Վերջացա՜վ (քառյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսիը լուսին քո ժպիտն է իմ երեսին ճառագում
Տեսակգրական ստեղծագործություն և քառյակ
Ժանրքառյակ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1890
ՎիքիդարանՎերջացա՜վ

Վերջացա՜վ, Հովհաննես Թումանյանի քառյակներից՝ գրված 1890 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քառյակը «Հառաչանք» պոեմի հատվածներից է, որ Թումանյանը հետագայում հրատարակել է որպես առանձին քառյակ։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդ № 102 պահվում է երկու ինքնագիր, որոնցից մեկի տակ գրված է՝ «Հառաչանքից»[1]։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր, որոնցից մեկը գտնվում է հեղինակի դստեր՝ Նվարդ Թումանյանի ալբոմում։

Ստեղծագործությունն առաջին անգամ տողատակի «Հառաչանքից» նշումով տպագրվել է Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 2-րդ էջում, այնուհետև՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորում։

Քառյակն արտատպվում է Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 514.