Մասնակից:Կարապետ Հակոբյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականի օգոստոսի 22-ին ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանում: Ծնողների հետ 1990 թվականի դեկտեմբերի 1-ին տեղափոխվել է քաղաք Հրազդան: 1995 թվականին ընդունվել է Հրազդանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոց: Ուսման ընթացքում ցուցաբերել է բարձր առաջադիմություն` նախընտրելով հումանիտար առարկաները: Դպրոցն ավարտել է 2005 թվականի հունիսին, իսկ նույն` 2005 թվականի օգոստոսին, գերազանց հանձնելով ընդունելության պետական քննությունները, ընդունվել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի բակալավրիատը: 2009 թվականին բարձր առաջադիմությամբ ավարտելով այն` ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մագիստրատուրա` «Հայոց պատմություն» մասնագիտությամբ (նոր և նորագույն շրջան): 2011 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտելով ԵՊՀ մագիստրատուրան` նույն տարվա դեկտեմբեր ամսին ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնում ձևակերպվել է որպես հայցորդ: 2012-2013 թթ. ընթացքում հանձնել է թեկնածուական մինիմումի բոլոր քննություններն ու համակարգչային ստուգարքը: 2015 թվականի մարտի 31-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում հաջողությամբ (միաձայն կողմ քվեարկությամբ) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կարսի մարզի դերը արևմտահայ ազատագրական պայքարում (1880-1908 թթ.)» թեմայով և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Տիրապետում է համակարգչային Microsoft office Word, Excell, Access, PowerPoint ծրագրերին և Internet-ից ազատ օգտվելու կանոններին: Կարդում և բառարանի օգնությամբ թարգմանում է անգլերեն և ռուսերեն լեզուներից: 2014 թվականի առաջին կեսին 5 ամիս որպես գիտաշխատող աշխատել է Հայաստանի ազգային արխիվում: ՀՀ ԲՈՀ-ի կողմից ընդունելի գիտական ամսագրերում տպագրել է 8 գիտական հոդված: 2018 թվականի ապրիլի 14-ի դրությամբ հայալեզու Վիքիպեդիայում՝ կատարել է 2135 խմբագրում, որի շրջանակներում ստեղծել է 54 նոր հոդված, հիմնովին լրացրել և բարելավել է 253 թերի հոդված, ինչպես նաև կատարել է այլ խմբագրումներ տարբեր հոդվածներում:


Հայագիտական ամսագրերում տպագրած հոդվածների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբյան Կ. «Խանի «Կայծակ» և Օնիկ Նևրուզի «Շանթ» զինատար խմբերի սահմանանցումը», «Պատմություն և մշակույթ (հայագիտական հանդես)», Երևան, 2011, ԵՊՀ, թիվ Բ, էջ 195–206:
  • Հակոբյան Կ. «Կարսի մարզից Երկիր անցած խմբերն ու դրանց դերը արևմտահայերի ինքնապաշտպանության գործում 1892–1895 թթ.», «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, ՀԱԱ, 2012, թիվ 1–2, էջ 172–183:
  • Հակոբյան Կ. «Հայ–բուլղար–մակեդոնական համագործակցության խնդիրը 1895–1907 թթ.», «Էջմիածին (պաշտօնական ամսագիր ամենայն հայոց կաթողիկոսութեան Մայր աթոռոյ սրբոյ Էջմիածնի)», Վաղարշապատ, 2013, թիւ Ա, էջ 66–82:
  • Հակոբյան Կ. «Թորգոմի «Որսկան» խումբը և նրա ազդեցությունը ազատամարտի հետագա մարտավարության վրա», «Էջմիածին (պաշտօնական ամսագիր ամենայն հայոց կաթողիկոսութեան Մայր աթոռոյ սրբոյ Էջմիածնի)», Վաղարշապատ, 2013, թիւ Ը, էջ 54–69:
  • Հակոբյան Կ. «ՀՅԴ Կարսի ու Ալեքսանդրապոլի Կենտկոմների գործունեությունը զենք ու զինամթերք հայթայթելու և Երկիր փոխադրելու ուղղությամբ (1892–1908 թթ.)», «Պատմություն և մշակույթ (հայագիտական հանդես)», Երևան, ԵՊՀ, 2013, թիվ Ա, էջ 108–119:
  • Հակոբյան Կ. «ՀՅԴ Կարսի «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի գործունեությունը 1904–1912 թվականներին», «Պատմություն և մշակույթ (հայագիտական հանդես)», Երևան, ԵՊՀ, 2013, թիվ Բ, էջ 133–151:
  • Հակոբյան Կ. «Ռուս–թուրքական սահմանն անցած առաջին կամավորական խմբերի ազդեցությունը արևմտահայ ազատագրական պայքարի վրա», «Բանբեր Երևանի Համալսարանի: Հասարակական գիտություններ: Հայագիտություն», Երևան, ԵՊՀ, 2014, թիվ 2, էջ 29–44:
  • Հակոբյան Կ. «Վարչա–քաղաքական ու ժողովրդագրական փոփոխությունները Կարսի մարզում 1878–1914 թվականներին», «Բանբեր Հայաստանի արխիվների», Երևան, ՀԱԱ, 2014, թիվ 122, էջ 373–381:

Վիքիպեդիայում հրատարակած հոդվածների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]