Պարսկական այգիներ
![]() | |
Persian gardens* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իրան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | i, ii, iii, iv, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2011 (35 նստաշրջան) |
Համար | 1372 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Պարսկական այգիներ կամ Իրանական այգիներ (պարսկերեն՝ باغ ایرانی), այգիներ Իրանում և մի շարք այլ երկրներում։ Այգիները ձևավորվել են այգեգործական արվեստով, որն ազդել է Անդալուզիայից մինչև Հնդկաստան, ինչպես նաև նրա սահմաններից դուրս գտնվող այգիների դիզայնի վրա[1][2]։ Ալ-Համբրայի այգիների վրա մեծ ազդեցություն ունի Պարսկական այգիների փիլիսոփայությունը և ոճը, որը ձևավորվել է Ալ-Անդալուսական՝ մուսուլմանական Իսպանիայի ժամանակաշրջանից։ Հումայունայի գերեզմանում և Թաջ Մահալում են գտնվում աշխարհի ամենամեծ Պարսկական այգիներից մի քանիսը, որոնք ստեղծվել են Հնդկաստանում՝ Մեծ Մողոլների կայսրության ժամանակաշրջանում։
2011 թվականին Պարսկական այգիներից 9-ը (Պասարգադ, Սպահան, Կաշան, Շիրազ, Մահան, Յազդ քաղաքների այգիները) ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աքեմենյան պետության ժամանակից սկսած, երկրային դրախտի գաղափարը տարածվել է պարսկական գրականության և մի շարք մշակույթների օրինակների միջոցով՝ Սելևկյանների կայսրության ժամանակաշրջանում կառուցված Հելլենական այգիները և Պստողմեոսյան այգիները Ալեքսանդրիայում։ Ավեստերեն լեզվով այգիները կոչում են pairidaēza, հին պարսկերենով՝ paridaida, մարերենով՝ paridaiza, աքքադերենով՝ pardesu, ֆրանսերենով՝ paradis, գերմաներենով՝ Paradies, և անգլերենով՝ paradise։
Այգիները եղել են միմյանց կցված։ Այգիների նպատակը եղել է, և այն է՝ ապահովել տարբեր ոճեր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսկական այգիները հնարավոր է, կառուցվել են դեռևս մ․թ․ա 4000-ական թվականներին։ Պասարգադի ուրվագիծը, որը ստեղծվել է մոտավորապես մ․թ․ա 500 թվականին, գոյություն ունի մինչև այսօր։
Սասանյան կայսրության օրոք (III-րդ դար-VII դարեր) և զրադաշտականության ազդեցությամբ ջրի դերն արվեստում մեծապես աճեց։ Այս միտումը դրսևորվում է այգու ձևավորման մեջ, ավելի մեծ շեշտադրումով՝ շատրվանները և լճակները։ 13-րդ դարում մոնղոլները ներխուժեցին Պարսկաստան, ինչը հանգեցրեց այգու կառուցվածքի նոր շեշտադրմանը։ Ապա, մոնղոլները Պարսկական այգիների ավանդույթը ներմուծել են իրենց կայսրություն։
Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուրը Պարսկական այգիները ներմուծեց Հնդկաստան։ Ագրա քաղաքում ստեղծվեց առաջին Պարսկական այգիներից մեկը՝ Արաբ Բաղը։ Թաջ Մահալը մարմնավորում է Պարսկական իդեալական դրախտի գաղափարը։
Սեֆյանները (XVII-XVIII-րդ դարեր) կառուցել և զարգացրել են էպիկական դասավորությունները, ընդլայնել են պալատի տարածքը և դարձել դրա անբաժանելի գեղագիտական և ֆունկցիոնալ մասը։ Հետևյալ դարերում, եվրոպական՝ մասնավորապես Ֆրանսիայի, և երկրորդ հերթին Ռուսաստանի և Միացյալ Թագավորության այգիների ձևավորումը, սկսեց ազդել Պարսկակական այգիների ձևավորման վրա։
Ավանդական ձևերն ու ոճը դեռևս կիրառվում են ժամանակակից իրանական այգիներում։ Ձևերն ու ոճերն այժմ հայտնվում են նաև պատմական վայրերում, թանգարաններում և այլն։
Ոճեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարսկական այգիները չեն սահմանափակվում որոշակի ոճով՝ հաճախ ինտեգրում են տարբեր ոճեր։
Պարսկական այգիների վեց հիմնական ոճերը ներկայացված են հետևյալ ցանկում․
