Սիրելի ընկեր, որ պատահեցիր…
Սիրելի ընկեր, որ պատահեցիր… | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Հրատարակվել է | 1890-ական թվականների վերջեր |
Վիքիդարան | Սիրելի ընկեր, որ պատահեցիր… |
«Սիրելի ընկեր, որ պատահեցիր…», Հավհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], գրվել է 1890-ական թվականների վերջերին։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծության բնույթից և ձեռագրից դատելով պետք է գրված լինի 1890-ական թվականների վերջերին։ Այդ ժամանակ Թումանյանը գրում էր «Պոետն ու Մուսան»։
Մարիա Կոնոպնիցկայի «Պրոմեթեոս և Սիզիֆ» դրամատիկական երկի մի հատվածը՝ մեկ էջ, բանաստեղծն ազատ թարգմանել է և նվիրել է Փիլիպոս Վարդազարյանին այս ոտանավորի հետ։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 167-րդ համարում պահվում է մեկ սևագիր-ինքնագիր։
«Վեճ» վերնագրով առաջին անգամ տպագրվել է Երկերի լիակատար Ժողովածուի առաջին հատորի 487-րդ էջում։
Ոչ թե բանաստեղծությանն է վերաբերվում «Վեճ» վերնագիրը, այլ Կոնոպնիցկայայից կատարած թարգմանությունը, որը մեջբերվում է ամբողջությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար Ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 659.