թվականին[12]։ Հնարավոր է՝ Ինջենուսն էր Վալերիանոս II-ի մահվան պատճառը։ Եդեսիայի ճակատամարտում Վալերիանոսի պարտությունն ու գերեվարումը խթանեցին Ինջենուսի, Ռեգալիանոսի և Պոստումոսի հետագա ապստամբությունները[13]։ Ամեն դեպքում, Գալլիենոսն արձագանքեց մեծ արագությամբ։ Նա իր որդուն՝ Սալոնինիոսին, թողեց Քյոլնում որպես կեսար՝ Ալբանոսի (կամ Սիլվանոս) և Պոստումոսի ռազմական ղեկավարության ներքո։ Այնուհետև, նա արագորեն հատեց Բալկանյան թերակղզին՝ իր հետ տանելով նոր հածելազորային կորպուս՝ Ավրելիոսի հրամանատարությամբ[14], և հաղթեց Ինջենուսին Օսյեկում[15] կամ Սիրմիումում[16]։ Ինջենուսն սպանվել է իր իսկ գվարդիականների կողմից, կամ ինքնասպանություն է գործել՝ մայրաքաղաք Սիրմիումի գրավումից հետո իրեն խեղդելով[17]։
Ալեմանների արշավանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեմանների և այլ գերմանական ցեղերի հիմնական արշավանքները կատարվել են 258 և 260 թվականներին (դժվար է նշել այս իրադարձությունների ստույգ տարեթիվը)[18]։ Ֆրանկները, ճեղքելով Հռենոսի ստորին հատվածը, արշավեցին Գալլիա, ոմանք հասանելով մինչև հարավային Իսպանիա՝ կողոպտեցին Տառակոն (ներկայումս Տառագոնա)[19]։ Ալեմանները արշավեցին, հավանաբար, Դեկումատյան դաշտավայրով (տարածք վերին Հռենոսի և վերին Դանուբի միջև)[20]։ Վերին Գերմանիան և Ռեցիան կործանելուց հետո (հատվածներ հարավային Ֆրանսիայից և Շվեյցարիայից)՝ նրանք հասան Իտալիա՝ առաջին արշավանքը իտալական թերակղզի, բացի ամենահեռու շրջանները՝ Հաննիբալից 500 տարի առաջ[19]։ Երբ զավթիչները հասան Հռոմի արվարձաններին, նրանց ետ մղեց Սենատի կողմից հավաքված իմպրովիզացված բանակը, որը բաղկացած էր տեղական զորքերից (հավանաբար պրետորական պահակներից) և քաղաքացիական բնակչության ամենաուժեղներից[21]։ Հյուսիսային Իտալիայով նահանջի ժամանակ նրանք Մեդիոլանումի ճակատամարտում (ներկայիս Միլան) պարտվեցին Գալլիենոսի զորքից, որը եկել էր Գալլիայից կամ Բալկանյան թերակղզուց՝ Ֆրանկների հետ պայքարն ավարտելուց հետո[21]։ Մեդիոլանումի ճակատամարտը որոշիչ էր և ալեմանները հետագա տասը տարիների ընթացքում չհարձակվեցին կայսրության վրա։ Յութունգիներին հաջողվեց Իտալիայից անցնել Ալպեր՝ իրենց թանկարժեք իրերով և գերիներով[19][22]։ 19-րդ դարում պատմաբաններից մեկը ենթադրել է, որ Սենատի նախաձեռնությունը Գալլիենուսի կողմից խանդի և կասկածանքի տեղիք է տվել՝ այդպիսով նպաստելով սենատորներին ռազմական հրամանատարություններից նրա բացառման[23]։
Ռեգալիանոսի ապստամությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ ժամանակահատվածում Ռեգալիանոսը, որը Բալկանյան թերակղզում հրամանատարություն ուներ[24], հռչակվեց կայսր։ Դրա պատճառները անհայտ են, և «Historia Augusta»-ն (այս իրադարձությունների, գրեթե, միակ աղբյուրը) հավանական բացատրություն չի տալիս։ Հնարավոր է՝ բռնագրավումն առաջացրել է այն քաղաքացիական և ռազմական նահանգների դժգոհությունը, որոնց պաշտպանությունն անտեսվել էր[25]։
