Իրանական բանակի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանական բանակի օր

Տեսակպետական տոն
ԱմսաթիվԱպրիլի 18
Տոնվում է Իրան

Իրանական բանակի օր (պարս.՝ روز ارتش جمهوری اسلامی ایران), Իրանի պետական տոն, նշվում է ամեն տարի ապրիլի 18-ին (իրանական օրացույցով՝ ֆարվարդինի 29-ին)։

Տոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի Իսլամական Հանրապետության Բանակի օրը նշվում է 1979 թվականից՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարուց։ Առաջին անգամ ԻԻՀ-ի Բանակի օրը նշվել է հեղափոխությունից երկու ամիս անց երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի հրամանով։ Սկզբնապես այն կոչվում էր «Հանուն Բանակի» (պարս.՝ به نام ارتش) ( «Հանուն Աստծու» կրոնական բանաձևի համանմանությամբ (պարս.՝ به نام خدا ): Դա իր տեսակով պետական երախտագիտություն էր հեղափոխությունն իրագործած զինծառայողների հանդեպ[1]։

1979 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցավ այաթոլլա Խոմեյնիի հանդիպումը Իրանի Զինված ուժերի զինծառայողներ հետ, ովքեր անգնահատելի ներդրում էին ունեցել հեղափոխության հաղթանակի գործում։ Հեղափոխությունը տևեց մեկ տարուց ավելի, և այդ ընթացքում որոշ երկրներ փորձեցին օգտվել երկրի խառնակ վիճակից ՝ սեփական շահեր հետապնդելով. տեղի ունեցան մի քանի բախումներ Թուրքմենաստանի հետ ունեցած սահմանին, նախկին ԽՍՀՄ-ի և Իրանի սահմանին՝ Արևմտյան Ադրբեջանի շրջաններում ձախ ընդդիմադիր խմբավորումները փորձեցին հաստատել իրենց իշխանությունը, զանգվածային անկարգություններ գրանցվեցին Իրանական Քուրդիստանի գավառներում։

Հեղափոխության առաջին ամիսներին Իրանի վտարված և այլ երկրների կառավարությունների կողմից հոգեբանական ճնշումներ գործադրվեցին բանակի վրա։ Ակնկալվում էր, որ բանակը պետք է աջակցի հին կառավարությանը (Փահլավիների շահական դինաստիային)։ Իրանի բանակի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի գլխավոր գեներալ- լեյտենանտ Վալիալլա Կարանին ապրիլի առաջին օրերին հրաժարական ներկայացրեց և նամակ գրեց Ռուհոլլա Խոմեյնիին , որում իր անբարյացակամությունն էր հայտնում շահական իշխանության նկատմամբ։ Նա պատմում էր այաթոլլային, որ պաշտպանության նախարարը սկսել է ինքնակամ ընդունել բանակի հետ առնչվող կարևորագույն որոշումները, չի խորհրդակցում զինվորական վարչակազմի բարձրաստիճան անձանցից և ոչ մեկի հետ։ Սկսվեց համընդհանուր դասալքություն շահական բանակում, իսկ մամուլը դա ներկայացրեց որպես բանակային զորամիավորումների արձակում՝ կապված դրա գերծանրաբեռնվածության հետ։ Այս նամակի առաքումից մեկ ամիս անց պաշտոնաթող գեներալը սպանվեց։

Իրանի բանակի զանգվածային դասալքությունը հանգեցրեց նրան, որ Բանակի ժամանակավոր հրամանատարությունը Ռուհոլլա Խոմեյնիին առաջարկեց դառնալ Իրանի ԶՈՒ Գերագույն հրամանատարը։ 1979 թվականի ապրիլի 18-ին Գերագույն հրամանատարը ժողովրդի առջև հանդես եկավ ճառով՝ հայտարարելով, որ այդուհետ ապրիլի 18-ը կնշվի որպես ԻԻՀ-ի Բանակի օր, և երախտագիտություն հայտնեց Իսլամական հեղափոխության նպատակներին նվիրված բանակին[2]։

Սահմանադրություն և ԻԻՀ-ի բանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթ իրանական բանակի օրվա առթիվ

