Պարսկական թուման
Պարսկական թուման (թոման) تومان | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Իրան |
Թուման, թոման (պարսկերեն՝ تومان, անգլ.՝ toman, թուրքերեն՝ tümen՝ «տաս հազար» բառից[1]), Պարսկաստանի պաշտոնական դրամական միավորը 17-րդ դարից մինչև 1932 թվականը։ Մեկ թումանը հավասար է եղել 10 հազար դինարի։
19-րդ դարի կեսերին 1 պարսկական թումանն արժեր 4 ռուբլի[2]։
Թղթադրամները թողարկվել են Պարսկաստանի Կայսրական բանկի կողմից։
1932 թվականին անցկացվեց դրամական բարեփոխում, թումանը փոխարինվեց իրանական ռիալով՝ 1:10 կուրսով։ Թեպետ ներկայումս պետական արժույթը ռիալն է, բայց մանրածախ առևտրում գները, որպես կանոն, նշվում են թումանով։ Սա առավել հարմար է և հնարավորություն է տալիս հաշվարկների մեջ ավելորդ զրոն չկիրառել։
Երբեմն թուման ասելով հասկանում են 10 հազար ռիալ կամ 10 միլիոն ռիալ՝ նայած հանգամանքների։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Silk Road And The Korean Language
- ↑ Кавказский календарь на 1847 г.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փողը Պարսկաստանում (անգլ.)
- Փողի պատմությունը Պարսկաստանում (ԲիԲիՍի) (անգլ.)