Զոսիմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զոսիմոս
Ծնվել է 5-րդ դար
Մահացել է 6-րդ դար
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտություն պատմաբան և գրող
Zosimus (historian) Վիքիպահեստում

Զոսիմոս (հուն.՝ Ζώσιμος), V դարի երկրորդ կեսի բյուզանդական պատմիչ։ Պետական ծառայությունից թոշակի անցնելուց հետո գրել է 6 գրքից բաղկացած «Նոր պատմություն» (Ἱστορία νὲα) աշխատությունը, որտեղ շարադրել է Հռոմեասկան կայսրության պատմությունը Օկտավիանոս Օգոստոս կայսրից մինչև 410 թ. գոթերի առաջնորդ Ալարիկի կողմից Հռոմի գրավումը։ Երկասիրությունը հասել է մեզ գրեթե ամբողջությամբ, այն նարժեքավոր աղբյուր է հատկապես IV և V դդ. պատմական անցքերի ուսումնասիրության համար։