ԻԻՀ-ի Սահմանադրության 143-րդ հոդվածը սահմանում է[3]՝

Իրանի Իսլամական Հանրապետության Բանակը կոչված է պահպանելու երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և իսլամական հանրապետական կառուցվածքը։

Հոդված 144՝

Իրանի Իսլամական Հանրապետության Բանակը պետք է լինի իսլամական, այսինքն՝ կրոնական և ազգային, և պետք է ծառայության ընդունի արժանավոր անձանց՝ իրենց նպատակներով Իրանական հեղափոխությանը նվիրված և պատրաստ անձնազոհ լինելու հանուն դրանց։

ԻԻՀ-ի բանակ և իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (ԻՀՊԿ)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԻԻՀ-ի Բանակից բացի, գոյություն ունի նաև ռազմական այլ կազմավորում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Հարկ է ուշադրություն դարձնել, որ սրանք առանձին կազմակերպություններ են և միմյանց հետ որևէ կապ չունեն։

Բանակի վրա պատասխանատվություն է դրված՝ «որպես իսլամական աշխարհի բաբախող սրտի՝ Իրանի, պաշտպանության միջոց հանուն աստվածային օրենքի իշխանության սրբազան պայքարի առաքելություն» իրականացնել։ ԻԻՀ-ի Սահմանադրությունը բանակը դիտարկում է որպես բացառիկ պաշտպանական ուժ՝ նախատեսված ռազմական առումով պահպանելու երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնավարությունը Մինչդեռ ԻՀՊԿ-ին վերապահված է լրացուցիչ առաքելություն։

Սահմանադրության 150-րդ հոդվածը սահմանում է՝

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը , որը ստեղծվել է այդ հեղափոխության հաղթանակի առաջին օրերին, գործում է իր՝ հեղափոխությունը պահպանելու դերակատարումն իրականացնելու համար։ ԻՀՊԿ-ի գործառույթներն ու պարտականությունները այլ զինված ուժերի հետ համեմատած սահմանվում են օրենքով՝ եղբայրական համագործակցության և փոխգործակցության շեշտադրումով։

Սկզբնապես շատերը կարծում էին, որ ԻՀՊԿ-ն ստեղծվել է որպես բացառապես ժամանակվոր կազմակորում և Իսլամական հեղափոխությունից հետո նրա գոյության անհրաժեշտությունը կվերանա։

Սահմանադրության նախագծում նույնպես ոչինչ չէր նշվում ԻՀՊԿ-ի մասին, սակայն նախագծի քննարկումների ժամանակ ԻՀՊԿ-ի հարցին , նրա դերին և նշանակությանը ուշադրություն դարձրեցին Փորձագիտական Խորհրդի անդամների մեծ մասը։ Նկատի ունենալով հեղափոխության սկզբում բանակի և նրա՝ շահական ռեժիմից ժառանգած կառուցվածքի հատուկ նշանակությունը՝ Սահմանադրության հեղինակները գտան, որ Պահպանների Կորպուսը Բանակի հետ միասին կարող են լինել իսլամական գաղափարախոսական զինուժի օրինակ[4]։

ԻԻՀ-ի հիմնադիրը այսպես է բացատրում ԻՀՊԿ-ի գոյությունը իր՝ 1989 թվականի ուղերձում՝

Իսլամական հեղափոխությունը, ԻԻՀ-ը և Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի սրբազան մարմինը , որը ճշմարիտ ասած եղել է և կլինի մեր պետական համակարգի աստվածային արժեքների պաշտպանության ամենամեծ հենարանը, մեր կարիքն ունի ին չպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ։ Մեր առջև ծայրահեղ կարևոր և վճռական օրեր են։ Իսլամական հեղափոխության առջև դեռևս վճռորոշ տարիներ և ամիսներ կան, և անհրաժեշտ է , որ մենք, գտնվելով սրբազան պատերազմի և նահատակության առաջնագծում, ռազմական գործողությունների բոլոր թատերաբեմերում պահպանենք մարտական պատրաստվածությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «www.fardanews.com». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  2. www.beytoote.com
  3. constitutions.ru
  4. russian.irib.ir