Ռեգալիանոսը կառավարել է վեց ամիս, որի ընթացքում իր պատկերով մետաղադրամներ է թողարկել։ Սարմատների դեմ հաղթանակներ տանելուց հետո, ռոքսոլանիները արշավեցին Փաննոնիա, և սպանեցին Ռեգալիանոսին՝ գրավելով Սիրմիում քաղաքը[26]։ Ըստ մի վարկածի, ռոքսոլանիներին Գալլիենոսն էր հրավիրել՝ Ռեգալիանոսի դեմ հարձակման, սակայն որոշ պատմիչներ մերժում են այս մեղադրանքը[27]։ Ենթադրվում է, որ արշավանքը վերահսկվել է Գալլիենոսի կողմից՝ Վերոնայում, և նա անձամբ ղեկավարել է նահանգի վերականգնման գործընթացը[28]։
Վալերիանոսի գերեվարվումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելքում Վալերիանոսը լուրջ անախորժությունների մեջ էր հայտնվել։ Սկյութները ծովային արշավանք էին սկսել դեպի Պոնտոս՝ Միջին Ասիայի հյուսիսային մասերով։ Նահանգն ավերելուց հետո՝ նրանք արշավեցին դեպի հարավ՝ Կապադովկիա։ Վալերիանոսի հրամանատարությամբ Անտիոքից շարժվող բանակը փորձեց խոչընդոտել, սակայն ձախողվեց։ Ըստ Զոսիմոսի՝ բանակայինները վարկվեցին ժանտախտով, ինչն էլ թուլացրեց նրանց։ Այդ վիճակում բանակը պետք է հետ մղեր Սասանյան Պարսկաստանի տիրակալ Շապուր I-ի նոր արշավանքը դեպի Միջագետք։ Արշավանքը, հավանաբար, կատարվել է 260 թվականին՝ վաղ գարնանաը[29]։ Եդեսիայի ճակատամարտում հռոմեացիները պարտվեցին, և Վալերիանսը գերեվարվեց։ Շապուհի բանակը արշավեց դեպի Կիլիկիա և Կապադովկիա (ներկայումս Թուրքիա), կողոպտելով, ինչպես պնդում են Շապուհի արձանագրությունները, 36 քաղաք։
Մակրիանոսի ապստամբությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալիստոսը (Բալիստա) և Մակրիանոս Մեծը, հռոմեական բանակի արևելյան զորքը, Օդենաթոսը և նրա Պալմիրենյան ձիավորները հարձակվեցին Շապուհի վրա[30]։ Պարսիկները նահանջեցին, իսկ Մակրիանոսն իր երկու որդիներին՝ Քվիետոսին և Մակրիանոս Կրտսերին (երբեմն սխալմամբ անվանում են Մակրինոս) հռչակեց կայսրեր[22]։ Արևելքի խոշոր քաղաքներում նրանց համար հատված մետաղադրամները հաստատում են զավթումը։ Ըստ «Historia Augusta»-ի, Մակրիանոսները Քվիետոսին, Բալիստային և, հավանաբար, Օդենաթոսին թողեցին պարսիկների դեմ կռվելու, իսկ նրանք 30,000-անոց զորքով արշավեցին Եվրոպա։ Սկզբում նրանք դիմադրության չհանդիպեցին[31][32]։
Գալլիենոսի բացակայությունից զայրացած փանոնյան լեգեոնները միացան զավթիչներին։ Նա հրամանատար Ավրելիոսին ուղղարկում է ապստամբների դեմ, սակայն վճռական ճակատամարտը տեղի է ունենում 261 թվականի վաղ գարնանը՝ Իլիրկումում,չնայաճ, ըստ պատմաբան Զոնարայի՝ այն տեղի է ունեցել Փանոնիայում։ Ամեն դեպքում, զավթիչները պարտվում են, իսկ երկու առաջնորդները՝ սպանվում[33]։
