Օջախի երգը
| Օջախի երգը | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1900 |
| Վիքիդարան | Օջախի երգը |
Օջախի երգը, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։ Գրվել է 1900 թվականի մայիսի 30-ին Բաքվում։ Մեկ ինքնագիր պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում՝ №33(52)-ում։ Ինքնագիրը թանգարանին նվիրել է Արամ Նազարեթյանը, թեև այն եղել է Արսեն Բալայանի սեփականությունը, քանի որ վրան կա նրա անձնական կնիքը։
Հրատարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ տպագրվել է 1935 թվականին «Խորհրդային գրականություն»-ում՝ 4-րդ համարի 79-րդ էջում, այնուհետև՝ «Երկերի ժողովածու»-ի 1-ին հատորի 495-րդ էջում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օջախ»-ը կազմվել է 1890-ական թվականներին Բաքվի հայ մտավորկաններից։ Թումանյանը մտերիմ է եղել «Օջախ»-ի անդամներ Մկրտիչ Բեգլարյանի, Արամ Նազարեթյանի, Սիմեոն Հովվյանի, Սեդրակ (Արսեն) Բալայանի և Սահակ Մատինյանի հետ։ Բացի Օհայանից և Բեգլարյանից, մյուսները եղել են Հռիփսիմյան և Մեսրոպյան դպրոցների ուսուցիչներ։ Թումանյանը երկու անգամ է այցելել «Օջախ»-ի հանդիպումներին՝ 1895 թվականի գարնանը և 1900 թվականի մայիսին։
Սիմեոն Հովվյանի վկայությամբ՝ Թումանյանը ուրախ հումորով հորինված ոտանավորներ է նվիրել և՛ «Օջախ»-ին, և՛ առաջին անգամ «Օջախ» մտած հյուրերին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան Հովհաննս Երկերի լիակատար ժողովածու տասը հատորով/ Հովհ․ Թումանյան․-Եր․։ ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, 2018․ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ․-էջ 640