Ուսանողի տոն (Իրան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսանողի տոն

Տեսակմիջոցառում
Տոնվում է Իրան
Թեհրանի համալսարան

Ուսանողի օր (պարս.՝ روز دانشجو‎‎, Ruz-e daneshju), 1953 թվականի դեկտեմբերի 7-ին (16 ազարա 1332 թ.) Թեհրանի համալսարանում սպանված երեք ուսանողների հիշատակի օր, որոնց սպանել է իրանական ոստիկանությունը Փահլավիների հարստության կառավարման ժամանակաշրջանում։ Ամեն տարի այդ օրը բազմաթիվ համալսարանների ուսանողներ կազմակերպում են ցույցեր։ Այս հիշատակի օրվան մասնակցում են թե՛ հավատացյալ, թե՛ աշխարհիկ ուսանողական շարժումներ։

Ահմադ Գանդչին, ով համարվում է Իրանի ազգային ճակատի անդամ, և երկու այլ ուսանողներ՝ Մեհդի Շարիատ-Ռեզավին և Մոստաֆա Բոզորգ-Նիան, ովքեր պատկանում էին Իրանի ժողովրդավարական կուսակցությանը, սպանվել են շահի ռեժիմի ժանդարմների կողմից։ Երիտասարդ մարդկանց վրա կրակ են բացել, երբ նրանք գնում էին Իրանի և Միացյալ Թագավորության հարաբերությունների վերականգնման, ինչպես նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի սպասվող այցի դեմ անցկացվող ցույցին։

2009 թվականին Ուսանողի օրը Իրանում տեղի ունեցավ ցույցերի ալիք, որոնք ուղղված էին նախագահական ընտրությունների արդյունքներին դեմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

40-ական և 50-ական թվականների սկզբին այն բանից հետո, երբ Ռեզա-Շահ Փահլավին հրաժարվեց գահից, Թեհրանի համալսարանի ուսանողների մեջ (այն ժամանակ միակ ժամանակակից բարձրագույն ուսումնական հաստատությունը) առաջացավ քաղաքական ակտիվություն։ Համալսարանները մնացել էին կարևոր վայրերը, որտեղ անցկացվում էին ցույցերը։ Այդ ընթացքում Թեհրանի համալսարանի ուսանողների մեծամասնությունը եղել են Իրանի ժողովրդավարական կուսակցության հետևորդներ կամ անդամներ։ Միայն թե Մոհամմադ Մոսադեղի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո, ինչպես նաև կապված Իրանական ազգային ճակատի ստեղծման հայտնիությանը, Իրանի ժողովրդավարական կուսակցությունը դադարեց լինել գլխավորողը։

1953 թվականի օգոստոսի 19-ին (28 մորդադի 1332 թվականին) տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, կազմակերպված Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից, որի արդյունքում Մոհամմադ Մոսադեղի կառավարությունը տապալվեց, կուսակցությունը, որը նախկինում համարվում էր Իրանի ժողովրդավարական կուսակցության մաս, կազմել էին կոալիցիա՝ «Ազգային դիմադրության շարժում» անվանումով։ Նրա նպատակն էր վերականգնել դեմոկրատիան երկրում, որի հետ կապված 1953 թվականի աշնանը Թեհրանի համալսարանում և Թեհրանի շուկայում կազմակերպվել են մի շարք ցույցեր և գործադուլներ, այդ թվում նաև հոկտեմբերի 8-ին և նոյեմբերի 12-ին։

Մի քանի շաբաթ անց հայտարարվել է Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վերականգնման (որոնք խզվել էին Մոհամմադ Մոսադեղի կողմից) և ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի սպասվող այցի մասին։ Նա պետք է ժամաներ Թեհրան դեկտեմբերի 9-ին, որպեսզի շահի հետ տոնի Մոսադեղի կառավարության տապալումը և միապետության վերականգնումը։ Նիքսոնի այցը իրան նույնպես ցուցադրում էր ԱՄՆ-ի ամբողջական աջակցությունը շահին։

Այս իրադարձությունները առիթ դարձան հերթական ցույցերի համար, և դեկտեմբերի 7-ին Թեհրանի համալսարանի ուսանողները «Ազգային դիմադրության շարժման» հովանավորությամբ սկսել են ելույթ ունենալ լսարաններում՝ ստեղծելով խառնաշփոթ ամբողջ համալսարանում։ Կառավարությունը, իր հերթին, որոշում է կայացրել ցրել ցույցերը, որպեսզի կասեցնեն ընդդիմության հետագա գործողությունները։ Զինվորները և բանակի հատուկ ստորաբաժանումների անդամները թափանցեցին համալսարանի լսարաններ, որի արդյունքում հարյուրավոր ուսանողներ ձերբակալվել են, իսկ շատերը վնասվածքներ են ստացել։ Երեք ուսանողներ՝ Ահմադ Գանդչին, Մեհդի Շարիաթ-Ռեզավին, Մոստաֆա Բոզորգ-Նիան սպանվել են։ Շարիաթ-Ռեզավին և Բոզորգ-Նիան տեղում մահացել են։ Նրանց հուղարկավորել են Թեհրանի հարավում գտնվող կրոնական Ռեյ քաղաքի իմզադե Աբդոլի գերեզմանատանը[1]։

Գանդչին տեղափոխվել է հիվանդանոց, միայն թե մեկ օր անց նա նույնպես պահացել է՝ ստացած վնասվածքների պատճառով։ Երիտասարդին հուղարկավորել են Թեհրանի արևելքում գտնվող Մեսգար Ահբադ հին գերեզմանատանը, սակայն Գանդչիի ընտանիքը տեղեկացրել է, որ նրա մարմինը գտնվում է Ռեում։ Երեկոյան երիտասարդի հարազատները գնացել են գերեզմանատուն, բացել են գերեզմանը և Գանդչիին վերահուղարկավորել են նրա ընկերների հետ միասին։

Դեկտեմբերի 9-ին Իրան ժանանեց Ռիչարդ Նիքսոնը, հանդիպումը, տեղի ունեցած Թեհրանի համալսարանում, որը գրավվել էին զինված ուժերը։ Իրադարձությունները, տեղի ունեցած 1953 թվականի դեկտեմբերին, դարձել են քաղաքական հեղաշրջման կազմակերպիչների արձագանքը։ Նրան հաջորդեցին ընդդիմության բոլոր ներկայացուցիչների հալածանքները։ 1979 թվականին Իրանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո իրանացի ուսանողների կոնֆեդերացիան, որով սովորում էին Իրանի սահմաններից դուրս և հանդես եկան որպես ընդդիմություն շահի կառավարմանը՝ դեկտեմբերի 7-ը հայտարարեցին ուսանողի օր։ Այդ օրվանից ամեն տարի այդ օրը իրանի ուսանողները կազմակերպում են ցույցեր։ Իրականում, իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 7-ին, դարձել են ժողովրդի վերաբերմունքը կառավարության դեմ ցուցադրող վերաբերմունքը և երկրի ընդդիմադիր ուժերի շրջանակի որոշումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]