Վարամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
ԵրկիրԻրան Իրան
ԲԾՄ920 մետր
Բնակչություն225 628 մարդ (2016)[1]
Հեռախոսային կոդ0291
Պաշտոնական կայքvaramincity.ir(պարս.)
Վարամին (Իրան)##
Վարամին (Իրան)

Վարամին (պարսկերեն՝ ورامین‎), քաղաք Իրանի հյուսիսում՝ Թեհրանի նահանգում, Վարամին շահրեստանի վարչական կենտրոնն է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի բնակչությունը կազմում է 218 991 մարդ[2]։ Գտնվում է Թեհրանից 35 կմ դեպի հարավ-արևմուտք։ Թեհրան-Մաշհադ երկաթուղային գծի կայարանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հիմնադրման ամսաթիվը անհայտ է։ Ենթադրվում է, որ Վարամինը դա հին Վարենա քաղաքն է, որը հիշատակված է զրադաշտականության սուրբ գիրքում՝ Ավեստայում[3]։ 14-րդ դարում Վարամինը ծաղկում էր ապրում, արագորեն զարգանում և համարվում էր հարակից լայն շրջանի ամենախնամված քաղաք։ Սեֆյանների օրոք, Թահմասպ I շահը շատ ավելի մեծ ուշադրություն է դարձրել Թեհրանին, և մոտակա Վարամինը սկսում է անկում ապրել։ Ճարտարապետ Դելաֆոյը, որը Նասր ադ Դին Շահի օրոք բազմիցս այցելել է Վարամին իր ամուսնու՝ Մարսելի ուղեկցությամբ, մանրամասն նկարագրել է քաղաքը[4]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջամե մզկիթ

Վարամինի ամենակարևոր տեսարանը քաղաքի հարավում գտնվող Ջամե մզկիթն է։ Այն համարվում է Իրանի ամենախոշոր մզկիթը։ Ունի չորս այվան և շքեղորեն ձևավորված է թե՛ ներսից, թե՛ դրսից։ 1931 թվականին ընդգրկվել է Իրանի մշակութային ժառանգության ցանկում։ Կառուցումը լիովին ավարտվել է 1325-1326 թվականներին և վերակառուցման է ենթարկվել 1436 թվականին, Միրզա Շահրուխի օրոք, (Թիմուրիդների տոհմ)[4]։

Յուսուֆ Ռազիի աշտարակ-դամբարան

Ալլահ-էդ դինի աշտարակը գտնվում է Ջամե մզկիթի հյուսիսում, Վարամինի կենտրոնական հրապարակի կողքին։ Բարձրությունը 17 մետր է, ունի գեղեցիկ կոնաձև գմբեթ։ Համարվում է իրանական արվեստի հիանալի օրինակ։ Կառուցվել է 1289 թվականին։ Աշտարակը բաժանված է երկու մասի` ստորին մասը 12 մ բարձրությամբ, իսկ վերին մասը` 5 մ բարձրություն ունեցող գմբեթ, որը վերևում զարդարված է երկրաչափական գծերով[4]։ Իրաջի միջնաբերդը գտնվում է Վարամինի հյուսիս-արևելքում գտնվող Ջաֆարաբադ գյուղի մոտակայքում։ Իրանի ամենամեծ ամրոցներից մեկն է։ Դրա շինարարության մեջ օգտագործվել է կավ և աղյուսներ։ Կառուցվել է Սասանյանների ժամանակաշրջանում ու համարվում է աշխարհի ամենահետաքրքիր և ուշագրավ շենքերից մեկ։ Բայց հազարամյակների ընթացքում կրել է լուրջ վնասներ։ Ամրոցի եզակիությունը նշում է եվրոպական հնագետ Քլայսը` նշելով դրա հսկայական չափերը։ Ամրոցը ձգվում է 1250 մետր հյուսիսից հարավ և արևմուտքից արևելքից՝ 1214 մետր։ Մի ժամանակ ունեցել էր չորս դարպաս, որոնցից պահպանվել են միայն գլխավորները։ Ամրոցի պատերի հաստությունը 17-22 մետր է[5]։

Յուսուֆ Ռազիի դամբարանը ուխտատեղի է տեղացիների համար։

Սեյիդ Ֆատհուլայի դամբարանը գտնվում է նրա գերեմանի վրա։ Վերջինս տեղացիների հոգևոր ուսուցիչն էր․ նրա նախնիները եկել են Մեքքայից Ռեյ և Վարամին։ Դամբարանի հին շենքը նորացվել է, և այնտեղ անցկացվում են կրոնական արարողություններ[6]։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքարի գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլահ-էդ դինի աշտարակ

Վարամինում է գտնվում առաջին շաքարի գործարանը Իրանում և Մերձավոր Արեւելքում։ Այն կառուցվել է 1934-1935 թվականներին ճարտարապետ Ն. Լ. Մարկովի կողմից։ Վերջերս դրա արդատրությունը կրճատվել է` բաղադրիչների պակասի պատճառով[7][8]։

Բուսական յուղի արտադրման գործարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարամինի բուսայուղի գործարանը կառուցվել է 1938-1939 թվականներին և հանդիսանում է Իրանում առաջին արտադրողը[9]։

Ձեռակերտ արվեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորգերի արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարամինում արտադրվող գորգերն ու ծածկոցները մեծ պահանջարկ ունեն աշխարհում։ Դրանք բաղկացած են 100% մետաքսից[10]։ Նրանք ունեն երկրաչափական նախշեր և կրկնվող մեդալիոններ։ Վերջիններս հիմնականում հանդիպում են ուղեգորգերի վրա։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարամինի գորգ

1985 թվականին քաղաքում կառուցվել է Ազադի իսլամական համալսարանը։ Այնտեղ սովորողները ուսումնասիրում են 86 տարբեր մասնագիտություններ։

Բնակչության աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1986 1991 1996 2006 2012
Բնակչություն 58 311[11] 77 624[11] 107 233[11] 298 157[11] 284 724[11]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]