Մուրադ Հասրաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուրադ Հասրաթյան
Ծնվել էհունիսի 20, 1935(1935-06-20) (84 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանճարտարապետության դոկտոր
ԵրկերԱլեքսանդր Շիրվանզադեի անվան հ. 21 դպրոց
Մասնագիտությունճարտարապետ, ճարտարապետության պատմաբան և պատմաբան
ԱշխատավայրԵրևաննախագիծ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Երևանի պետական համալսարան
Ծնողներհայր՝ Մորուս Հասրաթյան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ վարչապետի հուշամեդալ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

Մուրադ Մարգարի (Մորուսի) Հասրաթյան (հունիսի 20, 1935(1935-06-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։ Ճարտարապետության դոկտոր (1993)։ Մորուս Հասրաթյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադ Հասրաթյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 20-ին Երևանում՝ նորաստեղծ ԵՊՀ պատմագրական ֆակուլտետի առաջին ուսանողներ, հետագայում՝ Մատենադարանի տնօրեն, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն, անվանի պատմաբան-բանասեր, ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ Մորուս (Մարգար) Հասրաթյանի և ՀՍՍՀ վաստակավոր ուսուցչուհի, Ն. Կ. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիրանուշ Մարտիրոսյան-Հասրաթյանի ընտանիքում:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով «ճարտարապետի» որակավորում:

Ինստիտուտում նրա դասախոսներն էին Ռաֆայել Իսրայելյանը, Սամվել Սաֆարյանը, Վարազդատ Հարությունյանը, իսկ դիպլոմային աշխատանքի ղեկավարն էր Միքայել Մազմանյանը:

Որպես ավագ ճարտարապետ, 1958 թվականին աշխատանքի է անցել նորաբաց Երևաննախագիծ ինստիտուտի Գևորգ Թամանյանի արվեստանոցում: Նրա նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի և վարչական շենքեր, դպրոցներ, Շիրվանզադեի անվան 21 դպրոցը, նախագծել է Լուկաշինի անվան սովտնտեսության և Քանաքեռ-ՀԷԿ-ի բնակելի ավանների հատակագծերը: 1964 թվականից  ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում աշխատում է որպես կրտսեր գիտաշխատող, ապա՝ ինստիտուտի գիտքարտուղար, (1971-1976 թվականներին՝ զուգահեռաբար նաև Արվեստի ինստիտուտում գործող արվեստագիտության և ճարտարապետության գիտական աստիճանաշնորհման խորհրդի քարտուղար): 1979 թվականին Մ. Հասրաթյանը նշանակվում է ՀԽՍՀ ԳԱ արվետսի նստիտուտի պատմության և մշակույթի հուշարձանների համահավաքի նորաստեղծ բաժնի վարիչ, այդ պաշտոնում աշխատելով մինչև 1985 թվականը:

1988 թվականից մինչ օրս Մուրադ Հասրաթյանը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչն է: 1969 թ. Հասրաթյանը պաշտպանում է դիսերտացիա՝ «Սյունիքի XVII-XVIII դդ ճարտարապետական համալիրները» 2 թեմայով և ստանում ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան:

2003 թվականին Մ. Հասրաթյանը ստացել է "Ճարտարապետություն" մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում[1]:

1994 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1999 թվականից՝ Երևանի պետական համալսարանում, 2003 թվականից՝ պրոֆեսոր։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափագրել է շուրջ 150 հուշարձան։

Մ. Հասրաթյանն ուսումնասիրել և չափագրել է հայկական գաղթօջախների հուշարձանները, մասնավորապետ Թիֆլիսի հայկական եկեղեցիները և ուսումնասիրության արդյունքները հրատարակել ռուսերեն և ֆրանսերեն: 1964 թվականին նա առաջին անգամ այցելել է Ղարաբաղ՝ դառնալով ոչ միայն ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտից Արցախ այցելած, այլև պատմական Հայաստանի այդ նահանգի ճարտարապետության առաջին հայ պատմաբանը: Առաջին անգամ չափագրել է Լեռնային Ղարաբաղի տարածքի հայկական միջնադարյան ճարտարապետության արժեքավոր հուշարձանախմբեր Ամարասի վանքը, Դադիվանքը, Խաթրավանքը, Գանձասարի վանքը, Գտչավանքը, բազմաթիվ եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի նշանավոր Ղազանչեցոց տաճարը:

Առաջինն ուսումնասիրել ու գիտական շրջանառության մեջ է դրել Տաշիրի միանավ, Դդմաշենի, Սարակապի վաղ միջնադարյան հուշարձանները, հետազոտել հայ-բյուզանդական, հայ-վրացական, հայ-իրանական ճարտարապետական առնչությունները[2]: Նախիջևանում Մ. Հասրաթյանը չափագրել, վերլուծել և գիտական շրջանառության մեջ է դրել բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում Աստապատի Կարմիր վանքը, որը հետագայում ավերվեց Նախիջևանի նոր «տերերի» կողմից և այժմ իր գոյությունը պահպանում է միայն Մ. Հասրաթյանի չափագրություններում և նկարագրություններում:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է նաև հայոց պատմության քառահատորյակի՝ հայկական ճարտարապետությանը նվիրված բոլոր հոդվածները:

Համահեղինակ է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված մի շարք գրքերի («Երևան», ռուսերեն, 1968, «Սովետական Հայաստանի ճարտարապետությունը», ռուսերեն, 1972, «Կեչառիս», անգլերեն և իտալերեն, 1982, «Գանձասար», անգլերեն և իտալերեն, 1987)։

Հեղինակել է նաև հայոց պատմության քառահատորյակի՝ հայկական ճարտարապետությանը նվիրված բոլոր հոդվածները:

Մ. Հասրաթյանը հեղինակ է մոտ երկու տասնյակ գրքերի, բազմաթիվ բրոշյուրների, հարյուրավոր հոդվածների, թեզիսների, գրախոսությունների և հանրագիտարանային հոդվածների, որոնք լույս են տեսել Հայաստանում, Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Փարիզում, Լիոնում, Վիեննայում, Լիսաբոնում, Հռոմում, Վենետիկում, Միլանում, Բոլոնիայում, Նեապոլում, Մոնրեալում, Յոկոհամայում, Անկարայում: Մ. Հասրաթյանի առաջին գիրքն իր ծննդավայր Երևանի ճարտարապետության մասին էր, որը 1968 թվականին՝ Երևանի հիմնադրման 2750-ամյակի[3] ի օրերին, լույս տեսավ Մոսկվայում՝ Վարազդատ Հարությունյանի և Արսեն Մելիքյանի հետ համահեղինակությամբ: Հեղինակային նույն կազմը 1972 թվականին ՝ ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակի կապակցությամբ, Մոսկվայում հրատարակում է "Архитектура Советской Армении" աշխատությունը։

2009 թվականին կերպարվեստի ոլորտում Մ. Հասրաթյանն արժանացել է ՀՀ Պետական մրցանակի «Հայ արվեստի պատմություն»[4] կոլեկտիվ հիմնարար աշխատության համար, որտեղ հեղինակել էր հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված բաժինները:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ 1998 թվականից
  • ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ 2006 թվականից
  • Ճարտարապետության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ 2015 թվականից

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալ
  • ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի` Թորոս Թորամանյանի անվան մրցանակ «Վաղ քրիստոնեական հայկական ճարտարապետությունը» (Մոսկվա, 2010 թ.) աշխատության համար
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png