Մոսուլի ճակատամարտ (1745)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսուլի ճակատամարտ
Թվական1745 թվական, օգոստոս
Մասն էԹուրք-պարսկական պատերազմ (1743—1746)
ՎայրՄոսուլ
Արդյունքպարսիկների հաղթանակ[1]
Հակառակորդներ
Պարսկական կայսրությունՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ
Նասրոլա միրզաՕսմանյան կայսրություն անհայտ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
ամենաքիչ[2]ծանր[2]

Մոսուլի ճակատամարտ, պայքար օսմանյան կայսրության և պարսիկ զինվորների միջև, որը տեղի է ունեցել թուրք-պարսկական պատերազմի ժամանակ՝ Մոսուլ քաղաքի շրջակայքում։ Ստանալով նամակ, որ երկու օսմանական բանակ արևմտյան մասից ներխուժում են երկիր, Նադիր շահը նույնպես իր բանակը բաժանեց երկու մասի. առաջին մասի ղեկավարությունը ստանձնեց նրա որդին՝ Նասրոլա միրզան, ով հայտնի է հաղթանակած Կարնալի ճակատամարտից, երկրորդ թևը իր գլխավորության տակ վերցրեց հենց ինքը՝ Նադիր շահը։ Նասրոլա միրզայի գլխավորությամբ, պարսկական զորքը ամրացավ երկրի հարավարևմտյան մասում՝ հույս ունենալով գտնել և ոչնչացնել թշնամու բանակը[2]։

Պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան բանակը հասավ մինչև Մոսուկ, որտեղ նրանց միացան տեղի թուրքական աշխարհազորը և քրդական զորաջոկատները։ Այդուհանդերձ, պարսկական բանակը հաջորդած ճակատամարտում լիովին ջախջախեց թուրքերին։ Հաղթանակը այնքան ամբողջական էր, որ Նասրոլա միրզան նամակ ուղարկեց հորը՝ թույլատվություն խնդրելով լիարժեք ներխուժել օսմանյան Իրաք։ Նամակը Նադիր շահին հասավ Կարսի ճակատամարտի վերջին օրը, որտեղ շահը վստահ հաղթանակ տարավ թուրքերի նկատմամբ։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական պարտությունները ստիպեցին թուրքերին բանակցություններ սկսել շատ անբարենպաստ պայմաններով։ Նրանց երկու զորաջոկատները ջարդակոտոր էին արվել, և թուրքերը կորցրել էին բոլոր հնարավորությունները ճնշելու պարսիկներին։ Սակայն Նադիր շահը, այնուամենայնիվ որոշեց հարցը լուծել ավելի դիվանագիտորեն, քան մտնել և ավերել Օսմանյան կայսրությունը։ Պատերազմը ավարտվեց Կերդենի հաշտության պայմանագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brigadier-General Sykes, Sir Percy (1930). "A history of Persia, Vol. II", third edition, p. 272. Macmillan & Co.
  2. 2,0 2,1 2,2 Mohammad Kazem Marvi Yazdi, Rare views of the world" 3 vols., Ed Amin Riahi, Tehran, Third Edition, 1374