Շաբ-Է-Յալդա
Շաբ Է Յալդա شب یلدا | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ազգային |
Ամսաթիվ | Դեկտեմբերի 20, 21 կամ 22 |
Տոնվում է | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Կրոն | Իսլամ |
Շաբ Է Յալդա (պարսկերեն՝ یلدا), Շաբ-Է Չելլե (պարսկերեն՝ شب چله), հնագույն իրանական[1] տոն, սկզբնապես նշվել է տարվա ամենաերկար գիշերվա օրը, այսինքն՝ ձմեռային արևադարձի նախօրեին։
1925 թվականին իրանական օրացույցի բարեփոխումից հետո, որը սեզոնային միջոցառումները կապակցեց օրացույցի օրերին, Յալդան նշվում է տասներորդ ամսվա (Դեյ) առաջին օրվա գիշերը։ Հաշվի առնելով տոների ամենամյա տեղաշարժերը՝ տոնը կարող է ձմեռային արևադարձից մեկ օրով շուտ կամ ուշ տոնվել։
Սասանյան կայսրության անկումից և իսլամի տարածումից հետո այս տոնի նշանակությունը անկում ապրեց, Յալդան դարձավ ընտանեկան զրադաշտական տոն։ Ձմռան կեսին թարմ մրգերի օգտագործումը հիշեցնում է աշնանացանի պաշտպանության համար աստվածներին խնդրելու հնագույն սովորույթները։
13-րդ դարի վերջերին իրանական բանաստեղծ Սաադին իր Բուստանում գրել է՝ «Այս առավոտը չի բացվի, քանի դեռ չի վերջացել Յալդայի գիշերը»։
2008 թվականին հատուկ արարողության ժամանակ Յալդայի գիշերը պաշտոնապես ընդգրկվեց Իրանի ազգային գանձերի ցանկում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Richter Joanne (2005)։ Iran, the culture։ New York: Crabtree Pub. Co.։ էջեր 18։ ISBN 0-7787-9317-6