Ճակատամարտի պատճառով Պոստումոսն արդեն սկսել էր ապստամբություն, և Գալլիենոսն այլևս ճամանակ չուներ Բալիստայի և Քվիետոսի հետ կռվելու։ Նա համաձայնության եկավ Օդենաթոսի հետ, որը նոր էր վերադարձել պարսիկների դեմ տարած հաղթական արշավանքից։ Օդենաթոսն արժանացավ «dux Romanorum» կոչմանը և պաշարեց Հոմս քաղաքը, որտեղ բնակվում էին զավթիչները։ Ի վերջո Հոմսի բնակիչներն սպանեցին Քվիետոսին, իսկ Օդենաթոսը ձերբակալեց և 261 թվականի նոյեմբերին մահախատժի ենթարկեց Բալիստային[34]։
Պոստումոսի ապստամբությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եդեսիայում պարտություն կրելուց հետո Գալլիենոսը կորցրեց Բրիտանիայի, Իսպանիայի, Գերմանիայի որոշ մասերի և Գալիայի մեծ մասի գավառների վերահսկողությունը, իսկ Պոստումոսը հռչակեց իր սեփական թագավորությունը (հայտնի է որպես Գալլական Կայսրություն)։ Դա մասամբ համընկավ Արևելքում Մակրիանոսի ապստամբության հետ։ 258 թվականին Գալիենոսն իր որդուն՝ Սալոնինոսին, և գվարդիականին՝ Սիլվիանոսին տեղափոխեց Քյոլն։ Հռենոսի ափին գտնվող զորքերի հրամանատար Պոստումուսը ջախջախեց որոշ արշավորդների և տիրեց նրանց ավարին։ Իսկական սեփականատիրոջը վերրադարձնելու փոխարեն՝ նա ավարը բաժանեց իր զինվորների մեջ։ Սիլվիանոսն այս իմանալով պահանջեց ամբողջ ավարը։ Պոստումոսը կեղծ հնազանդության փորձ արեց, սակայն իր զիվորները ապստամբեցին և նրան կայսր հռչակեցին։ Նրա հրամանատարությամբ Քյոլնը պաշարվեց, և մի քանի շաբաթ դիմադրելուց հետո՝ պաշարվածները բացեցին քաղաքի դարպասները և Սալոնինիոսին ու Սիլվիանոսին հանձնեցին Պոստումոսին, որն էլ սպանեց նրանց[35]։ Այս իրադարձությունների ստույգ տարեթիվը հայտնի չէ[36], սակայն 1992 թվականին Աուգսբուրգում հայտնաբերված արձանագրությունների համաձայն՝ Պոստումոսը 260 թվականի սեպտեմբերին է կայսր հռչակվել[37]։ Պոստումուսը հավակնում էր իր և իր համախոհներից մեկի՝ Հոնորատիանոսի հյուպատոսությանը, սակայն, ըստ Դ.Ս. Փոթերի, նա երբեք չի փորձել տապալել Գալլիենուսին կամ ներխուժել Իտալիա[38]։
Որդու սպանության լուրն ստանալուց հետո՝ Գալիենոսն սկսեց ուժեր հավաքել՝ Պոտումոսի դեմ կռվելու համար։ Մակրիանոսների արշավանքը ստիպեց նրան ուղարկել Ավրելիոսին մեծ ուժերով՝ ընդդիմանալու նրանց, սակայն իրեն թողնելով անբավարար զորքեր՝ Պոստումուսի դեմ պայքարելու համար։ Սկզբում մի քանի պարտություն կրելով՝ Ավրելիոսը հաղթեց Մակրիանոսների և միացավ Գալլիենոսին, և միասին վտարեցին Պոստումոսին։ Հետապնդումը վստահված էր Ավրելիոսին, և նա թույլլ տվեց Պոստումոսին փախչել ու նոր ուժեր հավաքել[39]։ Գալլիենոսը 263[40] կամ 265 թվականին վերադարձավ[41] և պաշարեց Պոստումոսին Գալլական անանուն քաղաքում։ Պաշարման ժամանակ Գալլիենոսը ծանր վիրավորվեց նետից և ստիպված եղավ փախուստի դիմել։ Դադարը շարունակվեց մինչև նրա մահը[42], իսկ Գալլական Կայսրությունը անկախ մնաց մինչև 274 թվականը։
