...Նա մի տգեղ, աղքատ մարդ էր...
Արտաքին տեսք
...Նա մի տգետ, աղքատ մարդ էր... | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակչություն | Լրաբեր հասարակական գիտությունների |
Հրատարակվել է | 1979 |
Վիքիդարան | ...Նա մի տգեղ, աղքատ մարդ էր... |
«...Նա մի տգետ, աղքատ մարդ էր...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, որի գրման ստույգ տարեթիվը հայտնի չէ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանի այս բանաստեղության գրման տարեթիվը ստույգ հայտնի չէ։ Դատելով ձեռագրից ու բովանդակությունից, պետք է գրված լինի «Այստեղ ահա ինչ են ասում...» ոտանավորի հետ՝ այսինքն 1890 թվականի հուլիսին[1]։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է մեկ ինքնագիր։ Ինքնագրի թերթիկի հակառակ էջում՝ մոտավորապես նույն թեմայով կես արձակ, կես չափածո գրեթե անընթեռնելի մի շարադրանք կա[1]։
Առաջին անգամ 1979 թվականին տպագրվել է «Լրաբեր հասարակական գիտությունների» (№ 1, էջ 30-31) հանդեսում։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։