Սեյմերե (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեյմերե
Iran relief location map.jpg
Բնութագիր
Երկարություն417
ԱվազանԿերխե/Խաուր էլ Մուրայս
Ջրահոսք
ԱկունքԿարասու/Գամասիաբ
 · Ակունքի տեղակայում34.17687/47.34661
 · Բարձրություն1218 մ
ԳետաբերանԿերխե
 · Գետաբերանի տեղակայում33.0966/47.5258
 · Բարձրություն520 մ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՋեզման գետ և Զալ
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասՔերմանշահ/Լոռեսթան/Իլամ

Սեյմերե (պարս․՝ سیمره [simareh]), Իրանի արևմտյան գետերից մեկը: Կերխեի վտակներից մեկը, երկարությունը՝ 417 կմ, ակունքի բարձրությունը՝ 1218 մ, գետաբերանը՝ 520 մ[1]:

Սեյմերեն սկիզբ է առնում Իրանի հյուսիս-արևմուտքի ձյունոտ բարձունքներից և, հոսելով Դարեհ շահր և Շիրվան քաղաքային օկրուգներով, Գավմիշան կամրջից քիչ հեռու թափվում է Կաշկան գետը՝ առաջացնելով Կերխե գետը:

Սեյմերե գետը առաջանում է երկու գետերի միախառնումից՝ Գամասիաբ գետի, որը սկիզբ է առնում Լոռեսթան նահանգի Գարին և Համադան նահանգի Նախավարդ լեռներից և Կարասու գետի, որը սկիզբ է առնում Ալվանդ լեռից:

Սեյմերե գետը Լոռեստան նահանգի ամենակարևոր, խոշոր և ջրառատ գետն է:

Արաբներն այս շրջանն անվանել են Սեյմերե, գետի անունը գալիս է այստեղից: Սկզբնապես այս տեղանքը անվանել են Մեհրգանկադե, իսկ գետը հայտնի է եղել որպես Ավկանի կամ Խավասպ: Հետագայում արաբները փոխել են անվանումը, որը և պահպանվել է մինչ օրս:

Աշխարհագրական տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ է առնում Քերմանշահի նահանգում Գամասիաբայի և Կարասուի միախառնումից, նահանգի վարչական կենտրոնի հարավ-արևելյան հատվածից: Այնուհետև, Կարասուի հետ միանալուց և Քերմանշահ հարթավայրը ոռոգելուց հետո, Քերմանշահ և Լոռեսթան նահանգերում գետին միանում են Դերե Գանջուվան, Միյանուկխ, Բեդավեր, Գոմբեդռուդ, Դենլի, Ջեզմանռուդ վտակները: Այս տեղանքում Սեյմերե գետի հունը խորն է ու քարքարոտ, այն շարունակում է իր ճանապարհը Քեբիր-Կուխ լեռնաշղթային ստորոտով: Այնուհետև նրա մեջ թափվում են Կաշկան, Զալ, Գազալռուդ, Խարվ, Խորեմաբադ վտակները, ապա ՝ հայտնվում է խորը կիրճում, իսկ հունը նեղանում է: «Պոլ է թանգ» կամրջի մոտ գետն առաջացնում է 43 մ բարձրությամբ և 3 մ լայնությամբ ջրվեժ: Այնուհետև, շարունակելով իր հոսքը, գետն անցնում է Իլամ օսթանով, որից հետո ընդունում է Չենարե, Աբե Շիրվան, Աբե Սաիխ, Թանգե Էշուդեր վտակները և հոսում Խուզեստանյան հովտով: Միախառնվելով Քեշգանռուդի հետ առաջացնում է Կերխե գետը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Seimare Project»։ IWPCO։ Վերցված է 4 July 2011 
  2. http://seeiran.ir/رودخانه-سیمره/

 Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]