Jump to content

Իրանի սահմանադրության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանի սահմանադրության օր

Տեսակտոն
Ամսաթիվդեկտեմբերի 2
Տոնվում է Իրան
Անվանված էԻրանի Իսլամական Հանրապետության սահմանադրություն

Իրանի սահմանադրության օր (պարս.՝ روز قانون اساسی جمهوری اسلامی, Ruz-e qanun-e asasi-ye jomhuri-ye eslami), ամենամյա տոն ի պատիվ 1979 թվականին Իսլամական Հանրապետության Սահմանադրության ընդունման, որը նշվում է ազարի 12-ին (դեկտեմբերի 2

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ներկայիս Սահմանադրությունը ուժի մեջ է մտել հանրաքվեի արդյունքում, որը տեղի է ունեցել 1979 թվականի դեկտեմբերի 2-ին և 3-ին։ Նոր սահմանադրության նախագծին հավանություն էր տվել բնակչության 98 %-ը։

1979 թվականի Սահմանադրության մեջ ներմուծվել է «վելայաթ-է ֆակիհ» սկզբունքը, որը նախատեսում էր ֆակիհի լիակատար գերակայությունը օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններում։ Իրանական Սահմանադրությունը անվանել են աստվածապետական և ժողովրդավարական կառավարման ձևերի տարրեր պարունակող հիբրիդ։ Այն դեպքում, երբ առաջին և երկրորդ հոդվածներում նշվում է, որ բարձրագույն իշխանությունը պատկանում է Աստծուն, վեցերորդ հոդվածը սահմանում է նախագահական և մեջլիսի կամ իրանական խորհրդարանի ընտրություններ։ Այնուամենայնիվ, բոլոր իրավունքները և ժողովրդավարական գործընթացները վերահսկվում են գերագույն առաջնորդի և սահմանադրական պահպանների Խորհրդի կողմից. վերջինս բաղկացած է ռահբարի կողմից նշանակված հոգևորականության վեց ներկայացուցիչներից և Գերագույն դատարանի կողմից ներկայացված վեց իրավագետերից։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանադրության ստեղծման գաղափարը առաջացել էր Փահլավիների դինաստիայի տապալումից առաջ, երբ այաթոլլա Խոմեյնին գտնվում էր Փարիզում։ Հենց այստեղ նա կազմեց ԻԻՀ-ի հիմնական օրենքի նախագիծը, որի հիմքում դրեց ֆրանսիական հինգերորդ հանրապետության սահմանադրությունը, որից հետո սահմանադրության տեքստը մի քանի անգամ քննարկման ներկայացվեց Իրանում։

1979 թվականի Սահմանադրության սկզբնական տարբերակը կազմել է Իսլամական հեղափոխության Խորհրդի նախագահ Հասան Հաբիբին։ Այն էականորեն չէր տարբերվում այդ ժամանակ դեռևս գործող 1906 թվականի սահմանադրությունից և պետական նոր համակարգում հոգևորականության համար չէր նախատեսում լայն լիազորություններ։ Այս ամենը քննադատության պատճառ դարձավ և հանգեցրեց տեքստի նշանակալի փոփոխությունների։

Սահմանադրության վերջնական տարբերակի ստեղծմամբ զբաղվել է սահմանադրության մշակման Խորհուրդը։ Հոկտեմբերի վերջին սա ավարտեց տեքստի վրա կատարվող աշխատանքերը, և նոյեմբերի 15-ին այն հաստատվեց Սահմանադրական Ժողովի կողմից։ Սահմանադրության մշակման Խորհուրդը ուներ 73 անդամ։ Նրանցից 55-ը հոգևորականության ներկայացուցիչներ էին, որոնցից 50-ը՝ Իսլամական հանրապետական կուսակցության անդամներ։ Մոտ 15 հոգի պատկանում էին այլ կուսակցությունների, նրանք անկախ ներկայացուցիչներ էին և հանդես էին գալիս ընդդեմ սահմանադրության հակասական հոդվածների։ Այդ դրույթները ներառում էին «վելայաթ-է ֆակիհ» սկզբունքի ներդրումը, ինչպես նաև շիա հոգևորականներից բաղկացած կառավարող օղակի ստեղծումը։

1989 թվականի փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի փոփոխությունները 1989 թվականին անհրաժեշտություն առաջացավ փոփոխություններ կատարել երկրի հիմնական օրենքում։ Ապրիլի 24-ին Ռուհոլլա Խոմեյնիի հրամանով ստեղծվեց 25 անդամից բաղկացած Սահմանադրության վերանայման Խորհուրդը։ Քննության ենթակա հարցերի թվում էին գործադիր և դատական իշխանությունների կենտրոնացումը, մեջլիսում պատգամավորների թվի վերանայումը, Իրանում փոքրամասնությունների ընտրական իրավունքը և այլն[1]։ Մինչև հուլիսի 11-ը բոլոր փոփոխությունները արդեն ձևակերպված էին և հուլիսի 28-ին, Խոմեյնիի մահից հետո, Իրանում անցկացվեց հանրաքվե, որին մասնակցեց երկրի բնակչության մեծագույն մասը։

Իրանում կրկին տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում Սահմանադրության մեջ առաջին և միակ անգամ էական փոփոխություններ արվեցին, ներառյալ՝ վարչապետի պաշտոնի վերացումը, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ստեղծումը և Իրանի բարձրագույն ղեկավարության՝ մարջայի տիտղոս ունենալու պահանջի վերացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]