Հովհաննես Մալալաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մալալաս
Ծնվել է 491[1]
Ծննդավայր Անթաքիա
Մահացել է 578[1][2]
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Ստեղծագործություն(ներ) Q19738955?
Մասնագիտություն պատմաբան[3] և գրող

Հովհաննես Մալալաս (հունարեն՝ Ἰωάννης Μαλάλας, շուրջ 491 - 578 թթ), բյուզանդացի պատմիչ, 18 գրքից բաղկացած «Ժամանակագրություն» (Χρονογραφία) երկի հեղինակ, որտեղ ժամանակագրական կարգով ներկայացնում է աշխարհի պատմությունը՝ արարչագործությունից մինչև 563 թ։ «Մալալաս»-ը ասորական բառ է, թարգմանաբար նշանակում է «հռետոր»։ Պատմիչի ասորական ծագում ունեցող մականունը հիմք է տալիս ժամանակակից ուսումնասիրողներին ենթադրելու, որ նա սերվում է Ասորիքից՝ Անտիոք քաղաքից։

«Ժամանակագրության» 1, 2 և 4-րդ գրքերում ներկայացվում է հնագույն պատմությունը՝ հունական առասպելների հիմքի վրա, 3-րդ գրքում՝ աստվածաշնչյան պատմությունը, 5-րդ գրքում՝ Տրոյական պատերազմի պատմությունը։ Այնուհետև Մալալասը շարադրում է պարսից արքաների, Լյուդիայի արքա Կրեսոսի, մակեդոնական արքաների և Հռոմի սկզբնավորման պատմությունը (6-րդ գիրք), Հռոմուլոսի ու Հռեմոսի և Հռոմի առաջին արքաների պատմությունը մինչև Տարկվինիուս (գիրք 7), Ալեքսանդր Մակեդոնացու հաջորդների՝ Պտղոմեանների և Սելևկյանների մասին (գիրք 8)։ 9 - 12 գրքերում շարադրված է Հուլիոս Կեսարի և հռոմեական կայսրերի պատմությունը մինչը Կոնստանդիոս I Քլոր, այնուհետև՝ հռոմեական և բյուզանդական կայսրերի պատմությունը Կոստանդիանոս Մեծից մինչը Հուստինիանոսի գահակալության տարիներ (գրքեր 13 - 18)։

Մալալասը գրել է իր երկը մատչելի լեզվով, լայն հանրության և հոգևոր դասի համար։ Այդ պատճառով նա համեմում է շարադրանքը հետաքրքրաշարժ մանրամասներով և պատմություններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  2. Record #118940295 // Gemeinsame Normdatei Ստուգված է հոկտեմբերի 15-ին 2015:
  3. Record #118940295 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 25-ին 2015: