Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Սարգսի Խուդինյան (օգոստոսի 6 , 1958 (1958-08-06 ) , Չանախչի ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր , խմբագիր։
Ծնվել է 1958 թվականի օգոստոսի 6 -ին, Վրացական ԽՍՀ -ի Չանախչի գյուղում։ 1975 թվականին ավարտել է Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցը։ 1976 -1981 թվականներին սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում , որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1981 -1984 թվականներին ուսանել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։ 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1870 -1880 թթ. հայ ազգային-ազատագրական շարժման խորհրդային պատմագրությունը» խորագրով։ Մինչև 1995 թվականը աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում , այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում , որի առաջատար գիտաշխատողներից է։ 2005 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ Յեղափոխական Դաշնակցության ձևավորման գործընթացը, գործունեությունը, գաղափարախոսությունը (ակունքներից մինչև 1895 թվականի վերջերը)» խորագրով։ 2009 թվականից «Վէմ» գիտական հանդեսի խմբագիրն է։ Հեղինակ է շուրջ 100 աշխատությունների (մենագրություններ, հոդվածներ, թեզիսներ)։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային - ազատագրական պայքարի, Հայ ազգային կուսակցությունների, Հայկական հարցի, հայ հասարակական - քաղաքական մտքի պատմության հիմնախնդիրները։
Խուդինյան Գևորգ, Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը, Երևան, 2000 , 227 էջ։
Խուդինյան Գևորգ, Հայաստանյայց առաքելական եկեղեցին և հայ ազգային կուսակցությունները 1889-1891 թվականներին, «Էջմիածին» ամսագիր , 2003 , թիւ Է., էջ 72-79։
Ազգային և ազգային - պետական գաղափարախոսություն։ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան, «Բավիղ», 2003։
ՀՅ Դաշնակցության պատմության խեղաթյուրման վերջին փորձերը։ Երևան,ՀՅԴ, 2005 (համահեղինակ)։
Խուդինյան Գևորգ, ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովը, Երևան, 1992 , 32 էջ։
Խուդինյան Գևորգ, ՀՅ Դաշնակցության քննական պատմություն (ակունքներից մինչև 1895 թվականի վերջերը), Երևան, 2006 , 439 էջ։ - http://www.arfd.info/hy/docs/G%20Khutinian%20-%20HHD%20Qnnakan%20Patmutyun.pdf Archived 2017-12-15 at the Wayback Machine.
Խուդինյան Գևորգ, Սարգիս Կուկունյան , Լրաբեր Հասարակական գիտությունների» , Երևան , ՀԽՍՀ ԳԱ , 1989 , թիվ 11, էջ 24-35։
Ովքեր են սպանել Ջեմալ փաշային։ Թիֆլիս- 1922. Երևան- 1978 / Մ. Այվազյան, առաջաբան՝ Հ. Այվազյան, խմբ.՝ Գ. Խուդինյան, Երկրորդ լրամշակված հրատարակություն, Երևան, Ֆենոմեն, 2016։
Արարատի 1926-1930 թթ. ապստամբությունը թուրք-քրդական և հայ քրդական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումների համածիրում։ Երևան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017։