Էմիլիանոսի ապստամբությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]262 թվականին Ալեքսանդրիայի դրամահատարանը սկսեց մետաղադրամներ հատել Գալլիենոսի պատվին, հաստատելով իր ղեկավարությունը Եգիպտոսում՝ Մակրիանոսների ապստամբությունը ճնշելուց հետո։ Ապստամբը այս անգամ Եգիպտոսի նահանգապետ Լուցիոս Մուսիոս Էմիլիանոսն էր, ով արդեն աջակցել էր Մակրիանիների ապստամբությանը։ Ալեքսանդրիայի եպիսկոպոս Դիոնիսիոս Մեծի արձանագրությունը նկարագրում է արշավանքը, քաղաքացիական պատերազմը, ժանտախտը և սովը, որոնք բնութագրում էին այս դարաշրջանը[43]։
Գալլիենոսը, հասկանալով, որ չի կարող կորցնել Եգիպտոսի անհրաժեշտ պաշարները, զորավար Թեոդոտոսին, հավանաբար ծովային արշավախմբից, ուղարկեց Էմիալիանոսի դեմ։ Վճռական ճակատամարտը տեղի է ունեցել Թեբե գետի ափին, որտեղ Էմիլիանոսը ջախջախիչ պարտություն է կրում[44]։ Արդյունքում՝ Գալլիենոսը ևս երեք անգամ 262, 264, և 266 թվականներին Կոնսուլ դարձավ։
Հերուլյան արշավանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]267–269 թվականներին մեծ թվով գոթեր և բարբարոսները արշավեցին կայսրության տարածք։ Արշավանքի տարեթվի, մասնակիցների և թիրախների մասին տեղեկությունները խճճված են։ Ժամանակակից պատմաբանները հստակ չգիտեն նույնիսկ, արդյոք արշավանքը երկու անգամ է եղել, թե մեկ անգամ՝ երկար։ Ենթադրվում է, որ սկզբում ծովային ուժերը՝ Հերուլի գլխավորությամբ, սկսելով Սև ծովի հյուսիսից, անցել են Հունաստանի բազմաթիվ քաղաքների ավերածությանը (ներառյալ Աթենքն ու Սպարտան)։ Այնուհետև մեկ այլ թվաքանակով ավելի մեծ բանակսկսել երկրոդ ծովային արշավանքը դեպի կայսրության տարածք։ Հռոմեացիները ծովում հաղթեցին բարբարոսներին։ Այնուհետև Գալլիենոսի բանակը հաղթեց Թրակիայի ճակատամարտում։ Ըստ որոշ պատմաբանների՝ նա եղել է Նիշի ճակատամարտում հաղթած բանակի հրամանատարը, սակայն մեծ մասը հաղթանակը վերագրում է Կլադիոս II-ին[45]։
Ավրելիոսի ապստամբությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]268 թվականին՝ Նիշի ճակատամարտից որոշ ժամանակ առաջ կամ հետո, Ավրելիոսը՝ Մեդիոլանումում (Միլան) տեղակայված հեծելազորի հրամանատարը, ով պարտավորված էր հետևել Պոստումոսին, վիճարկեց Գալլիենոսի իշխանությունը։ Փոխարենը, նա Պոստումուսի տեղակալն էր ձևանում մինչև իր ապստամբության վերջին օրերը, երբ ինքը բարձրացել է գահին[46]։ Որոշիչ ճակատամարտը տեղի է ունեցել Միլանի մոտ գտնվող Պոնտիրոլո Նուովոյում․ Ավրելիոսը լիովին ջախջախվեց և հետ ուղարկվեց Միլան[47]։ Գալլիենոսը պաշարեց քաղաքը, սակայն սպանվեց պաշարման ընթացքում։ Սպանության տարբեր վարկածներ կան, սակայն ըստ տեղեկությունների՝ Գալլիենոսի պաշտոնյաների մեծ մասը նրա մահն էր ցանկանում[48]։ Ըստ «Historia Augusta»-ի՝ իր նկարագրած իրադարձություններից երկար ժամանակ անց կազմված անվստահելի աղբյուրի[49], դավադրության հեղինակները հրամանատարներ Ավրելիոս Հերակլիանոսը և Լուցիոս Ավրելիոս Մարկիանոսն էին։ Մարկիանոսի դերը դավադրության մեջ չի հաստատվում ոչ մի այլ հնագույն աղբյուրով։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեկրոպիոսը՝ դալմաթացիների հրամանատարը, լուր տարածեց, որ Ավրեոլոսի զորքերը լքում են քաղաքը, և Գալլիենոսը թողեց իր վրանը առանց իր թիկնապահի ևԿեկրոպիոսը հարվածեց[50]։ Մի վարկածի համաձայն՝ Կլաուդիոսը դավադիրների կողմից ընտրվել է կայսր, մյուսը՝ Գալլիենոսի կողմից՝ մահվան մահճում։ Ըստ այլ աղբյուրների (Զոսիմոս և Զոնարաս) դավադրությունը կազմակերպվել է Հերակլիանոսի, Կլաուդիոսի և Ավրելիանոսի կողմից։
