Նմանություն (բանաստեղծություն)
Նմանություն | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1894 |
Հրատարակվել է | 1894 |
Վիքիդարան | Նմանություն |
«Նմանություն», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից, որը գրվել է 1894 թվականին։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղժության ինքնագիրը չի պահպանվել։ Հեղինակի սեփական օրինակը, որտեղ գրողը մեկ ուղղում է արել, ջնջել չորրորդ տունը և վերևում մատիտով գրել «Նման․», պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №1355-ում։ Բանաստեղծությունը գրելիս Թումանյանն աչքի առաջ ունեցել է իտալացի բանաստեղծ Լորենցո Սթեքեթթիի լայն տարածում գտած և ռուսերեն թարգմանված մի ոտանավոր (այս փաստի վրա ուշադրություն է հրավիրել Հ․ Ս․ Երեմյանը՝ իր «Հովհաննես Թումանյան» հոդվածում)։ Այն հեղինակի սիրած կնոջն ուղղված քնարական-սիրային բանաստեղծություն է։ Թումանյանի բանաստեղծությունը, նվիրված լինելով հոգեկից ընկերոջը, ավելի խոհական բնույթ ունի։
Հրատարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ «Նմանություն» վերնագրով ստեղծագործությունը տպագրվել է «Դաշնակ, փոփոխված»-ում, որը թվագրված է «1896», այնուհետև, երեք տուն կրճատված և «Եթե մի օր, անուշ ընկեր» վերնագրով՝ Թիֆլիսում հրատարակված «Բանաստեղծություններ» գրքի 27-րդ էջում։ Հետո առանց վերնագրի բանաստեղծության 16 տողը տպագրվել է Բաքվում հրատարակված «Բանաստեղծություններ» գրքի 40-րդ էջում, ապա Հովհաննես Թումանյանի «Երկերի ժողովածուի» առաջին հատորում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան Հովհաննս Երկերի լիակատար ժողովածու տասը հատորով/ Հովհ․ Թումանյան․-Եր․։ ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ, 2018․ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ․-էջ 649