Իրանի նավթային արդյունաբերության ազգայնացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրանի նավթային արդյունաբերության ազգայնացում
Իրանի սահմանադրական հեղափոխություն
Iranian Oil Nationalization Rally.jpg
Իրանի նավթային արդյունաբերության ազգայնացումը սատարող ցուցարարներ
Թվական մարտի 15, 1951
Վայր Իրան, Մերձավոր Արևելք
Արդյունք Իրանի նավթային արդյունաբերության ազգայնացում
Հակառակորդներ
Իրան Իրան Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հրամանատարներ
Իրան Մոհամմադ Մոսադեղ
Իրան Մոհամմադ Ռեզա Փահլավի
Մեծ Բրիտանիա Եղիսաբեթ II

Իրանի նավթային արդյունաբերության ազգայնացում (պարս․՝ ملی شدن صنعت نفت‎‎‎), շրջադարձային իրադարձություն Իրանի տնտեսական պատմության մեջ։ Օրենսդրորեն՝ նավթային արդյունաբերության ազգայնացումը տեղի է ունեցել 1951 թվականի մարտի 15-ին ազգային խորհրդի կողմից, իսկ նույն տարվա մարտի 20-ին այդ հրամանագիրը ստորագրեց նաև մեջլիսը։

Իրանական մեջլիսի ընդունած նոր օրենքը ենթադրում էր ազգայնացնել անգլո-իրանական նավթային ընկերությունը։ Բրիտանական բաժնետոմսերի օտարումը հակասություններ ստեղծեց անգլո-իրանական հարաբերություններում։ Անուղղակիորեն՝ նավթային արդյունաբերության ազգայնացումը կարելի է համարել Իրանի ազգային-ազատագրական պայքարի կարևորագույն իրադարձությունը։

Շարժում իրանական նավթի ազգայնացման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանական նավթի ազգայնացման շարժման ղեկավարն Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ և Իրանի Իսլամական Հանրապետության ապագա վարչապետ Մոհամմադ Մոսադեղն էր։ Իրանական նավթահորերի նկատմամբ արտասահմանյան պետությունների հավակնությունների մրցավազքն առավել մեծ ծավալներ ընդունեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այն ժամանակ, երբ պատերազմող կողմերը՝ Մեծ Բրիտանիան, Խորհրդային Միությունը և Միացյալ Նահանգները, սկսեցին միջամտել Իրանի ներքին գործերին։ Անկայուն այս իրավիճակից դժգոհ պարսիկները հակակառավարական բողոքի ցույցեր բարձրացրեցին Թեհրանում, որից հետո կառավարության ղեկավարը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ կարևորելով իրանցի ժողովրդի միասնությունը քաղաքական նման խառնաղ իրավիճակում հայտարարեց, որ իրանական նավթի տնօրինության խնդիրը կլուծվի միայն պատերազմական գործողությունների ավարտին։ Պատճառն այն էր, որ այդ ժամանակաշրջանում տնտեսական անորոշությունը տարածված երևույթ էր ոչ միայն պատերազմող երկրներում, այլ նաև այն երկրներում, որոնք անմիջականորեն կապված էին ռազմաքաղաքական խմբավորումների հետ։

Տասնչորսերորդ գումարման մեջլիսի հայ պատգամավորներից մեկը՝ Ռախիմյանը, առաջին պաշտոնյան էր, որ Պարսկաստանի օրենսդիր մարմնում բարձրացրել էր իրանական նավթի ազգայնացման հարցը, սակայն այդ հարցն անգամ չէր էլ քննարկվել։ Այս հարցը վերստին արդիական դարձավ 1949 թվականի հոկտեմբերի 23-ին՝ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մոհամմադ Մոսադեղի նախաձեռնությամբ։ Նա հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը նպատակ ունի պաշտպանել Իրանի նավթի սեփականության իրավունքը։

