Այգեգործական արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծառուղային պարկ Սան Սուսիում, Պոտսդամ

Այգեգործական արվեստ, այգիներ, պուրակներ, կանաչ տարածություններ ձևավորելու արվեստ: Այն ենթադրում է այգու պլանավորումը, այգու, պուրակի հիմնումը, բույսերի, ծառատեսակների ընտրությունը` ըստ կլիմայի և հողի, բույսերի ու ծառերի համադրումը ճարտարապետական համալիրի, ճանապարհների, ջրանցքների, քանդակների հետ:

Այգեգործական արվեստի բազմազան տեսակները ենթարկվում են հիմնական երկու սկզբունքների` կանոնավոր (երկրաչափական) կամ բնապատկերային (բնական լանդշաֆտ):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեգործական արվեստը ծագել է դեռևս ստրկատիրական դարաշրջանում, երբ հատուկ ուշադրություն էր հատկացվում տարբեր շինությունների` տաճարների, պալատների, կալվածքների հարևանությամբ գտնվող այգիներին: Հին Եգիպտոսում այգիների պլանավորումը խիստ կանոնակարգված բնույթ էր կրում: Հին Հունաստանի այգիներում առաջին անգամ ի հայտ են եկել քանդակներ և ճարտարապետական տարրեր` սյունաշարեր, տարաբնույթ միջոցառումների համար խորաններ: Հին հռոմեական այգիներում օգտագործվել են ոռոգման բարդ համակարգեր, արհեստական ջրանցքներ, շատրվաններ:

Միջնադարում արաբական երկրներում կանոնավոր այգիները երկու մասից էին բաղկացած` ծաղկային և պտղատու: Պիրենեյան թերակղզում արաաբական նվաճումներից հետո ձևավորվել է ապարանքին առընթեր ոչ մեծ այգու հատուկ տեսակ: Ի տարբերություն եվրոպական այգիների` Ճապոնիայում, Չինաստանում և Կորեայում դրանք բնանկարային կոմպոզիցիայի սկզբունքով էին ձևավորվում` խորհրդանշելով հավերժ նորացող բնության գաղափարը:

Կանոնավոր այգու սկզբունքները մշակվել են Վերածննդի դարաշրջանում իտալացի ճարտարապետ Ջակոմո դա Վինյոլայի կողմից: Այգեգործական արվեստի զարգացումը համընկնում է բարոկկոյի և հատկապես կլասիցիզմի շրջաններին: Հենց այդ ժամանակ էլ ձևավորվել են այգեգործական արվեստի հիմնական սկզբունքները: 16-րդ դարի այգիներում և 17-18-րդ դարերի կանոնավոր այգիներում շինություններն ու ծառերը առանձնանում էին հավասար մշակված ծառերի ֆոնին:

Հետագայում դրանց հիմքի վրա ձևավորվեցին այգիների հիմնական տեսակները.

  • Հարթակային - հավասար մասերի բաժանված հատվածներով, աստիճաններով, կասկադով:
  • Կանոնավոր ֆրանսիական - ծառուղիներով, խիտ տնկված դեկորատիվ ծառերով ու թփերով, ծաղկանոցներով:
  • Անգլիական բնապատկերային - բնական շանդշաֆտին մոտ ձևավորումով, մարգագետնով:
  • Փոքր այգիներ - բույսերով, քարերով ու ջրով ձևավորած խորհրդանշական կոմպոզիցիաներով:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այգեգործական արվեստի խնդիրները / Խմբագիր Մ. Պ. Կորժև: Քաղաքների ծրագման ճարտարապետական միություն. — Մ.: Ճարտարապետների միութենական ակադեմիայի հրատարակչություն, 1936. — 348 с.
  • Ս. Ի. Վանին, Ս. Ե. Վանինա Այգիների ու պարկերի տեսակներ / Ս. Ի. Վանին, Ս. Ե. Վանինա Լենինգրադի` Կիրովի անվան ակադեմիա. — Լ.: ԼՏԱ, 1947. — 48 с.
  • Լ. Ի. Ռուբցով Այգեգործական լանդշաֆտ. — Կիև, 1956. — 212 с.
  • Զ. Ա. Նիկոլաևսկայա Ջրատարները պարկի լանդշաֆտում / Նկարիչ` Ա. Ս. Ալեքսանդրով. — Մ.: Գոսստրոյիզդատ, 1963. — 196 с. (в пер.)
  • Ի. Ա. կոսարևսկի Այգեգործական բնանկարի արվեստ. — Մ.: Ստրոյիզդատ, 1977. — 248 с. (обл.)
  • Լ. Ի. Ռուբցով Այգիների և պարկերի նախագծում. — Մ.: Ստրոյիզդատ, 1979. — 188 с.
  • Մ. Ռադնխավա Այգիները դարերի միջից = Mohinder Singh Randhawa. Gardens Through the Ages. — Մ., 1981. — 320 с.
  • Ն. Ա. իլյինսկայա Լանդշաֆտային ճարտարապետության պատմական օբյեկտների վերականգնում. — Լ.: Ստրոյիզդատ, 1984. — 152 с.
  • Զ. Ա. նիկոլաևսկայա Այգեգործական լանդշաֆտ. — Մ.: Ստրոյիզդատ, 1989. — 344 с.
  • Վ. Ս. Թեոդորոնսկի Ուսուցի'չ, քո անվան առաջ...Ս. Նիկոլաևնայի 100-ամյակին ընդառաջ/ Վ. Ս. Թեոդորոնսկի // Ծաղկագործություն: 2001. № 2. — С. 22. — ISSN 0041-4905.
  • Վ. Ս. Թեոդորոնսկի Այգեգործական արվեստ / Անտառագործության Մոսկվայի պետական համալսարան. — Մ.: ՄԳՈՒԼ, 2003. — 336 с.
  • Վ. Յա. Կուրբատով Լանդշաֆտային արվեստի համընդհանուր պատմություն: Աշխարհի այգիներ և պարկեր. — Մ.: ԷԿՍՄՕ, 2007. — 736 с. — ISBN 978-5-699-19502-2 (в пер.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]