Ըստ Վիկտոր Ավրելիոսի և Զոնարասի՝ Գալլիենոսի մահվանը լուրը լսելուց հետո Սենատը հրամայում է նրա ընտանիքի անդամներին (ներառյալ իր եղբորը՝ Վալերիանոսին, և որդուն՝ Մարինիանոսին) և աջակիցներին մահապատժի ենթարկել,նախքան Կլավդիուսից իրենց կյանքը խնայելու և իր նախորդին աստվածացնելու հաղորդագրություն ստանալը[51]։ Գալլիենոսի դամբարանը գտնվում է Հռոմի հարավում՝ Ապիյան ճանապարհի IX մղոնի վրա[52]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալլիենուսը հնագույն պատմաբանների կողմից լավ վերաբերմունքի չի արժանացել[53]։ Ըստ «Historia Augusta»-ի՝ նա ճոխության սիրահար էր,ով հագնում էր մանուշակագույն, մազերին ոսկու փոշի էր ցողում և խնձորի աշտարակներ կառուցում[54]։ Հուլիանոս Ուրացողի «Կեսարներ»-ի մեջ Գալլիենոսը ներկայացված է «կանացի զգեստով և տկար քայլվածքով»[55],որը, հավանաբար, կապված էր մետաղադրամների պատկերագրության և «Gallienae Augustae» լեգենդի առընչության հետ[56]։ Աղբյուրների այս թշնամանքը մասամբ կապված էր Գալիայից և Պալմիրյան կայսրությունից բաժանման և հետ վերադարձնելու անկարողունակության հետ․ Գալլիենոսի մահվան ժամանակ Պալմիրյան կայսրությունը դեռևս հավատարիմ էր Հռոմին, սակայն Օդենաթոսի ղեկավարության ժամանակ անկախ էր գրեթե բոլոր առումներով։ Պալմիրան պաշտոնապես անջատվելու էր Օդենաթուսի մահից և նրա այրի Զենոբիայի համբարձումից հետո։ Միայն Ավրելիանոսի գահակալությունից մի քանի տարի անց, անջատված գավառները իսկապես հետ բերվեցին հռոմեական թաղամաս։ Ըստ ժամանակակից գիտնական Փեթ Սաութերի՝ որոշ պատմաբաններ այժմ Գալլիենուսին ավելի դրական են համարում[57]։ Գալլիենոսը որոշ օգտակար բարեփոխումներ է կատարել։
Մետաղադրամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականներին Ֆրանսիայի Կորսիկա կղզում հայտնաբերվել է ավելի քան 40 հազվագյուտ ոսկե մետաղադրամ՝ Գալլիենոսին նվիրված[58]։
-
Անտոնինանոսը թողարկել է LEG II ITAL VII P VII F նշելու․«Իտալական II լեգեոն՝ յոթ անգամ հավատարիմ»
-
Անտոնինանոսը թողարկել է LEG III ITAL VI P VI F նշելու․ «Իտալական III լեգեոն՝ վեց անգամ հավատարիմ»
-
Անտոնինանոսը թողարկել է LEG VII MAC VI P VI F նշելու․ «Մկեդոնական VII լեգեոն՝ վեց անգամ հավատարիմ»
-
Անտոնինանոսը թողարկել է LEG VII CLA VI P VI F նշելու․ «Կլաուդիական VII լեգեոն՝ վեց անգամ հավատարիմ»