Այդ ժամանակահատվածում «Ազգային ճակատ» կուսակցությունը հեղինակավոր դիրք ուներ Իրանի մեջլիսում։ 1950 թվականի նոյեմբերին Մոսադեղը մեջլիսում իր ելույթի ժամանակ առաջարկեց չեղարկել Մեծ Բրիտանիայի հետ կնքված նավթային պայմանագրերը՝ օտարելով բրիտանացի և ամերիկացի ձեռնարկատերերի բաժնետոմսերը։ Այս գործընթացի իրականացման գլխավոր խոչընդոտը Իրանի գործող վարչապետ Հաջ Ալի Ռազմարան էր, ով դեմ էր խորհրդարանական նախագծին։ 1951 թվականի մարտի 7-ին Ռազմարան սպանվել է մի խումբ ազգայնականների կողմից, որից հետո Իրանը նախապատրաստվեց իրավական ուժ շնորհել «Իրանում նավթարդյունաբերության ազգայնացման վերաբերյալ» օրինագծին։

Նավթարդյունաբերության ազգայնացման հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոհամմադ Մոսադեղի օրոք Իրանում ընդունվել է նավթի ազգայնացման մասին օրենքը

1951 թվականի մարտին Իրանն ընկավ տնտեսական խոր ճգնաժամի մեջ։ Դա պայմանավորված էր նրանով, որ նավթարդյունաբերության ազգայնացումից հետո արտասահմանյան երկրները (Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հարկադրանքով) դադարեցին գնել իրանական նավթը։ Կարճ ժամանակահատվածում փակվում է աշխարհի խոշորագույն նավթամշակման գործարաններից մեկը՝ Աբադանը։ Այնուամենայնիվ, չնայած ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ընդդիմությանը, իրանական նավթի ազգայնացման գործընթացը շարունակվեց։ Միջազգային շուկայի հետ Իրանի հարաբերությունների վատթարացումը ձեռնտու էր արաբական նավթարդյունահանող երկրներին։ Շատ չանցած Սաուդյան Արաբիան, Քուվեյթը և Իրաքը զգալիորեն ավելացրեցին նավթի արդյունահանումը՝ միջազգային շուկայում Իրանի տեղը գրավելու համար։ Մերձավոր Արևելքում նավթի արդյունահանումը տարեց տարի սկսեց աճել նվազագույնը 10 %-ով։

Ինչ վերաբերվում է Իրանին՝ նավթի արտահանման սահմանափակումը աղետալի հետևանքներ ունեցավ Իրանի տնտեսության վրա։ Նավթի արդյունահանումը երկրում զգալիորեն նվազեց․ եթե 1950 թվականին այն կազմում էր 242 միլիոն բարել, ապա 1952 թվականին այդ թիվը նվազդեց մինչև 10,6 միլիոն բարելի[1]։ 1953 թվականի օգոստոսին Մոսադեղի ղեկավարած կառավարությունը ձախողեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գաղտնի հետազոտական կազմակերպությունների կազմակերպած ռազմական հեղաշրջման փորձը։ Այնուամենայնիվ, Մոսադեղը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման և ազատ արձակվեց միայն 1967 թվականին[2]։ Զրպարտություններից հետո Իրանի նավթային ճգնաժամը վերջացավ: Հիմնադրվեց Իրանի ազգային նավթային ընկերությունը, իսկ անգլո-իրանական նավթային ընկերությունը դարձավ վերջինիս պարզագույն ստորաբաժանումներից մեկը: Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան չկարողացան հրաժարվել նավթի ազգայնացման որոշումից, սակայն այդ երկրների քաղաքական ազդեցությունը շարունակեց տիրապետել Իրանում անգամ հեղաշրջումից մի քանի տարի անց:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՄաքՔերն Բրյուս (1993)։ Բնական պաշարների շահագործում, հատոր 10։ Փակ հրատարակչություն։ ISBN 978-0415085434 
  2. Բրիտանիկա անգլալեզու հանրագիտարանի հրատարակչություն։ «Մոհամմադ Մոսադեղ»։ Բրիտանիկա