Շիրվան (պատմական երկրամաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիրվանը քարտեզի վրա, 1804 թվական

Շիրվան (ադրբ.՝ Şirvan, պարս․՝ شیروان), պատմական երկրամաս Անդրկովկասում, Կասպից ծովի արևմտյան ափին, տեղակայված էր հյուսիսում՝ Դերբենդից մինչև Կուր գետի դելտան՝ հարավում: Մինչև 15-16- րդ դարերը կոչվել է Շիրվան[1]: Ներկայումս Ադրբեջանի տարածքի մաս է:

Հիմնական քաղաքներն են՝ Շամախին, Բաքուն, Կաբալան, Շաբրանը:

Շիրվանով անցել է կենսունակ առևտրային ուղի, այս տարածաշրջանը շատ հարյուրամյակներ շարունակ ենթարկվել է օտարների բազմաթիվ արշավանքների և ներառվել է տարբեր պետությունների կազմի մեջ, որով պայմանավորվել է բնակչության խիստ բազմազան էթնիկ կազմը, ներառյալ կովկասյան, իրանյան և թուրքական տարրերը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական խալիֆայության քարտեզը, որտեղ նշված է նաև Շիրվանը:

Ք. ա. 2-րդ դարի վերջերից մինչև մեր թվարկության 8-րդ դարի սկիզբը տվյալ տարածքը մտել է Կովկասյան Ալբանիայի կազմի մեջ: Այս թագավորության բնակչությունը իրենից ցեղերի միություն էր ներկայացնում, ովքեր խոսում էին դաղստանյան լեզուների լեզգիական ճյուղի տարբեր լեզուներով[2][3]:

Հին հեղինակների մոտ Շիրվան անունը չի հիշատակվում, այն ծագել է միայն սասանյանների օրոք[4]: 7-րդ դարի «Աշխարհացույց» ը հիշատակում է շիրվանների ցեղը, որոնցով էլ կոչվել է շրջանը[5]: Բալազուրին Խոսրով 1-ին Անուշիրվանի (531-579) վասալների շարքում հիշատակում է «Շիրվան-շահին»[5]: Անվանման հնագույն տարբերակը «Շարվան» է, «Շիրվան» տարբերակը հաստատվել է միայն 16-րդ դարում[1][4]:

6-րդ դարում շրջանը ենթարկվել է Դերբենդի լեռնանցքով Անդրկովկաս ներթափանցած հյուսիսային քոչվոր ցեղերի կանոնավոր ասպատակություններին: Այսպես, 552 թվականին այստեղ ներխուժեցին սավիրներն ու խազարները: Սրանից հետո պարսից շահ Խոսրով 1-ին Անուշիրվանը Դերբենդի շրջանում վիթխարի ամրաշինական շինարարություն ծավալեց, որի նպատակը քոչվորների նոր

արշավանքներից իր տիրույթները պաշտպանելն էր:

654 թվականին Շիրվանը նվաճեցին արաբները, ավելի ուշ այն դարձավ արաբական կուսակալների ժառանգական տիրույթ[6]: Բայց արդեն 8-րդ դարի կեսերին, կապված տեղի արաբ կառավարիչների հանդեպ տեղաբնակների դժգոհության հետ, Շիրվանը և Դաղստանը դառնում են հաճախակի արյունալի մարտերի թատերաբեմ խազարների և արաբ Օմայանների խալիֆների բանակների միջև[7]:

Շիրվանշահերի պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Изображение Ширваншах Хушенг ибн Кавус