Ռազմական բարեփոխումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա իր ներդրումն ունեցավ ռազմական պատմության մեջ՝ որպես առաջինը, ով պատվիրել էր հիմնականում հեծելազորային ստորաբաժանումներ՝ կոմիտատենսները, որոնք կարճ ժամանակում կարող էին ուղարկվել կայսրության ցանկացած վայր։ Այս բարեփոխումը, հավանաբար, նախադեպ ստեղծեց ապագա կայսրեր Դիոկղետիանոսի և Կոստանդին Մեծի համար։ Ըստ կենսագիր Սեքստոս Ավրելիոս Վիկտորի՝ Գալլիենոսն արգելել է սենատորների հրամանատար դառնալ[59]։ Այս քաղաքականությունը խարխլեց սենատորական իշխանությունը, քանի որ ավելի վստահելի հեծայլներ հայտնի դարձան։ Սաութի կարծիքով՝ այս բարեփոխումները և սենատորական ազդեցության անկումը ոչ միայն օգնեցին Ավրելիանոսին փրկել կայսրությունը, այլև Գալլիենոսին դարձրեցին դոմինատի ստեղծման ամենապատասխանատու կայսրերից մեկը՝ Սեպտիմիոս Սևերոսի, Դիոկղետիանոսի և Կոնստանդին Մեծի հետ միասին[60]։
Հանդուրժողականության հրամանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]259 թվականին Վալերիանոսի գերեվարումը ստիպեց Գալլիենոսին հանդուրժողականության առաջին պաշտոնական հռչակագիրը հրապարակել քրիստոնյաների նկատմամբ՝ վերականգնելով նրանց պաշտամունքի վայրերն ու գերեզմանոցները, ինչպես նաև եկեղեցու ունեցվածքի ճանաչումը։ Սակայն հրամանագիրը քրիստոնեությունը պաշտոնական կրոն չդարձրեց[61]։
Ժամանակակից մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին նկարահանված «Հոյակապ գլադիատորը» ֆիլմում Գալլիենոսի դերը կատարել է Ֆրանկո Կոբյանկին։
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նա հանդիպում է Հարի Սայդբոթոմի «Հռոմի մարտիկ» պատմական գեղարվեստական վեպի շարքում։
- Դեյվիդ Դրեյկի «Գիշատիչ թռչուններ» վեպի գործողությունները տեղի են ունենում Գալլիենոսի կառավարման շրջանում։
Տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավլուս Էգնատիուս Պրիսկիլիանոս Փիլիսոփա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քվինտոս Էգնատիոս Պրոկուլիոս Կոնսուլ | Լուցիոս Էգնատիոս Վիկտոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Էգնատիոս Վիկտոր Մարինիանոս Կոնսուլ | 1.Մարինիանա | Վալերիանոս Հռոմեացի կայսր 253–260 | 2.Կոռնելիա Գալլոնիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
նախորդը Էմիլիանոս Հռոմեացի կայսր 253 | (1) Գալիենոս Հռոմեացի կայսրr 253–268 ∞ Կոռնելիա Սալոնինա | (2) Վալերիանոս Կրտսեր Կոնսուլ | Կլավդիոս Գոթիկոս Հռոմեացի կայսր 268–270 | Քվինտիլիոս Հռոմեացի կայսր 270 | հաջորդը Ավրելիանոս Հռոմեացի կայսր 270–275 ∞ Ուլպիա Սեվերինա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վալերիանոս II Կեսար | Սալոնինիոս Համակայսր | Մարինիանոս Կոնսուլ 268 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկեղեցու փոքրիկ խաղաղություն
- Երեսուն բռնակալներ (հռոմեական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ It is generally accepted that he was 35 years old when ascended to the throne in 253, see J. Bray (1997), p. 16
- ↑ R. Syme, Historia Augusta Papers (Oxford, 1983), p. 197.
