Արտավազդ Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արտավազդ Դարբինյան
Ծնվել է1951 թվականի Օգոստոսի 4
ԾննդավայրԹալինի շրջանի Արեգ գյուղ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրա
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատանքԵՊՀ դասախոս
Զբաղեցրած պաշտոններՀՅԴ Գերագույն խորհրդի անդամ
Քաղաքական կուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն

Արտավազդ Դարբինյան, (օգոստոսի 4, 1951(1951-08-04)), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1951 թվականի Օգոստոսի 4-ին Թալինի շրջանի Արեգ գյուղում։ 1968 թվականին ոսկե մեդալով ավարտել է Թալինի շրջանի Արտենի գյուղի դպրոցը։ 1968-1971 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանում, 1971-1974 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ 1974 թ. ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրան: 1975-1976 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1976-1978 թվականներին շարունակել է ուսումը Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում։ 1978 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Անդրկովկասյան մինչկոլտնտեսային գյուղի սոցիալական կառուցվածքի փոփոխությունները 1920-ական թվականներին» թեմայով։ 1978 թվականին աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես լաբորանտ։ 1982 թվականից ԵՊՀ Պատմության ֆակուլտետ-ում աշխատել է որպես ԽՍՀՄ Պատմության ամբիոնի դասախոս։ 1980-1988 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայաստանի Կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կազմակերպության առաջին քարտուղար։ 1989 թվականին ստացել է դոցենտի գիտական կոչում։ 1991 թվականից մտել է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը։ 1991-1994 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ։ 2002-2004 թվականներին եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն Խորհրդի անդամ։ 2005 թվականից ԵՊՀ Պատմության ֆակուլտետի մեթոդ-խորհրդի նախագահն է։ Մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների և ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Գ. Մինասյան, Երևան, 2009, էջ 206։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդ Դարբինյան