Շիրվանշահեր՝ իշխող դինաստիաներ Շիրվանում. թեպետ ունեցել են արաբական ծագում, բայց պարսկացել են և իրենց համարել են պարսից արքաների ժառանգորդներ[8]: Պետությունը ներառել է Կուրից մինչև Դերբենդ ընկած տարածքները՝ մայրաքաղաք Շամախիով[6]: 14-րդ դարի պարսից պատմիչ Համդալլահ Ղազվինիին թվարկում է Շիրվանի մարզի շրջանները՝ Բակույա, Շամախա, Կաբալա, Ֆիրուզաբադ, Շաբարան և Գուշտասֆի[9]: 13-րդ դարի սկզբին Շիրվանում և Դերբենդում ասպատակում են Չինգիզ խանի ռազմաջոկատները Ջեբեի գլխավորությամբ, իսկ դարի կեսերին Հուլավուի և նրա զարմիկի՝ Ոսկե Հորդայի խան Բերքեի զորքերի միջև երկարատև մարտերից հետո Հուլավուն ճանաչվում է իր կողմից նվաճված ողջ տարածքների տիրակալը: 15-րդ դարի կեսերին Շիրվանը եղել է երկրագործության, մետաքսի և կտորեղենի արտադրության կենտրոն և կարևոր դեր է խաղացել միջազգային առևտրում (նավթի, բամբակի և այլնի արտահանում): Շիրվանշահերի տիրապետության օրոք ծաղկում է ապրել գրականությունը, այդ թվում՝ 12-րդ դարում ստեղծագործել է պարսից հայտնի բանաստեղծ, շիրվանցի Խաքանի Շիրվանին, 14-15-րդ դարերում՝ ականավոր բանաստեղծ, ադրբեջաներենով, պարսկերենով և արաբերենով ստեղծագործած Նասիմին:

Շիրվանի բեկլերբեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեֆյանների պետության ամրապնդմանը զուգահեռ Շիրվանը հայտնվում է նրանից կախյալության մեջ և 1538 թվականին դառնում է Սեֆյան պետության մի մարզը: Իտալացի ճանապարհորդ Պիետրո դելլա Վալլեն, 1617-1623 թվականներին այցելելով Սեֆյան Պարսկաստան, գրել է, որ Շիրվանի բնակիչները, բացի սեփական լեզվից, իրենց երեխաներին սովորեցնում են նաև թուրքերեն լեզուն: Նույն բանը դիտարկվել է նաև Ադրբեջանում, Իրաքում, Բաղդադում և Երևանում: 1690 թվականին Շիրվան այցելած մի ճիզվիտ միսիոներ հաղորդել է, որ Շիրվանում խոսում են երեք լեզուներով՝ թուրքերեն (ադրբեջաներեն), թաթերեն և հայերեն: Թուրքերենը ամենատարածված լեզուն է եղել[10]:

Շամախիի խանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1748 թվականին Շիրվանի տարածքում ստեղխվել է ինքնավար Շիրվանի խանությունը (հայտնի է նաև որպես Շամախիի խանություն):

18-րդ դարում Շիրվանում Դաղստանի լեռնականները մշտապես հարձակվել են գյուղերի վրա՝ ավերելով դրանք, իսկ բնակիչներին դարձրել2են ստրուկներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 V. Minorsky. Caucasia IV. Bulletin of the School of Oriental and African Studies, University of London, Vol. 15, No. 3 (1953), p. 521:"Sharvan is the usual designation of the territory lying to the north of the Kur, which only in the 15th-16th century was renamed Shirvan"
  2. Կաղապար:Книга:Шнирельман: Войны памяти
  3. Emil Souleimanov Understanding Ethnopolitical Conflict Karabakh, South Ossetia, and Abkhazia Wars Reconsidered. — Palgrave Macmillan. — P. 194. — (Rethinking Peace and Conflict Studies). — ISBN 9781137280220
  4. 4,0 4,1 В. Ф. Минорский. История Ширвана и Дербенда X-XI веков. — М.: Издательство восточной литературы, 1963. — С. 34.
  5. 5,0 5,1 Новосельцев А. П. , Пашуто В. Т., Черепнин Л. В. Пути развития феодализма. — Наука, 1972. — С. 40.
  6. 6,0 6,1 БСЭ. Ширван.
  7. Семен Броневский. Новейшия географическия и историческия известия о Кавказе. Ширван. Общее обозрение. — Типография Скливановскаго, 1823. — т.2, стр. 355—375.: «Измаель-Сефи начал завоевания свои с Ширвана и наконец покорил всю Персию, находившейся тогда под властью Уссум-Кассана.»; «Слово Ширван производят двояким образом: от слова лев, по Персидски шир, и от Шаха Козроя Нуширвана.»
  8. Կաղապար:Из
  9. Хамдаллах Казвини. Нузхат ал-Кулуб. Раздел 5. Описание земель Ширвана и Гуштасфи. — Баку: Элм, 1983.
  10. Willem Floor and Hasan Javadi, The Role of Azerbaijani Turkish in Safavid Iran, стр. 570

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]