Թավրիզի շուկա
![]() | |
Bazaar of Tabriz* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | (ii), (iii), (iv) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Ասիա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2010 (34 նստաշրջան) |
Համար | 1346 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Թավրիզի շուկա (պարս. بازار تبریز; азерб. Təbriz bazarı, تبریز بازاری), Թավրիզի ամենահին փակ շուկան, որը 2010 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Դարեր շարունակ Թավրիզ քաղաքը կանգնած է եղել Մետաքսի ճանապարհին: Քաղաքից այս ճանապարհը շարունակվել է դեպի հյուսիս, հարավ և արևմուտք: Առևտրային ճանապարհի վրա գտնվելու շնորհիվ, քաղաքը դարձել էր կարևոր տարածաշրջանային և տարբեր քաղաքակրթությունների հատման կենտրոն: Եվ հենց դա պատճառ դարձավ, որպեսզի քաղաքում ձևավորվի այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող Թավրիզի շուկան: Հետագա զարգացման ընթացքում այն վերածվեց մեծ կոմպլեքսի, որը տարածվեց մոտ 1 միլիոն քառակուսի մետրի վրա և ունեցավ 4 կիլոմետր երկարությոն: Գտնվելով Թավրիզի կենտրոնում, այս շուկան իրենից ներկայացնում է մի քանի մասնագիտացված խոշոր շուկաների ամբողջություն: Որպես օրինակ` Ամիր շուկան, որը մասնագիտացված է ոսկեղենի առևտրում և Մոզաֆարիեն, որը մասնագիտացված է խալիների, կոշիկների և այլ ապրանքների վաճառքում: 16-րդ դարում, երբ Սեֆևյանների մայրաքաղաք դարձավ Թավրիզը, շուկայի համար սկսվեց ծաղկման շրջանը : 17-րդ դարում քաղաքը դադարեց լինել մայրաքաղաք, սակայն չկորցրեց տնտեսական ու առևտրային առումով իր կարևորությունը: Մեր օրերում, չնայած շուկայում մեծ թվով ժամանակակակից առևտրի կենտրոնների ու խանութների առկայությանը, Թավրիզի շուկան շարունակում է պահպանել ոչ միայն քաղաքի, այլ ամբողջ նահանգի տնտեսական կենտրոնի կարգավիճակը: Հատկանշական է, որ Թավրիզի շուկան մի քանի անգամ եղել է քաղաքական կռվների բեմ` 1905-1911 թթ. սահմանադրական հեղափոխության և 1978-1979 թթ. իսլամական հեղափոխության ժամանակ:
Շուկան նաև համարվում է նաև մի քանի կրոնական ծիսակատարությունների անցկացման վայր: Շուկայի տարածքում Աշուրայի օրերին մուսուլմանները 10 օր շարունակ անցկացնում են Աշուրայի հիշատակի երեկոներ: Այդ ընթացքում շուկայոմ առևտուրը դադարեցվում է: Կրոնական ավանդույթի համաձայն, Թավրիզի շուկայի հետնամասում կառուցվել են մի քանի մզկիթներ: Դրանցիցի ամենահայտնին Ուրբաթօրյա մզկիթն է: Ներկայումս շուկայի տարածքում գործում է 28 մզկիթ, 8 դպրատուն, 7 շուկա, հինգ բաղնիք և մեկ մարզասրահ:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Gregorian, Vartan (2003). The Road to Home: My Life and Times. New York: Simon & Schuster.
- Levinson, David and Karen Christensen (2002). Encyclopedia of Modern Asia. New York: Scribner’s.
- Swiętochowski, Thaddeus (1995). Russia and Azerbaijan: A Borderland in Transition. New York: Columbia University Press.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Archived 2014-05-17 at the Wayback Machine.