Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են երկու ինքնագրեր։ Առաջին անգամ ստեղծագործությունը տպագրվել է 1918 թվականին՝ Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի 13-րդ համարում, այնուհետև՝ Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 14֊րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 207-րդ էջում։ Ստեղծագործությունն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։