Համադանի պայմանագիր
Համադանյան պայմանագիր, հաշտության պայմանագիր, որը կնքվել է 1727 թվականի հոկտեմբերի 4-ին, Համադանում՝ ոչ հեռու այն ժամանակվա մայրաքաղաք Սպահանից, ուր տեղի են ունեցել պարսկական և Օսմանյան կայսրության զորքերի միջև վերջնական ճակատամարտը 1723-1727 թվականների թուրք-պարսկական պատերազմի ընթացքում։
Պարսից շահ Միր Աշրաֆ-շահ Հոտակին, ով գահ էր բարձրացել իր զարմիկ Միր Մահմուդ-շահ Հոտակիից հետո, ստիպված եղավ կնքել տվյալ պայմանագիրը, որով Աշրաֆ-շահը փաստացի իրեն ճանաչում էր որպես թուրքական սուլթանի վասալ՝ Օսմանյան կայսրությանը փոխանցելով Իրանի ողջ արևմուտքը և հյուսիսը, ներառյալ այն շրջանը, ուր այսօր գտնվում է Թեհրանը։ Աշրաֆ-շահը թուրքական սուլթանին ճանաչում էր որպես բոլոր մուսուլմանների խալիֆ, ինչպես նաև Թուրքիային էր զիջում վերջինիս կողմից պատերազմի արդյունքում նվաճված և 1724 թվականի ռուս-թուրքական պայմանագրով Թուրքիային անցած իրանական տիրույթները։ Սուլթանը իր հերթին, որպես Իրանի տիրակալ, բայց որպես Օսմանյան կայսրության վասալ, ճանաչում էր Աշրաֆ-շահին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Balland, D. (August 17, 2011) [1987], "Ašraf Ḡilzay", Encyclopædia Iranica, retrieved December 2011