Պարսից միջանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պարսից միջանցք (անգլ.՝ Persian Corridor)` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ԽՍՀՄ բեռներ տեղափոխելու երթուղիներից մեկը։ Բեռները հիմնականում մատակարարվում էին լենդ լիզի շրջանակներում:

Միջանցքի քարտեզը

Պարսից միջանցքը 1941 թվականի օգոստոսին հնարավորություն տվեց մեկ ամսում մատակարարելու ընդամենը 10 000 տոննա բեռ։ Առաքման ծավալներն ավելացնելու համար պահանջվեց իրականացնել Իրանի տրանսպորտային համակարգի մասշտաբային արդիականացում, մասնավորապես Պարսից ծոցի և Պարսից երկաթուղային ճանապարհի նավահանգիստներում։

Միջանցքով անցնող գնացք

Այդ նպատակով դաշնակիցները (ԽՍՀՄ և Մեծ Բրիտանիա) 1941 թվականի օգոստոսին օկուպացրեցին Իրանը։ 1942 թվականի հոկտեմբերին մատակարարման ծավալը հաջողվեց բարձրացնել մինչև 30 000 տոննա, իսկ 1943 թվականի մայիսին՝ մինչև 100 000 տոննա՝ ամսական։ Հետագայում բեռների առաքումը սկսեց իրականացվել Կասպիական ռազմական նավատորմի նավերով, որոնք մինչև 1942 թվականի վերջը ենթարկվում էին գերմանական ռազմա-օդային ուժերի ակտիվ գրոհներին։ Ճանապարհի ծովային մասը՝ ԱՄՆ-ի արևելյան ափից մինչև Իրանի ափերը (հատկապես՝ մինչև Բուշիրի և Բասրայի նավահանգիստները), պահանջում էր մոտ 75 օր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]