Վիքիպեդիա:Մոլորակի շուրջը/Իրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն ԿԴՀ-ի ամիս Իրան Իրանական ամիս Ուկրաինա Ուկրաինական ամիս


Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հոկտեմբերի 3-նոյեմբերի 1

Իրան (պարսկերեն՝ ايران, Իրան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարսկերեն՝ جمهوری اسلامی ايران), օգտագործվում է նաև Պարսկաստան ձևը։ Պետություն է հարավարևմտյան Ասիայում։ Մայրաքաղաքը Թեհրանն է, որը Իրանի ամենամեծ քաղաքն է։ Տարածքը կազմում է 1,648,195 կմ², որով նա զբաղեցնում է մեծությամբ 18-րդ տեղն աշխարհում։ Բնակչության թիվը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 80.853 900 մարդ, որով նա զբաղեցնում է 17-րդ տեղն աշխարհում։ Իրանը ունի 9 հարևան պետություն՝ ցամաքով սահմանակից է՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանական Հանրապետությանը, Թուրքմենստանին, Աֆղանստանին, Պակիստանին, Իրաքին, իսկ ծովային հատվածով Օմանին և Արաբական Միացյալ Էմիրություններին։