Ալեսանդրիա (գավառ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալեսանդրիա գավառը (իտալ.՝ Provincia di Alessandria, պիեմ.՝ Provincia ëd Lissandria) գտնվում է Իտալիայի Պիեմոնտ մարզում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի հողատարածության 3/4 մասը պատված է լեռներով։ Հյուսիսում Մոնֆերատոի անծայրածիրությունը բնութագրվում է բազմաթեվ քանակությամբ բլուրներով և հարթավայրերով, որոնցով հոսում են Պո և Տանարո գետերը։ Գավառի կեննտրենում է գտնվում բերրի հարթավայրը, որը հատվում է Տանարո, Բորմիդա գետերով և նրանց վտակներով։ Հարավ-արևմուտքից Ալեսանդրիան ավարտվում է երեք բլուրներով՝ որոնք շարունակվելով միանում են Ապենիններին։
Արևմուտքից Ալեսանդրիան սահմանակից է Աստի գավառի հետ, հյուսիսից՝ Վերչելլի գավառի, արևմուտքից՝ Լոմբարդիա մարզի իսկ հարավից՝ Լիգուրիա մարզին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1859 թվականի հոկտեմբերի 23-ին թագավորական դեկրետի համաձայն որոշվեց Ալեսանդրիայի կոմունաների` Տորտոնա և Կազալե Մոնֆերատո միությունը, որոնք արդեն պատկանում էին Ալեսանդրիայի դեպարտամենտին։ 1935 թվականին Ալեսանդրիայից դուրս եկավ Աստի գավառը։
Էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական արդյունաբերական կենտրոնները տեղակայված են Ալեսանդրիա քաղաքի շրջակայքում՝ Տորտոնա, Նովի Լիգուրե, Կազալե Մոնֆերատո։ Հիմնական արդյունաբերական ճուղերն են՝ մետաղամշակման և ոսկերչական։ Ալեսանդրիայում զբոսաշրջիկությունը նույնպես զարգացած է։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարալո կոմուայում է գտնվում Սակրո Մոնտե դի Կրեա (իտալ.՝ Sacro Monte di Crea) կրոնական կենտրոնը, որտեղ պահպանվել են բազիլիկը, որը պահպանում է բազմաթիվ հայտնի վարպետների գլուխգործոցները և մի քանի տասնյակ մատուռներ՝ նախատեսված քրիստոնեական ուխտավորություն համար։ Այդ մատուռներից յուրաքանչյուրում՝ առանձին դրվագների են նվիրված Հին և Նոր Կտակարանին, որմնանկարները միավորված են մի ամբողջության մեջ նկարազարդված փայտե քանդակի հետ։ Սակրո Մոնտե դի Կրեան ներգրաված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեսանդրիա գավառը բաղկացած է 190 կոմունաներից։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեսանդրիա գավառի կայքէջը Արխիվացված 2008-04-06 Wayback Machine
- Official web site for European Sacred Mounts
- MonferratoArte
- Laws and Statutes of the Carpeneto commune, 15th century, Center for Digital Initiatives, University of Vermont Libraries Արխիվացված 2011-02-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեսանդրիա (գավառ)» հոդվածին։ |
|
|