Շիրվանշահ
Շիրվանշահ (պարս.՝ شروانشاه, ադրբ.՝ Şirvanşah պարս. առյուծային շահ, շահ առյուծ ), պետության իշխանական տիտղոս, որը ստեղծվել է պատմական Շիրվանի տարածքում՝ ներկայիս Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում, պատմական աղբյուրներում հայտնի է նաև Շիրվանշահերի պետություն անվամբ։ Ինչպես նշում է Ք. Է. Բոսֆորդը, Շիրվանշահերը եղել են էթնիկ արաբներ, բայց ենթարկվել են պարսկացման՝ պարսկական մշակույթի ազդեցության միջավայրում։ Նրանք կրում էին իրանական պատմական անցյալի հետքերը և հավակնում էին սասանյան Վահրամ Գուրից ծագմանը[1]։
Շիրվանշահերի առաջին արքայատոհմի՝ Մազյադիների (Յազիդիների) հիմնադիր Յազիդ իբն Մազյադ ալ-Շայբանին դառնում է Աբբասյան խալիֆայության զորահրամանատար, կուսակալ Արմինիա փոխարքայությունում, Ադրբեջանում, Շիրվանում և Դերբենդում (799—801): Իր ժառանգները եւ իրավահաջորդները, օգտվելով կենտրոնական իշխանության թուլացումից, Շիրվանը հռչակեցին իրենց սեփականությունը՝ ստանալով շիրվանշահի տիտղոս (861 թվական)։
Արքայատոհմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մազյադիներ — առաջին արքայատոհմ (799 թվական-9-րդ դարի առաջին կես)։ Սերում են արաբական շայբան ցեղից, հիմնադիրը Յազիդ իբն Մազյադ ալ-Շայբան է։
- Քասրանիներ — երկրորդ արքայատոհմ (1027—1382): Արաբական ծագմամբ, հետագայում պարսկացված։ Ծագում են Յազիդ իբն Ախմադից։
- Դերբենդիներ — երրորդ արքայատոհմ (1382—1538): Ծագում են Քեյ Քուբադա իբն Ախսիտանայից։
Տիտղոսի ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրվանների ամրոցը գտնվում է Բաքվում։ Շիրվանշահ տիտղոսը կրել են արքայատոհմի բոլոր ներկայացուցիչները՝ անկախ ծագումից և ազգակցական կապերից։ Վերջին երեք արքայատոհմերը (Մազյադիներ, Քասրանիներ, Դերբենդիներ) եղել են ազգականներ։
Առաջին անգամ տիտղոսը ի հայտ է եկել Արտաշիրի ժամանակներում, իսկ «Արքայական լեռ» տիտղոսը՝ Խոսրով Ա Անուշիրվանի։ Մինչիսլամական առաջին շիրվանշահը, որի անունը արձանագրվել է պատմության մեջ, իշխան Դերբենք Շախիրն էր, ով էլ 642 թվականին ընդունում է իսլամ։ Արաբական նվաճումներից հետո, տիտղոսը ոչ միայն պահպանվեց, այլև փոխանցվեց Խալիֆայության սահմանային մարզերի իշխանություններին։
9-րդ դարի պատմաբան իբն Խորդաբեխը հաղորդում է, որ Սասանյան շահնշահ Արտաշիր Պապականը (224-240) Անդրկովկասյան պետություններին շնորհում է շահի տիտղոսը։ Այդպիսիք են՝ Բարշկան շահ, Ալլան շահ, Ֆիլան շահ և այլն։ Ցուցակում հիշատակվում է նաև Շիրանշահը կամ Շիրան-շահը։
Խամսա ալ-Իսպախանը ուղիղ կապ է տեսնում Շիրվան տեղանվան և «շիրվանշահ» տիտղոսի միջև (պարս.՝ شروانشاه), այն է ՝ «առյուծային շահ» կամ «շահ առյուծ»։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրվանշահերը հովանավորում էին մշակույթի և պոեզիայի գործիչների։ Այսպես, նրանց հովանավորության ներքո ապրել և ստեղծագործել է իրանական գրականության դասական ներկայացուցիչ Նիզամի Գյանջևը[2]։ Բաքվում պահպանվել է Շիրվանշահերի ապարանքները (XV դար)։ Երրորդ արքայատոհմի՝ Դերբենդիների ներկայացուցիչները առատորեն հատում էին դրամներ։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբխազիայի Չաչբա իշխանները իրենց համարում էին Շիրվանշահերի արքայատոհմից սերողներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ C. E. Bosworth, Šervānšāhs
- ↑ Britannica Encyclopedia Britannica. Neẓāmī. Persian poet.