- ↑ J. Bray (1997), pp. 49–51
- ↑ Peachin, էջեր 37, 39
- ↑ A. Watson (1999), p. 33
- ↑ Andreas Alfoldi mentions five in The Numbering of the Victories of the Emperor Gallienus and of the Loyalty of his Legions, Numismatic Chronicle, 1959, reprinted New York, Attic Books, 1977, 0-915018-28-4.
- ↑ J. Bray (1997), pp. 56–58
- ↑ J. Bray (1997), p. 56
- ↑ J. Drinkwater, The Gallic Empire (Wiesbaden: Franz Steiner Verlag, 1987, 3-515-04806-5), pp. 21–22.
- ↑ J. Bray (1997), p. 57; Drinkwater (1987), p. 22 suggests he also had responsibility for Moesia.
- ↑ Drinkwater (1987), p. 22.
- ↑ For a presentation of the contrasting views, see J. Bray (1997), pp. 72–73; also, A. Watson (1999), p. 230, note 34
- ↑ J. Bray (1997), pp. 74–75
- ↑ Aurelius Victor, 33,2, Orosius, Historiae adversus Paganos 7.10, Eutropius 9.8
- ↑ Zonaras, 12.24
- ↑ J. Bray (1997), p. 76. J. Fitz, Ingenuus et Regalien, p. 44.
- ↑ J. Bray (1997), p. 47
- ↑ 19,0 19,1 19,2 A. Watson (1999), p. 34
- ↑ J. Bray (1997), p. 78
- ↑ 21,0 21,1 J. Bray (1997), p. 79
- ↑ 22,0 22,1 Potter (2004), էջ. 256.
- ↑ Victor Duruy, History of the Roman Empire, vol VI, part II, p. 418, London, 1886
- ↑ J. Bray (1997), p. 82
- ↑ J. Bray (1997), pp. 82–83
- ↑ J. Bray (1997), p. 83
- ↑ T. Nagy, Les moments historiques de Budapest, vol.II, 1962, for the former and J. Fitz, Ingenuus at Regalien, p. 50 for the latter, as cited in J. Bray (1997), p. 83
- ↑ J. Fitz, LA PANNONIE SOUS GALLIEN, Latomus, vol. 148, Brussels, 1976, pp. 5–81, as cited in J. Bray (1997), p. 83
- ↑ Potter (2004), էջ. 255.
- ↑ Potter (2004), էջեր. 255–256.
- ↑ J. Bray (1997), p. 142
- ↑ Historia Augusta, The two Gallienii, II.6
- ↑ J. Bray (1997), pp. 143–144
- ↑ J. Bray (1997), pp. 144–145
- ↑ J. Bray (1997), p. 133
- ↑ Andreas Älfoldi, "The Numbering of the Victories of the Emperor Gallienus and of the Loyalty of his Legions", Numismatic Chronicle, 1959, reprinted New York, Attic Books, 1977, as cited in J. Bray (1997), p. 359, note 5
- ↑ Lothar Bakker. "Raetien unter Postumus. Das Siegesdenkmal einer Juthungenschlacht im Jahre 260 n. Chr. aus Augsburg." Germania 71, 1993, pp. 369–386.
- ↑ Potter (2004), էջ. 260.
- ↑ J. Bray (1997), pp. 136–137
- ↑ Andreas Älfoldi, "The Numbering of the Victories of the Emperor Gallienus and of the Loyalty of his Legions", Numismatic Chronicle, 1959, reprinted New York, Attic Books, 1977, as cited in J. Bray (1997), p. 359, note 27
- ↑ Potter (2004), էջ. 263.
