Գուրգեն Գեղամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գեղամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Գեղամյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1930 Գյոյգյոլ, Ադրբեջան |
Մահացել է | 2011 Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Գուրգեն Միքայելի Գեղամյան (մայիսի 30, 1930, Գյոյգյոլ, Ադրբեջան - 2011, Երևան, Հայաստան[1]), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՄԿԿ անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1930 թվականի մայիսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ-ի Խանլար քաղաքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Խանլարի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1948 թվականին։ 1949-1954 թվականներին սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում։ 1954 թվականից որպես տնօրեն աշխատել է Թումանյանի (Ալավերդու) շրջանի Մղարթ գյուղի դպրոցում։ 1955-1959 թթ. ուսանել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Ավարտելուց հետո՝ 1959 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում՝ 1967 թվականից որպես ավագ գիտաշխատող, 1987 թվականից՝ առաջատար գիտաշխատող, 1994-2005 թթ. որպես բաժնի վարիչ, 1994-2008 թվականներին՝ գլխավոր մասնագետ։ 1963 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի կոլտնտեսային գյուղացիությունը 1953-1958 թթ.» թեմայով։ 1980 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «ՆԷՊ և սոցիալ-տնտեսական փոփոխությունները Հայաստանում» թեմայով։ 1981 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1980-2013 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ, ապա՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի անդամ։ Համատեղության կարգով Հայոց պատմություն է դասավանդել Երևանի Պետական համալսարան-ում, Երևանի Պետական ճարտարագիտական և Հրաչյա Աճառյանի անվան համալսարաններում[2][3]։ 60-ից ավելի գիտական հոդվածների և մի շարք մենագրությունների հեղինակ է։ Մասնակցել է Հայ ժողովրդի պատմություն դպրոցական և բուհական դասագրքերի ստեղծման աշխատանքներին։ Գիտական հետաքրքրությունների շրջանակում են եղել Հայաստանի Խորհրդային շրջանի ագրարային հարաբերությունների, գյուղի սոցիալ-դասակարգային փոփոխությունների պատմությունը։ Մահացել է 2011 թ. մայիսին Երևանում, 81 տարեկան հասակում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի կոլտնտեսային գյուղացիությունը սոցիալիզմի վերջնական հաղթանակի ժամանակաշրջանում (1946-1958 թթ.), Երևան, 1968։
- Սոցիալ-տնտեսական փոփոխությունները Հայաստանում ՆԷՊ-ի տարիներին (1921-1936), Երևան, 1978։
- Սոցիալ-դասակարգային փոփոխությունը Սովետական Հայաստանում 60 տարում, Երևան, 1982:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009, էջ 348։
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1990, էջ 627։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գուրգեն Գեղամյան, մահախոսական(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Գեղամյան» հոդվածին։ |
|