Անուշավան Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշավան Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 28, 1938(1938-02-28) (86 տարեկան)
Գեղադիր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունազգագրագետ, պատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1967)
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինհայերեն

Անուշավան Սաղաթելի Պետրոսյան (փետրվարի 28, 1938(1938-02-28), Գեղադիր, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի փետրվարի 28-ին Աբովյանի շրջանի Գեղադիր գյուղում։ 1956 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1956–1960 թվականներին աշխատել է Երևանի շինարարական տարբեր հիմնարկություններում։ 1960–1963 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ 1963–1967 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1969 թվականին որպես պահեստի սպա կրկին զորակոչվել է զինվորական ծառայության։ 1970–1973 թթ. ուսանել է ԵՊՀ ասպիրանտուրայում «ազգագրություն և հնագիտություն]» մասնագիտությամբ։ 1978 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1978 թ. աշխատանքի է անցել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնում որպես դոցենտ։ Չորս տասնամյակ Երևանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետներում դասավանդել է Հայ և ընդհանուր Ազգագրություն դասընթացները, իսկ մագիստրատուրայում՝ Ազգագրության տարբեր հարցերի վերաբերյալ մի շարք մասնագիտական դասընթացներ։ Չորս տասնյակից ավելի գիտական ուսումնասիրությունների և երեք մենագրության հեղինակ է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշավան Պետրոսյան» հոդվածին։