- ↑ J. Bray (1997), p. 138
- ↑ J. Bray (1997), p. 146
- ↑ J. Bray (1997), p. 147
- ↑ J. Bray (1997), pp. 279–288, Pat Southern 2001, p. 109. Also see Alaric Watson 1999, p. 215, David S. Potter 2004, p. 266, Herwig Wolfram, History of the Goths (transl. by Thomas J. Dunlap), University of California Press, 1988. 0-520-06983-8, p. 54
- ↑ J. Bray (1997), pp. 290–291
- ↑ J. Bray (1997), p. 292
- ↑ Potter (2004), էջ. 264.
- ↑ R. Syme (1968)
- ↑ Historia Augusta, The two Gallieni, XIV.4–11
- ↑ J. Bray (1997), pp. 307–309. A. Watson (1999), pp. 41–42
- ↑ Samuel N. C. Lieu, Domikic Montserat (editors). From Constantine to Julian: Pagan and Byzantine Views: A Source History, Routledge, 0-203-73029-1, note 38 on pp. 54–55
- ↑ Southern, Pat. The Roman Empire from Severus to Constantine, Routledge, London and New York, 2001, p. 2.
- ↑ Historia Augusta, The two Gallieni, XVI
- ↑ Caes. 313b–c (available at Attalus.org)
- ↑ «A lustrous and exceptional aureus of Gallienus». Leu Numismatik. Վերցված է 2022 թ․ մարտի 23-ին.
- ↑ Southern, p. 3.
- ↑ Sylvianne Estiot, The Lava Treasure of Roman Gold. Also in Trésors monétaires, volume XXIV, BNF, 2011 9782717724929
- ↑ Aurelius Victor, De Caesaribus, 33–34
- ↑ Southern, pp. 2–3, 83.
- ↑ Piétri, Charles (2002). «Prosecutions». In Levillain, Philippe (ed.). The Papacy: An Encyclopedia (անգլերեն). Psychology Press. էջ 1156. ISBN 9780415922302.
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aurelius Victor, Epitome de Caesaribus
- Eutropius, Breviarium ab urbe condita
- Historia Augusta (Augustan History), The Two Gallieni
- Joannes Zonaras, Epitome Historiarum, extract: Zonaras: Alexander Severus to Diocletian: 222–284
- Zosimus, Historia Nova
Երկրորդական աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lukas de Blois. The policy of the emperor Gallienus, Brill, Leiden, 1976, 90-04-04508-2
- Bray, John. Gallienus : A Study in Reformist and Sexual Politics, Wakefield Press, Kent Town, 1997, 1-86254-337-2
- Drinkwater, John F. The Gallic Empire. Separatism and Continuity in the North-Western Provinces of the Roman Empire A.D. 260–274. Franz Steiner Verlag, Wiesbaden, 1987. 3-515-04806-5
- Isbouts, Jean-Pierre "The Biblical World: An Illustrated Atlas" copyright 2007 National Geographic Society. 978-1-4262-0138-7
- Lissner, Ivar. "Power and Folly; The Story of the Caesars". Jonathan Cape Ltd., London, 1958.
- Peachin, Michael (1990). [[[:Կաղապար:Googlebooks]] Roman Imperial Titulature and Chronology, A.D. 235–284]. Amsterdam: Gieben. ISBN 90-5063-034-0.
{{cite book}}
: Check|url=
value (օգնություն) - Potter, D. S. (David Stone) (2004). The Roman Empire at bay: AD 180-395. London: Routledge. ISBN 0-415-10058-5.
- Southern, Pat. The Roman Empire from Severus to Constantine, Routledge, London and New York, 2001.
- Syme, Ronald. Ammianus and the Historia Augusta, The Clarendon Press, Oxford, 1968.
- Syme, Ronald. Historia Augusta Papers, The Clarendon Press, Oxford, 1983. 0-19-814853-4
- Watson, Alaric. Aurelian and the Third Century, Routledge, Oxon, 1999. 0-415-30187-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- "Valerian and Gallienus", at De Imperatoribus Romanis.
- Download an Excel list of all Gallienus bronze and billon coins incl. hoard coins not in RIC etc.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալլիենոս» հոդվածին։ |
|