Դարեհ շահր (պարսկերեն՝ دره شهر)՝ քաղաք Իրանի արևմուտքում։ Մտնում է Իլամ նահանգի կազմի մեջ։ Ըստ 2006 թ. տվյալների բնակչությունը կազմում է 18 214 մարդ[1]։ Քաղաքը իրենից ներկայացնում է գյուղատնտեսական կենտրոն։ Քաղաքն ունի 3.05 կմ² մակերես]։ Նրա շրջակայքը լի է անտառներով։ Այլընտրանքային անվանումը[2]Դարրեյ յե Շահր (Darreh-ye Shahr) է։
Քաղաքը գտնվում է Իլամից արևելք՝ Զագրոս լեռան արևմուտքում։ Ծովի մակարդակից մարձր է 661 մետրով։ Դարեհ շահրը Իլամից գտնվում է 100 կմ հարավ-արևելք հեռավորության վրա։ Մարզի վարչական կենտրոնը տեղակայված է 450 կմ հարավ-արևմուտք երկրի մայրաքաղաք Թեհրանից։
Ժամանակակից Դարեհ շահրի և գյուղաքաղաք Բեխմենաբադի արանքում հին քաղաքի ավերակներն են, որոնք առնչվում են Սասանյան դինաստիայի կառավարության ժամանակներին։ Ավերակների կառուցվածքներում հստակ երևում են կամարների, շինությունների, փողոցների և նրբանցքների մնացորդները, որոնցից ձևավորված են եղել հին քաղաքի թաղամասերը[3]։