Շուր (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուր
Ջրահոսք
Ակունքի տեղակայում30.949/59.7231
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասՀարավային Խորասան/Կերման (օստան)

Շուր (պարս.՝ شور [Շուր]), միակ գետն Իրանում, որը հոսում է անապատի խորքով։ Գետի հոսքը մշտապես փոխվում է Լութ անապատում և հարթվում է միայն նրա կենտրոնական մասում։

Տարածականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետը սկիզբ է առնում Հարավային Խորասան նահանգի Խուսաֆ լեռներից, որը գտնվում է Բիջենդ քաղաքից հյուսիս-արևմուտք և 200 կմ հոսելով՝ թեքվում է ներքև՝ Շահդադ անապատ, առաջացնում է աղուտային լեռ՝ հյուսիսից ներհոսելով Կերման նահանգ[1]։ Շուր գետի հիմնական աղբյուրը գտնվում է ծովի մակարդակից 2777 մետր բարձրության վրա։ Իր ճանապարհի վերջում այն հասնում է մինչև հյուսիս-արևելքում գտնվող յարդանգին։ Այն աղուտով, որտեղ գտնվում է գետը, ինչ-որ ժամանակ Հաբիս քաղաքից (ներկայիս Շահդադ) քարավանային ուղի է անցել դեպի Նեհբանդան և Ջիրոֆտ։ Եվ մեր օրերում էլ Շահդադ- Նեհբանդան ցամաքային ուղին անցնում է այդ նույն աղուտով։ Դրա նշանակալի մասը ծածկված է Շուր գետի առաջացրած ճահճուտներով[2]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գետի հետ մի քանի հետաքրքիր փաստեր են կապված. Գետը չորային տարիներին չի ցամաքում և մինչ օրս հոսում է անապատի կենտրոնով։ Սակայն նա բավականին ուժեղ նեղանում է անապատի կենտրոնին մոտենալով։ Հորդառատ տեղումների ժամանակ Շուր գետը առաջացնում է աղի լճակ, իսկ երաշտի ժամանակ գետի հունում կարելի է տեսնել սպիտակ աղի՝ անապատի ավազի վրա առաջացրած գեղեցիկ պատկերները։ Քանի որ գետը հոսում է անմիջապես յարդանգիի մոտակայքով, այն փափկեցնում է յարդանգիի եզրերը, դրականորեն ազդեցություն է թողնում այս բնական կառույցների ամրության և էրոզիայի վրա և նպաստում է դրանց պահպանմանը։ Ջրի խտությունը այնքան մեծ է, որ ափերին ոչ մի բույս չի աճում։ Գոլորշիացման պատճառով գետի խորությունը նվազում է, այնուհետև աղի ջուրը դառնում աղեղատիպ, և ի վերջո, անապատի կենտրոնում արդեն ջուրը վերածվում է գեղեցիկ աղի բյուրեղների։ Այս գետի ջուրը համարվում է աշխարհի ամենաաղի ջուրը։ Գետը պարունակում է հանքային աղի մեծ պաշարներ[3]։

Էլեկտրակայան Շուր գետի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուր գետի էլեկտրակայանը գտնվում է Թեհրան-Սավե մայրուղու 44-րդ կիլոմետրի վրա, Զարանդիա քաղաքային օկրուգում։ Կառուցվել է 2007 թվականին, արտադրում է 2,162 ՄՎտ էլեկտրաէներգիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  2. http://seeiran.ir/رود-کال-شور/
  3. http://www.irandeserts.com/content/درگاه_کویر/بیابان_ها_و_کویرها/بیابان_و_کویر_لوت/رود_شور.htm