Ջամշիդ Ամուզեգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջամշիդ Ամուզեգար
պարս․՝ جمشید آموزگار
Jamshid Amouzegar Speech.jpg
Ծնվել էհունիսի 25, 1923(1923-06-25)[1]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էսեպտեմբերի 27, 2016(2016-09-27) (93 տարեկանում)
Մահվան վայրՄոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Կրոնշիա իսլամ
ԿրթությունԿորնելի համալսարան, Cornell University College of Engineering և Թեհրանի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ և նախարար
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of Iran
Քաղաքական կուսակցությունRastakhiz Party
Jamshid Amouzegar Վիքիպահեստում

Ջամշիդ Ամուզեգար (պարս․՝ جمشید آموزگار, հունիսի 25, 1923(1923-06-25)[1], Թեհրան, Իրան - սեպտեմբերի 27, 2016(2016-09-27), Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), իրանացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, 1977 թվականի օգոստոսի 7-ից մինչև 1978 թվականի օգոստոսի 27-ը զբաղեցրել է Իրանի վարչապետի պաշտոնը: Մինչ այդ նա Ամիր Աբաս Հովեյդայի կառավարությունում ներքին գործերի և ֆինանսների նախարար էր: Նա նաև Ռաստախիզ կուսակցության գլխավոր քարտուղարն էր իր՝ Իրանի վարչապետ եղած տարիներին:

Վաղ կենսագրություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջամշիդ Ամուզեգարը ծնվել է 1923 թվականի հունիսի 25-ին Թեհրան քաղաքում[2]: Ավարտել է Թեհրանի համալսարանի իրավագիտության և տեխնիկայի բաժինը: Այնուհետև կրթությունը շարունակել է Կոռնելիի համալսարանում, ուր ստացել է դոկտորի գիտական աստիճան[2]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուզեգարը իր քաղաքական կարիերան սկսել է 1955 թվականին որպես Իրանի առողջապահության նախարար Ջահանշահ Սալեհի տեղակալ: Նա նշանակվել է աշխատանքի նախարար, ապա՝ վարչապետ Հասան Ալի Մանսուրի օրոք՝ առողջապահության նախարար: Հետագայում 1964 թվականին վարչապետ Մանսուրի սպանությունից հետո դարձել է ֆինանսների նախարար Ամիր Աբաս Հովեյդայի կառավարությունում՝ այդ պաշտոնում մնալով հաջորդող իննը տարիների ընթացքում: 1965 թվականից մինչև 1974 թվականը նա նախագահել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի մի շարք հերթական նիստեր[3]: 1971 թվականին նա սաուդյան նախարար Ահմեդ Յամանիի հետ միասին մասնակցել է նավթի համաշխարհային գների բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների գործնական իրականացմանը, որի արդյունքում նավթի գինը ավելացել է 4 անգամ, ինչն էլ հնարավորություն է ընձեռնել Իրանում արդիականացնել ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը և պաշտպանությունը: Այս ձեռբերման համար Ամուզեգարը պարգևատրվել է առաջին աստիճանի Թաջ-է Իրան շքանշանով, որը շնորհվում էր բացառապես գործող կամ նախկին վարչապետերին: 1974 թվականին նա նշանակվեց ներքին գործերի նախարար: 1975 թվականի դեկտեմբերի 21-ին ՕՊԵԿ-ի նիստի ժամանակ պատանդ է վերցվել վենեսուելացի ահաբեկիչ Կարլոս Շաքալի կողմից: Կարլոսը պատրաստ էր սպանել նրան, բայց՝ չարեց դա: Ամուզեգարը մի քանի օր անց այլ պատանդների հետ միասին ազատ արձակվեց:

1977 թվականին նա դարձավ Ռաստախիզ կուսակցության գլխավոր քարտուղարը՝ դառնալով առաջադեմ խմբակցության ղեկավարը՝ ընդդեմ ֆինանսների նախարար Հուշանգ Անսարի ազատական խմբակցության: 1977 թվականի օգոստոսի 7-ին Ամուզեգարը նշանակվեց Իրանի վարչապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Ամիր Աբաս Հովեյդային[4]: Սակայն նա արագորեն դարձավ ոչ ժողովրդական, քանի որ փորձելով անհրաժեշտ միջոցներով դանդաղեցնել տնտեսական ճգնաժամը՝ առաջ բերեց գործազրկության աճ և նվազեց տնտեսության մասնավոր հատվածի եկամուտները: Նա հետաձգեց բազմաթիվ թանկարժեք նախագծերի իրականացումը, սակայն չկարողացավ հաղթահարել գնաճը և փողի արժեզրկումը[5]: Նրա կառավարությունը ներառում էր մի շարք քաղաքական գործիչների, ովքեր ներկայացնում էին խոշոր արդյունաբերական -բանկային բուրժուազիայի շահերը, ինչը վկայում է իր ունեցած ամուր դիրքի մասին[6]: Նրա հրաժարականից հետո 1978 թվականի օգոստոսի 27-ին վարչապետ դարձավ Ջաֆար Շարիֆ-Էմամին[4][7]: Ջամշիդ Ամուզեգարը մահացել է ԱՄՆ-ում 2016 թվականի սեպտեմբերի 27-ին, 93 տարեկանում[8][9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 Kadivar Darius (20 мая 2012)։ «Shah Names New Cabinet with Jamshid Amouzegar as PM (1977)»։ The Iranian։ Վերցված է 17 ноября 2016 
  3. «162th Ordinary Meeting»։ OPEC։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-07-02-ին։ Վերցված է 17 ноября 2016 
  4. 4,0 4,1 Nikazmerad Nicholas M. (1980)։ «A Chronological Survey of the Iranian Revolution»։ Iranian Studies 13 (1/4): 327–368։ doi:10.1080/00210868008701575 
  5. Алиев С.М. История Ирана. XX век.. — Ин-т востоковедения РАН, 2004. — 434 с.
  6. Алиев С.М. История Ирана. XX век.. — Ин-т востоковедения РАН, 2004. — 392 с.
  7. Mansoor Moaddel։ Class, Politics, and Ideology in the Iranian Revolution։ Columbia University Press։ էջ 160։ ISBN 978-0-231-51607-5 
  8. نخست‌وزیر پادشاه؛ بدترین زمان ملاقات با سرنوشت, BBC Persian
  9. Jamshid Amouzegar, former Iranian prime minister, dies at 93 — The Washington Post