Դասական | Ձև | Խառը | |
Հանրային | Hayāt | Meidān | Այգի |
Մասնավոր | Hayāt | Chahār Bāgh | Բաղ |
Hayāt[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասարակական, դասական, պարսկական դասավորություն է, որի շեշտը դրված է գեղագիտական ֆունկցիաների վրա։ Մարդու կողմից ստեղծված այգու կառույցները առանձնանում են կամարներով և ավազաններով։ Հողը հաճախ ծածկված է մանր քարով։ Բույսերը հիմնականում շատ պարզ են, ինչպես օրինակ ծառերի շարքը, որոնք ապահովում են ստվերը։
Meidān[խմբագրել | խմբագրել կոդը]
Meidān հանրային, պաշտոնական այգի է, որն հիմնականում շեշտը դնում է կենսաբանական տարրերի վրա։ Բույսերի շարքին են դասվում ծառեր, օշարակներ և հացազգիներ։
Chahar Bāgh[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս այգիները մասնավոր են և ձևական։ Հիմանկան կառուցվածքը բաղկացած է չորս քառակուսիներից, որոնք բաժանված են ջրային ուղիներով։ Ավանդաբար, հարուստներն այդպիսի այգիները օգտագործեցին գործնական գործառույթներում։
Այգի[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ այլ այգիների նման, այս այգիները նույնպես հանրային է, շեշտը դնում է հիմնականում բուսական աշխարհի վրա։ Դրանք ապահովում են նստարաններ և ուղիներ՝ զբոսնելու համար։ Նպատակն այսպիսի վայրերի՝ մարդկանց լիցքաթափությունն է և սոցիալականացումը։
Բաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ, նույնպես շեշտը դրվում է բնության վրա։ Ի տարբերություն այգու, այն առանձնացված տարածք է, որը շրջապատված է բնակարաններով և հաճախ նաև՝ սիզամարգերով, ծառերով և ստորերկրյա բույսերով։
Նման տարածքների նպատակը ընտանեկան լիցքաթափությունն է։
Համաշխարհային ժառանգության օբյեկտ[խմբագրել | խմբագրել կոդը]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառված Պարսկական այգիներն են․
- Պասարգադի այգի, Իրանի Պասագրադ քաղաքում
- Չեհել-սոտուն, Իրանի Սպահան քաղաքում
- Ֆին այգի, Իրանի Կաշան քաղաքում
- Էրամ այգի, Իրանի Շիրազ քաղաքում
- Շախզադե այգի, Իրանի Մահան քաղաքում՝ Կերման գավառում
- Դոլաթաբաս այգի, Իրանի Յազդ քաղաքում
- Աբբասաբադ այգի, Իրանի Աբբասաբադ քաղաքում
- Ակբարիեհ այգի, Իրանի Հարավային Խորասան գավառում
- Պահլեվանպոուր այգի, Իրան[3]
- Թաջ Մահալ, Հնդկաստանի Ագրա քաղաքում
- Հումայունի գերեզման, Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում
- Շալիմար այգի, Պակիստան
- Ջեբերալիֆե այգի, Իսպանիայի Գրանադա քաղաքում
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Was the Persian Garden at Pasargadae a model for the Garden of Eden?»։ About.com Education։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-10-ին։ Վերցված է 2016-02-09
- ↑ Centre UNESCO World Heritage։ «The Persian Garden - UNESCO World Heritage Centre»։ whc.unesco.org (անգլերեն)։ Վերցված է 2016-02-09
- ↑ 3,0 3,1 UNESCO official website
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Isfahan "Persian Garden Design" website. Retrieved 3 January 2012.
- Babur's Garden - video from the Asia Society, US
- Animated film inspired by the Persian Architecture
- Farnoush Tehrāni, The Meaning of the Persian Garden, in Persian, Jadid Online, 12 Novembre 2009.
- Audio slideshow: [1] (5 min 58 sec).
- Farnoush Tehrāni, The Face of the Persian Garden, in Persian, 13 November 2009.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պարսկական այգիներ կատեգորիայում։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |