Ճարտարապետությունը վաղ միջնադարյան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճարտարապետությունը վաղ միջնադարյան, Հայաստանում։ Գիտության և գրականության զարդացմանը զուգընթաց՝ վերելքի ուղին Է բռնում ճարտարապետությունը։ IV դ. կառուցողական ընդարձակ աշխատանքներ կատարվեցին Դվին մայրաքաղաքում և անավարտ մնացած Արշակավանում, V դ. սկզբին վերակառուցվում Է Կարինը (Թեոդոսուպոլիս)։

Հայաստանում մշակվում Է աշխարհիկ, պալատական կառույցի մի տիպ, որը բաղկացած էր ուղղանկյուն սյունազարդ դահլիճից և նրա երկայնական կողերին կից փոքր սենյակներից։ Այս կառույցները մտել են պալատական շենքերի համալիրի մեջ, որոնք ծառայել են որպես կաթողիկոսների կամ երկրի կառավարիչների նստավայրեր։ Դվինում, Զվարթնոցում և Արուճում կատարված պեղումները համոզիչ կերպով ապացուցել են, որ աշխարհիկ կառույցների ընդհանուր հորինվածքի վրա զգալի ազդեցություն է թողել հայ ժողովրդական ճարտարապետությունը, որ ներկայացված է մասնավորապես ոլորազարդ, նոր շինանյութի՝ քարի պահանջներին հարմարեցված փայտյա խոյակներով։
Երկրի քրիստոնեացումից հետո կառուցված պաշտամունքային շենքերը սկզբնական շրջանում դեռ շարունակում էին անտիկ ճարտարապետության ավանդները։ IV-V դդ, դրանք հիմնականում բազիլիկաներ էին՝ միանավ կամ եռանավ։ Աղոթասրահը մույթերով (սյուներով) սովորաբար բաժանվում էր 3 հատվածի՝ նավերի, որոնցից կենտրոնականը լայն էր, իսկ կողմնայինները՝ նեղ։ Եկեղեցու արևելյան մասում գտնվում էր բեմը, որի կենտրոնի քարե սեղանի վրա պատարագ էր մատուցվում։ Եռանավ բազիլիկ եկեղեցիների մի մասն ուներ արտաքին սյունասրահներ։ Միանավ բազիլիկ եկեղեցիների աղոթասրահները ծածկված էին կիսաշրջանաձև քարե ծածկով՝ թաղով, և ամփոփված երկլանջ կտուրի տակ։ V դարի վերջից բազիլիկ եկեղեցիներին փոխարինում են գմբեթավոր եկեղեցիները; Հատկապես նշանավոր են VI-VII դարերում կառուցված խաչաձև կենտրոնագմբեթ տաճարները, որոնց դասական օրինակն է Հռիփսիմե եկեղեցին (կառուցված է 618 թ.): Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր հորինվածք է դարաշրջանի ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոցը, որ կառուցել է Ներսես Գ Շինող (Տայեցի) կաթողիկոսը (641-661)։ Եռահարկ տաճարի չորս աբսիդները՝ կիսագլանաձև ծավալները, շրջապատված են օղակաձև սրահով։
Վաղ միջնադարի ճարտարապետության բացառիկ բարձր մակարդակը մեծապես պայմանավորված էր կառուցողական գործի և շինարարական արվեստի զարգացման մակարդակով։ Ժամանակի ճարտարապետության խնդիրները հաճախ առաջին անգամ իրենց լուծումը ստանում էին Հայաստանում։ Դարաշրջանի ճարտարապետական մշակույթը հիմք ծառայեց կառուցողական արվեստի հետագա առաջընթացի համար։

Հայաստանում մշակվում Է աշխարհիկ, պալատական կառույցի մի տիպ, որը բաղկացած էր ուղղանկյուն սյունազարդ դահլիճից և նրա երկայնական կողերին կից փոքր սենյակներից։ Այս կառույցները մտել են պալատական շենքերի համալիրի մեջ, որոնք ծառայել են գերազանցապես որպես կաթողիկոսների կամ երկրի կառավարիչների նստավայրեր։ Դվինում, Զվարթնոցում և Արուճում կատարված պեղումները համոզիչ կերպով ապացուցել են, որ աշխարհիկ կառույցների ընդհանուր հորինվածքի վրա զգալի ազդեցություն է թողել հայ ժողովրդական ճարտարապետությունը, որ ներկայացված է մասնավորապես ոլորազարդ, նոր շինանյութի՝ քարի պահանջներին հարմարեցված փայտյա խոյակներով։

Երկրի քրիստոնեացումից հետո կառուցված պաշտամունքային շենքերը սկզբնական շրջանում դեռ շարունակում էին անտիկ ճարտարապետության ավանդները։ IV-V դդ, դրանք հիմնականում բազիլիկաներ էին՝ միանավ կամ եռանավ։ Աղոթասրահը մույթերով (սյուներով) սովորաբար բաժանվում էր 3 հատվածի՝ նավերի, որոնցից կենտրոնականը լայն էր, իսկ կողմնայինները՝ նեղ։ Եկեղեցու արևելյան մասում գտնվում էր բեմը, որի կենտրոնի քարե սեղանի վրա պատարագ էր մատուցվում։ Եռանավ բազիլիկ եկեղեցիների մի մասն ուներ արտաքին սյունասրահներ։ Միանավ բազիլիկ եկեղեցիների աղոթասրահները ծածկված էին կիսաշրջանաձև քարե ծածկով՝ թաղով, և ամփոփված երկլանջ կտուրի տակ։ V դ.վերջից բազիլիկ եկեղեցիներին փոխարինում են գմբեթավոր եկեղեցիները; Հատկապես նշանավոր են VI-VII դարերում կառուցված խաչաձև կենտրոնագմբեթ տաճարները, որոնց դասական օրինակն է Հռիփսիմե եկեղեցին(կառուցված է 618 թ.): Խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների նոր հորինվածք է դարաշրջանի ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոցը, որ կառուցել էՆերսես Գ Շինող (Տայեցի) կաթողիկոսը (641-661)։ Եռահարկ տաճարի չորս աբսիդները՝ կիսագլանաձև ծավալները, շրջապատված են օղակաձև սրահով։

Վաղ միջնադարի ճարտարապետության բացառիկ բարձր մակարդակը մեծապես պայմանավորված էր կառուցողական գործի և շինարարական արվեստի զարգացման մակարդակով։ Ժամանակի ճարտարապետության խնդիրները հաճախ առաջին անգամ իրենց լուծումը ստանում էին Հայաստանում։ Դարաշրջանի ճարտարապետական մշակույթը հիմք ծառայեց կառուցողական արվեստի հետագա առաջընթացի համար։

Ճարտարապետությունը Հայաստանում