Վլադիմիր Հարությունյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վլադիմիր Հարությունյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Հարությունյան
Ծնվել էմարտի 17, 1931(1931-03-17)
ԾննդավայրՍուլդա, Ախալքալաքի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Վախճանվել էհունվարի 13, 2000(2000-01-13) (68 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Վլադիմիր Հարությունյան Վիքիդարանում

Վլադիմիր Հարությունի Հարությունյան (մարտի 17, 1931(1931-03-17), Սուլդա, Ախալքալաքի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - հունվարի 13, 2000(2000-01-13), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1964 թվականից), ԽՄԿԿ անդամ (1965 թվականից)։ ԽՄԿԿ անդամ 1965 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1931 թ. մարտի 17-ին Վրացական ԽՍՀ Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում։ 1947 թ. ավարտել է Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանը։ 1947-1950 թթ. Ախալքալաքի շրջանի Սուլդա և Մրագվալ գյուղերում զբաղվել է ուսուցչությամբ։ 1954 թվականին ընդունվել և 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1960 թթ. որպես կրտսեր խմբագիր աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում։ 1960-1967 թթ. որպես բաժնի վարիչ աշխատել է «Ոզնի» հանդեսում։ 1969 թ. ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան Գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։ 1969-1970 թթ. եղել է Արփա-Սևան կառույցի Ջերմուկի շինարարական վարչության թիվ 1 հորանի միացյալ կուսակցական կոմիտեի քարտուղարը։ 1970-1973 թթ. եղել է Հայաստանի գրողների միության Սյունիքի միավորման նախագահը, 1973-1974 թթ.՝ «Ծիածան» թերթի խմբագիրը։ 1974-1978 թթ. աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես գեղարվեստական գրականության քարոզչության բյուրոյի տնօրեն։ 1989 թվականից հանդիսացել է «Արամե» մշակութային ընկերության նախագահը։ 1992 թվականին հիմնադրել է «Հայաստանի հանրապետության բնակավայրերը» մատենաշարը, հրատարակել Հայաստանի բնակավայրերին նվիրված մի շարք գրքեր։ Հեղինակ է վեպերի (Ատլանտիդա, Վայոց ձոր, Արևադարձ, Անմահության նախօրեին), ինչպես նաև պատմվածքների և վիպակների ժողովածուների (Բողոք լեռներում, Նաիրյան աստվածներ)[1]։

Վլադիմիր Հարությունյանը մահացել է 2000 թվականի հունվարի 13-ին Երևանում 69 տարեկան հասակում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Հարությունյանին, որպես գրողի, ճանաչում է բերել «Վայոց ձոր» վեպը, որտեղ նկարագրվում են 1919-1921 թթ. Վայոց ձորում ծավալվող պատմական իրադարձությունները։ Սակայն, հասարակական առավել մեծ ընդունելության արժանացավ նրա «Արևադարձ» վեպը, որը պատմում է պատանի Կարո Կարայանի կյանքը։ Թե ինչպես է տղան ընկնում հանցագործ միջավայր, և թեև դժվարությամբ, բայց կարողանում է պահպանել իր մաքրությունը։ Վեպում նկարագրվում են այն բոլոր դժվարությունները, ինչի միջով անցնում են Կարոն և նրա ծնողները մինչև որ Կարոն դուրս է գալիս բանտից, որտեղ հայտնվել էր՝ փորձելով մեքենան այրելով վրեժ լուծել իրեն ծեծած, մեկ ամիս ավտոտնակում պահած, անվճար աշխատեցրած և իր ընկերոջը՝ Հունանին սպանած մի հանցագործից՝ Սանդրոյից։ Վլ. Հարությունյանի հաջորդ՝ առավել հայտնի գործը «Անմահության նախօրեին» վեպն է, որի համար հիմք է ծառայել հայոց Արտաշեսյան արքայատոհմի ներկայացուցիչ Արտավազդ Ա-ի հետ կապված դիցապատմական անցքերը։ Ռուսերեն թարգմանվել և 1980 թ. Մոսկվայում հրատարակվել է Վլադիմիր Հարությունյանի «Վայոց ձոր» վեպը։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բողոք լեռներում (պատմվածքներ), Երևան, 1962, 191 էջ:
  • Ատլանտիդա (վեպ), Երևան, 1965, 496 էջ:
  • Վայոց ձոր (վեպ), գիրք Ա, Երևան, 1970, 556 էջ:
  • Ստվերիկը (հեքիաթ), Երևան, 1971, 20 էջ:
  • Վայոց ձոր (վիպակներ), գիրք Բ, Երևան, 1974, 344 էջ:
  • Արևադարձ (վեպ), Երևան, 1977, 468 էջ:
  • Նաիրյան աստվածներ (վիպակներ), Երևան, 1982, 356 էջ:
  • Անմահության նախօրեին (վեպ), Երևան, 1987, 400 էջ:
  • Ո՞րտեղ եք, տղաներ, Երևան, 1988, 142 էջ:
  • Արևադարձ (վեպ, 2-րդ հրատ.), Երևան, 1989, 465 էջ:
  • Էշի խելքը (հեքիաթ), Երևան, 1997, 7 էջ:
  • Ճուտիկ անմեղիկը (հեքիաթ), Երևան, 1997, 7 էջ:
  • Սովորիր գեղեցիկ խոսել: Քո կյանքի նպատակը, Երևան, 1997, 14 էջ:
  • Նաիրյան աստվածներ (վիպակ, պատմվածքներ), Երևան, 1999, 612 էջ:
  • Նաիրյան աստվածներ (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2000, 612 էջ:
  • Քաջարան, Երևան, 2004, 440 էջ:
  • Սարդարապատ (բանաստեղծություններ), Երևան, 2006, 249 էջ:
  • Մանկական զվարճալի խնդիրներ, Երևան, 2008, 8 էջ:
  • Մեկ այլ Ղարաբաղ (դեպքեր, իրադարձություններ, մտորումներ), Երևան, 2009, 87 էջ:
  • Մրջնանոցում (բանաստեղծություններ), Երևան, 2009, 16 էջ:
  • Կրակված առավոտներ (վեպ), Երևան, 2011, 504 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005