Ռեզա Փահլավի
Ռեզա Փահլավի պարսկերեն՝ رضا پهلوی | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
Հուլիսի 27, 1981 | |||
հուլիսի 27, 1980 | |||
Նախորդող | Մոհամմադ Ռեզա Փահլավի | ||
Կուսակցություն՝ | National Council of Iran? | ||
Կրթություն՝ | Բակալավր | ||
Գիտական աստիճան՝ | բակալավր | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքագետ | ||
Ազգություն | պարսիկ | ||
Դավանանք | Իսլամ Շիա իսլամ | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 31, 1960[1] (62 տարեկան) | ||
Ծննդավայր | Թեհրան, Իրան | ||
Դինաստիա | Փահլավիների հարստություն | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Հայր | Մոհամմադ Ռեզա Փահլավի[2] | ||
Մայր | Ֆարահ Փահլավի[2] | ||
Ամուսին | Յասմին Փահլավի | ||
Զավակներ | Նուր Փահլավի, Իման Փահլավի, Ֆարախ | ||
Կայք՝ | rezapahlavi.org | ||
Ինքնագիր | ![]() | ||
Պարգևներ | |||
Գահաժառանգ Ռեզա Փահլավի (հոկտեմբերի 31, 1960[1], Թեհրան, Իրան), Մոհամմադ Ռեզա Փահլավիի ավագ որդին, անվանակոչվել է ի պատիվ Կյուրոս արքայի, հոր մահից հետո համարվում է Փահլավիների տան գլխավորը և գոյություն չունեցող իրանական շահական գահի ժառանգորդը։ 1977 թվականից Ռեզա Փահլավին ապրում է ԱՄՆ-ում (անվերադարձ)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեզա Փահլավին ծնվել է Թեհրանում, Իրանի վերջին շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և կայսրուհի Ֆարահ Փահլավիի երեխաներից ամենաավագը։ Ծառայել է շահական զինված ուժերում և 1977 թվականին (17 տարեկան) ուղարկվել է ԱՄՆ ամառային ստաժավորման։ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունը հետաձգեց նրա վերադարձը հայրենիք։
Հոր մահից մեկ տարի անց Ռեզա Փահլավին դարձավ Փահլավիների տան գլխավորը։
Ռեզա Փահլավին երեք գիրք է գրել Իրանի մասին։
Ռեզա Փահլավին այժմ բնակվում է ԱՄՆ-ում[3]։ Նա բազմիցս հայտարարել է ի դեմս իրեն՝ Իրանում մենիշխանությունը վերականգնելու իր ցանկության մասին՝ իհարկե համակարգի ժամանակակից կառուցվածքային առաձնահատկությունները հաշվի առնելով[4]։
Մարդու իրավունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մարտի 27-ին Ռեզա Փահլավին հրավիրվել է Բոննում մասնակցելու Մարդու իրավունքների միջազգային կազմակերպության համագումարին՝ Իրանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վերաբերյալ քննարկմանը մասնակցելու համար։
Հայտարարություններ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ տապալված շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդու, Իրանի դեմ իսրայելական և ամերիկյան զորքերի հարձակումը կարող է միայն վիթխարի ծառայություն լինել այս երկրում գոյություն ունեցող ռեժիմին։ Փահլավին նշել է, որ Իրանի դեմ հարվածը չի ոչնչացնի նրա միջուկային ծրագիրը, այլ միայն կկանգնեցի այն[5]։ Ռազմագործողության փոխարեն Ռեզան առաջարկել է Իսլամական Հանրապետության ղեկավարության դեմ մոբիլիզացնել «աշխարհի լավագույն բանակը՝ իրանական ժողովրդին»՝ նկատի ունենալով իր կողմնակիցներին[6][7][8]։
Տիտղոսներ, կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեդիա՝ Սերաֆիմովի շքանշանի ասպեստ (1970 թվականի նոյեմբերի 24)։
Իտալիա՝ «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար » Մեծ խաչի շքանշանի ասպետ (1974 թվականի դեկտեմբերի 15)։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Реза Кир Пехлеви IRAN: L’Heure du Choix = IRAN: The Deciding Hour. — Denoël, 2009. — 254 с. — ISBN 978-2207261033
- Реза Кир Пехлеви, Winds of Change: The Future of Democracy in Iran, Regnery Publishing Inc., 2002, ISBN 0-89526-191-X.
- Реза Кир Пехлеви, Gozashteh va Ayandeh, London: Kayham Publishing, 2000.[9]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Czech National Authority Database
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
- ↑ В США проживал (до своего самоубийства) и его младший брат Али-Реза Пехлеви (28 апреля 1966 г. — 4 января 2011 г.).
- ↑ Антонина Горбачева Младший сын Мухаммеда Реза Пехлеви покончил с собой(ռուս.) // The Epoch Times. — 5 января 2011 года.
- ↑ Принц Персии попросил Израиль не бомбить Иран(ռուս.) // Lenta.Ru. — 18 апреля 2012 года.
- ↑ Антон Евстратов Шахская семья: попытка возродиться из политического небытия(ռուս.) // РИА «Iran News». — 20 апреля 2012 года.
- ↑ Сын иранского шаха призвал Израиль помочь революции в Иране(ռուս.) // ИА «REGNUM». — 14 апреля 2012 года.
- ↑ Iran: Reza Pahlavi pleads with Israel not to bomb his country over its nuclear program(անգլ.) // GlobalPost. — 9 апреля 2012 года.
- ↑ Reza Pahlavi´s Web site
|